Ջոնաթան Սվիֆթ
Ջոնաթան Սվիֆթ անգլ.՝ Jonathan Swift | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1667[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1][4][3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1745[5][1][2][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1] |
Գերեզման | St Patrick's Cathedral |
Գրական անուն | Isaac Bickerstaff, Lemuel Gulliver, M. B. Drapier և Simon Wagstaff |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, երգիծաբան, փիլիսոփա, իրավապաշտպան, պամֆլետիստ, անգլիկանական քահանա, գրող, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր, հրապարակախոս, մանկագիր, արձակագիր, հասարակական գործիչ և քահանա |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիայի թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Հարթֆորդ Քոլեջ և Kilkenny College? |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Ժանրեր | երգիծանք, էսսե, պրիտչա և պամֆլետ |
Ուշագրավ աշխատանքներ | Գուլիվերի ճանապարհորդությունները, Համեստ առաջարկ և Տակառի հեքիաթը |
Կուսակցություն | Տորի |
Համատեղ ապրող | Esther Vanhomrigh? |
Ջոնաթան Սվիֆթ Վիքիքաղվածքում | |
Jonathan Swift Վիքիպահեստում |
Ջոնաթան Սվիֆթ (անգլ.՝ Jonathan Swift, նոյեմբերի 30, 1667[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1][4][3] - հոկտեմբերի 19, 1745[5][1][2][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1]), անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ։
Առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ (անգլ.՝ The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726), որում սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Ապրել է Դուբլինում (Իռլանդիա)՝ վարելով Սուրբ Պատրիկի տաճարի ավագ քահանայի (դեկան) պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ (1667-1700)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիֆթի ընտանիքի և վաղ տարիների մասին տեղեկությունների hիմնական աղբյուրը «Ինքնակենսագրական հատված»-ն է, որը Սվիֆթը գրել է 1731 թվականին., և ընդգրկում է մինչև 1700 թվականի իրադարձությունները։ Այնտեղ ասվում է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին Սվիֆթի պապի ընտանիքը տեղափոխվել է Քենթերբերիից Իռլանդիա։
Սվիֆթը ծնվել է իռլանդական Դուբլին քաղաքում ոչ հարուստ, բողոքական ընտանիքում։ Նրա հայրը (կրկին Ջոնաթան Սվիֆթ անունով, 1640-1667) եղել է ցածրակարգ դատարանական աստիճանավոր[6], մահացել է, երբ որդին դեռ չէր ծնվել՝ թողնելով ընտանիքին (կնոջը, դստերը և որդուն) թշվառ իրավիճակում։ Այդ պատճառով տղայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայր Գոդվինը, իսկ մոր հետ Ջոնաթանը գրեթե չէր հանդիպում։ Դպրոցից հետո նա ընդունվել է Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջը (1682), որն ավարտել է 1686 թվականին։ Ուսման արդյունքում Սվիֆթը ստացել է բակալավրի աստիճան և ցմահ թերահավատ վերաբերմունք ուներ գիտության նկատմամբ։
Քաղաքացիական պատերազմի հետ կապված, որը սկսվել էր Իռլանդիայում Ջեյմս II թագավորի գահընկումից հետո (1688), Սվիֆթը մեկնում է Անգլիա, որտեղ մնում է 2 տարի։ Անգլիայում նա ծառայում է որպես քաղտուղար իր մոր ծանոթի (այլ տվյալներով՝ հեռու ազգակցի) որդու՝ Ուիլյամ Թեմփլի մոտ, ով ունևոր պաշտոնաթող դիվանագետ էր։ Թեմփլ Սվիֆթ անվամբ առաջին անգամ հանդիպում է Էսթեր Ջոնսոնին (1681-1728, ով սպասուհու դուստր էր և վաղ էր կորցրել հորը։ Էսթերը այդ ժամանակ ընդամենը 8 տարեկան էր։ Սվիֆթը դարձավ նրա ընկերը և ուսուցիչը։
1690 թվականին Սվիֆթը վերադառնում է Իռլանդիա, թեև ավելի ուշ հաճախակի այցելում էր Թեմփլին։ Պաշտոն գտնելու համար Թեմփլը նրան բնութագիր-հանձնարարական տվեց, որում նշված էր լատիներենի և հունարենի լավ իմացություն, ծանոթություն ֆրանսերենի հետ, գերազանց գրականագիտական ընդունակություններ։ Թեմփլը, ինքնին լինելով հայտնի էսսեագետ, կարողացավ գնահատել իր քարտուղարի արտասովոր գրական տաղանդը, տրամադրեց նրան իր ողջ գրադարանը և ընկերական օգնությունը կենցաղային հարցերում, փոխարենը Սվիֆթը Թեմփլին օգնում էր նրա մեծածավալ հուշագրությունների պատրաստման գործում։ Հենց այդ տարիներին է Սվիֆթը սկսում իր գրական ստեղծագործությունները, սկզբում որպես պոետ։ Ազդեցիկ Թեմփլին այցելում էին բազմաթիվ անվանի հյուրեր, ներառյալ թագավոր Վիլհելմը, և նրանց զրույցների դիտումը տվեց անգնահատելի նյութ ապագա երգիծաբանին։
1692 թվականին Սվիֆթը ստանում է մագիստրոսի կոչում Օքսֆորդի համալսարանում, իսկ 1694 թվականին ստանում է հոգևոր աստիճան անգլիական եկեղեցում։ Նա կարգվել էր քահանա իռլանդական Կիլրութ ավանում (անգլ.՝ Kilroot)։ Սակայն շուտով Սվիֆթը, սեփական խոսքերի համաձայն[7], «հոգնած իր մի քանի ամսվա պարտականություններից», վերադառնում է ծառայության Թեմփլի մոտ։ 1696-1699 թվականներին գրում է երգիծական վեպ-առակները՝ «Տակառի հեքիաթը» և «Գրքերի ճակատամարտը» (հրապարակված 1704 թվականին), ինչպես նաև մի քանի պոեմ։ 1699 թվականի հունվարին մահանում է հովանավորը՝ Ուիլյամ Թեմփլը։ Թեմփլը Սվիֆթի այն եզակի ծանոթներից էր, ում մասին Սվիֆթը գրել է միայն բարի խոսքեր։ Սվիֆթը զբաղվում է նոր պաշտոնի փնտրտուքով, դիմում է լոնդոնյան ազնվականներին։ Երկար ժամանակ այդ փնտրտուքները հաջողություն չեն ունենում, բայց դրա փոխարեն Սվիֆթը մոտիկից ծանոթանում է ազնվական բարքերին։ Վերջապես, 1700 թվականին, նա նշանակվում է ծառայող (հոգևորական) Դուբլինի Սբ. Պատրիկի մայր տաճարում։ Այդ շրջանում նա հրապարակում է մի քանի անանուն պամֆլետներ։ Ժամանակակիցները միանգամից նկատում են Սվիֆթի երգիծական ոճի առանձնահատկությունները՝ պայծառությունը, անհաշտությունը, ուղիղ իմաստով բարոյախոսության բացակայությունը։ Հեղինակը քամահրանքով ներկայացնում է իրադարձությունները՝ թողնելով եզրակացությունը ընթերցողի հայեցողությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Муравьёв В. С. Свифт Джонатан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 83—84.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://web.archive.org/web/20170324033539/http://jeugdliteratuur.org/auteurs/jonathan-swift
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/books/first/g/glendinning-swift.html
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Свифт, 2003, էջ 5
- ↑ Муравьёв, 1968, էջ 10
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Սվիֆթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Սվիֆթ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1667 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1745 մահեր
- Դուբլին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի արձակագիրներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծներ
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Անգլիացի վիպասաններ
- Երգիծաբաններ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Իրավապաշտպաններ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Անգլիացի հրապարակախոսներ
- Անգլիացի մանկագիրներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Հետմահու երեխաներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով