Jump to content

Ջոն Միլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Միլթոն
John Milton
Ծնվել էդեկտեմբերի 9, 1608(1608-12-09)[1][2]
Ծննդավայր, Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1674(1674-11-08)[1][2] (65 տարեկան)
Վախճանի վայրSt Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSt Giles-without-Cripplegate
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունՔրիստի քոլեջ, Սուրբ Պողոսի դպրոց և Հիսուսի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԿորուսյալ դրախտ և Areopagitica?
ԱմուսինMary Powell?[4], Elizabeth Minshull?[4] և Katherine Woodcock?[4]
ԶավակներAnne Milton?[4], Deborah Milton?[4], Mary Milton?[4], John Milton?[4] և Katherine Milton?[4]
ԱզգականներEdward Phillips?
Изображение автографа
 John Milton Վիքիպահեստում

Ջոն Միլթոն (անգլ.՝ John Milton, դեկտեմբերի 9, 1608(1608-12-09)[1][2], , Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3] - նոյեմբերի 8, 1674(1674-11-08)[1][2], St Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, քաղաքական գործիչ (ծառայել է Մեծ Բրիտանիայի Պետական խորհրդում, այնուհետև՝ Օլիվեր Կրոմվելի կառավարությունում), մտածող[5], քաղաքական պամֆլետների, կրոնական տրակտատների հեղինակ։

Նշանավոր են հատկապես նրա «Կորուսյալ դրախտ» (1667) էպիկական պոեմը և «Սամսոն-մարտիկ» (1671) ողբերգությունը[6]։ Սպիտակ (անհանգ) ոտանավորով գրված «Կորուսյալ դրախտ» պոեմը ուսումնասիրողներից շատերի կարծիքով կարելի է համարել գրական մեծագույն գլուխգործոցներից մեկը[7]։

Միլտոնն ստեղծագործել է քաղաքական և կրոնական անկայունության ժամանակներում, գրել է անգլերեն և լատիներեն և միջազգային համբավ է ձեռք բերել դեռևս իր կենդանության օրոք։ Նրա գովաբանված «Արեոպագիտիկա»-ն («Areopagitica»), որտեղ դատափետել է գրաքննությունը, դասվում է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանող ամենակրքոտ ու ամենաազդեցիկ երկերից մեկը մարդկության ամբողջ պատմության մեջ։

Ազատության մեծ տենչը տարածվել է նաև նրա ոճի վրա. նա հորինել ու գործածել է բազմաթիվ նորաբանություններ՝ օգտվելով լատիներենից ու հին հունարենից, եղել է անհանգ ստեղծագործած անգլիացի առաջին բանաստեղծը։

Ուիլյամ Հեյլին Միլտոնի՝ 1796 թվականին հրատարակած կենսագրական գրքում նրան բնորոշել է որպես «անգլիացի մեծագույն հեղինակի»[8], և նա այսօր էլ համարվում է «անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը»[9], չնայած նրա մահվանը հաջորդած հարյուրամյակների ընթացքում քննադատների տեսակետները երբեմն տատանվել են (հաճախ՝ նրա հանրապետական հայացքների՝ ռեսպուբլիկանիզմի պատճառով)։ Սեմյուել Ջոնսոնը, չնայած տորի էր և արքայի շնորհած տիտղոսների կրող, գովաբանել է «Կորուսյալ դրախտ»-ը՝ համարելով մի պոեմ, որն առաջին տեղն է գրավում բանաստեղծական ձևի տեսակետից և բովանդակության տեսակետից գրավում է երկրորդ տեղը մարդկային մտքի արտադրանքի մեջ[10]։ Ջոն Միլտոնին բարձր են գնահատել նաև անգլիագիր խոշոր բանաստեղծներ Ուիլյամ Բլեյքը, Ուիլյամ Վորդսվորթը, Թոմաս Հարդին և բազում ուրիշներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համբարձում Առաքելյան, Միլտօն (Նրա կեանքը և գրական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1900, 135 էջ։
  • Венгерова З. А. (1890–1907). «Мильтон, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Горбунов А. Н. Три великих поэта Англии: Донн, Милтон, Вордсворт. М., 2012.
  • Маколей, «Мильтон» («Светоч», 1860, № 11 и «Сочинения», т. I).
  • Рикворд, Эджелл|Рикворд Э. «Мильтон как революционный мыслитель» // Хилл К. Английская революция. М.: Государственное издательство иностранной литературы, 1949. С. 139-182.
  • Самарин Р. М. Творчество Джона Мильтона. М., 1964.
  • Тетерина Е. Н. «Потерянный рай» Джона Мильтона: своеобразие жанровой поэтики. М., 2014.
  • Халтрин-Халтурина Е. В. Диптих Кольриджа «Кристабель» и милтоновские традиции // Известия РАН. Серия Литературы и языка. Том 67, № 6 (2008). С. 24-37. (на русском, в оформлении автора и с её согласия).
  • Чамеев А. А. Джон Мильтон и его поэма «Потерянный рай». — Л.: Изд-во ЛГУ, 1986. — 128 с. — 4106 экз.
  • Beer, Anna. Milton: Poet, Pamphleteer, and Patriot. New York: Bloomsbury Press, 2008.
  • Campbell G., Corns T. N., Hale J.K., Tweedie F. J. Milton and the Manuscript of De Doctrina Christiana. — Oxford University Press, 2007. — 180 p. — ISBN 978–0–19–929649–1.
  • Campbell, Gordon and Corns, Thomas. John Milton: Life, Work, and Thought. Oxford: Oxford University Press, 2008.
  • Johnson, «Lives of poets».
  • Lewalski B. K. The Life of John Milton: A Critical Biography Revised Edition. — Blackwell Publishers Ltd, 2000. — 777 p. — ISBN 0–631–17665–9.
  • Wilson, A. N. The Life of John Milton. Oxford: Oxford University Press, 1983.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Мильтон Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kindred Britain
  5. Мильтон, Джон / Самарин Р. М. // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
  6. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 472.
  7. Rogers, John. «Paradise Lost, Book I».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. McCalman 2001 p. 605.
  9. Contemporary Literary Criticism. "Milton, John – Introduction".
  10. Murphy, Arthur (1837). The Works of Samuel Johnson, LL. D.: An essay on the life and genius of Samuel Johnson. New York, NY: George Dearborn.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Միլթոն» հոդվածին։