Ռեբեկա Կոհա
| Ռեբեկա Կոհա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Ամբողջական անուն՝ | լատիշ․՝ Rebeka Koha |
| Բնօրինակ անուն | լատիշ․՝ Rebeka Koha |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 19, 1998 (27 տարեկան) |
| Ծննդավայր | Վենտսպիլս, Լատվիա |
| Հասակ՝ | 157 սանտիմետր |
| Քաշ | 58,8 kg[1] |
Ռեբեկա Կոհա (լատիշ. Rebeka Koha, մայիսի 19, 1998, Վենտսպիլս, Լատվիա), մինչև 58 կգ քաշային կարգում հանդես եկող լատվիացի ծանրորդուհի, Եվրոպայի 2018 և 2019 թվականների ծանրամարտի առաջնությունների չեմպիոն։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբեկա Կոհան ծնվել է 1998 թվականի մայիսի 19-ին Վենտսպիլսում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Ներկայումս Ռիգայի Ստրադինի անվան համալսարանի ուսանողուհի է։
Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն։
2014 թվականին նորամուտը նշել է մեծահասակների առաջնությունում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 48 կգ քաշային կարգում։
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։ Մինչև 53 կգ քաշային կարգում Ռեբեկա Կոհան դարձավ չորրորդը՝ բրոնզե մեդալակիր Յուն Ջին Հին զիջելով ընդամենը 2 կգ։
2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 59 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ եչրկամարտի 227 կգ-ով, ինչպես նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում (103 կգ)[2]։
2019 թվականին Եվրոպայի առաջնությունում Ռեբեկան նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտի 221 կգ արդյունքով։ Երկու վարժություններում էլ նա նվաճեց փոքր ոսկե մեդալներ։
Սպորտային արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
| Օիմպիական խաղեր | ||||||||||||
| 2016 | 53 կգ | 87 | 90 | 3 | 103 | 107 | 4 | 197 | 4 | |||
| Աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2014 | 53 կգ | 76 | 78 | 80 | 16 | 92 | 94 | 25 | 174 | 22 | ||
| 2015 | 53 կգ | 84 | 86 | 87 | 9 | 101 | 105 | 16 | 192 | 10 | ||
| 2017 | 58 կգ | 94 | 98 | 101 | 114 | 118 | 121 | 5 | 222 | |||
| 2018 | 59 կգ | 98 | 103 | 117 | 121 | 124 | 6 | 227 | ||||
| Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
| 2016 | 53 կգ | 87 | 90 | 102 | 105 | 108 | 198 | |||||
| 2017 | 58 կգ | 92 | 95 | 110 | 114 | 118 | 213 | |||||
| 2018 | 58 կգ | 90 | 95 | 100 | 110 | 115 | 120 | 220 | ||||
| 2019 | 59 կգ | 97 | 101 | 116 | 120 | 221 | ||||||
| Ծանրամարտի Աշխարհի Պատանեկան Առաջնություն | ||||||||||||
| 2017 | 58 կգ | 93 | 96 | 99 | 111 | 117 | 120 | 219 | ||||
| 2018 | 58 կգ | 95 | 99 | 113 | 117 | 120 | 219 | |||||
| Պատանեկան Օլիմպիական Խաղեր 2014 | ||||||||||||
| 2014 | 48 կգ | 71 | 73 | 75 | 3 | 86 | 90 | 3 | 165 | |||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://results.ewf.sport/event/2025-european-weightlifting-championships/
- ↑ IWF.net. «The incredible one-woman show of KOHA». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեբեկա Կոհան Արխիվացված 2021-04-20 Wayback Machine IWF կայքում
- Ռեբեկա Կոհա – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
| ||||||||||