Jump to content

Ջո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Գոմես
Joe Gomez
Գոմեսը Լիվերպուլի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joseph David Gomez
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Գամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1997(1997-05-23)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Catford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 12
Պատանեկան կարիերա
2007-2014 Անգլիա Չառլտոն Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 21 (0)
2015-ներկա Անգլիա Լիվերպուլ 46 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ16 2 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 19 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ19 4 (0)
2015-2017 Անգլիա Անգլիա Մ21 7 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 18-ի, 2019

Ջո Գոմես (անգլ.՝ Joe Gomez, մայիսի 23, 1997(1997-05-23)[1][2], Catford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլտոն Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը Չառլտոն Ատլետիկի ակադեմիայի սան է[4][5]։ 13 տարեկանից սկսել է հանդես գալ Չառլտոնի մինչև 18 տարեկանների թիմի կազմում[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գոմեսը նշեց 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Կոլչեստեր Յունայթեդի դեմ խաղում[8] և այս խաղում խաղալով աջ պաշտպանի դիրքում[9][10]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Գոմեսը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց հոկտեմբերի 7-ին[13][14]։ Չառլտոն Ատլետիկի կազմում Գոմեսը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 20-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[16][17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն ֆունտ ստերլինգ[19][20][21]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ստոկ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[22][23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություներում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Բորդոյի դեմ խաղում[24][25]։ Հոկտեմբերի 13-ին՝ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում խաղալու ժամանակ Գոմեսը ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով ավելի 14 ամիս[26][27][28][29]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[30]։

Գոմեսը 2019 թվականին Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո

Վնասվածքից վերադառնալուց հետո Գոմեսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 8-ին[31][32]՝ Անգլիայի գավաթի Պլիմութ Արգայլի դեմ խաղում[33][34]։ Հունվարի 27-ին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[35][36][37]։ 2016-17 մրցաշրջանում անգլիացին չանցկացրեց ոչ մի հանդիպում Պրեմիեր Լիգայում[38]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոմեսը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով երկու դեղին քարտ և հեռացվելով խաղադաշտից[39][40]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[41], իսկ Լիվերպուլը հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[42][43], որտեղ 3-1 հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[44][45]։

2018-19 մրցաշրջանի սկզբում Լիվերպուլի կենտրոնական պաշտպաններ Դեյան Լովրենը և Ժոել Մատիպը ունեին վնասվածք, և Գոմեսը դարձավ թիմի հիմնական կենտրոնական պաշտպանը՝ Վիրջիլ Վան Դեյկի կողքին[46][47]։ Դեկտեմբերի 10-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2024 թվականը[48][49][50][51]։ 2019 թվականի հունիսի 1-ին նա փոխարինեց Սադիո Մանեին Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[52]՝ օգնելով Լիվերպուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[53][54]։ 2018-19 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 25 հանդիպում[55]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Գոմեսը մասնակցեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[56], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[57][58]։ Օգոստոսի 14-ին անգլիացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[59]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[60][61]։

Գոմեսը Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[62][63][64]։ 2014 թվականի մայիսին Գոմեսը մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[65]՝ մասնակցելով թիմի բոլոր 5 խաղերին և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[66]։ Անգլիան հաղթեց մրցաշարը[67][68]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[69][70]։

Անգլիայի ազգային հավաքական Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 2-ին՝ Գերմանիայի և Բրազիլիայի դեմ ընկերական խաղերի համար[71][72][73][74]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Ֆիլ Ջոնսին Գերմանիայի դեմ խաղում[75][76]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունվարի 14-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[77][78] և այս խաղում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[79][80]։

2018 թվականի մայիսի 16-ին Գոմեսը վնասվածքի պատճառով դուրս մնաց Անգլիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմից[81][82][83]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[84][85]՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[86][87]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[88]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չառլտոն Ատլետիկ 2014–15 Չեմպիոնշիպ 21 0 1 0 2 0 24 0
Լիվերպուլ 2015–16 Պրեմիեր Լիգա 5 0 0 0 2 0 0 0 7 0
2016–17 0 0 3 0 0 0 0 0 3 0
2017–18 23 0 1 0 6 0 1 0 31 0
2018–19 16 0 0 0 9 0 0 0 25 0
2019–20 2 0 0 0 1 0 3 0 6 0
Ընդհանուր 46 0 4 0 18 0 4 0 72 0
Կարիերայի ընդհանուր 67 0 5 0 18 0 6 0 96 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[88]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 4 0
2019 1 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2014[67]

Անգլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2014[66]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - J. Gomez - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  4. «Joe Gomez "honoured" to join Charlton's list of England international academy graduates». www.cafc.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  5. «Joe Gomez - Everything You Need To Know About The English Defender». Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «Who is Joe Gomez? We profile Liverpool's new signing». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «The making of Joe Gomez: from under-9s misfit to Liverpool star». inews.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Charlton Athletic - Colchester United, Aug 12, 2014 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Association, The Football. «Joe Gomez impresses boss on his Charlton debut». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  10. «Charlton Athletic vs Colchester United». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  11. «Charlton Athletic - Derby County, Aug 19, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «Charlton Athletic 3-2 Derby County». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  13. «Joe Gomez: Charlton Athletic youngster signs new contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  14. «Gomez Signs New Charlton Deal». LFE (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «Reds complete Joe Gomez transfer». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  17. «Liverpool announce Gomez deal». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «Liverpool sign Charlton starlet Joe Gomez». Eurosport. 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «Joe Gomez: Liverpool sign Charlton defender for £3.5m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  20. Smith, Alan (2015 թ․ հունիսի 20). «Liverpool announce signing of Joe Gomez from Charlton Athletic for £3.5m». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. Sport, Telegraph (2015 թ․ հունիսի 20). «Liverpool complete £3.5m signing of Joe Gomez» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. «Stoke City - Liverpool FC, Aug 9, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Stoke City 0-1 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  24. «FC Girondins Bordeaux - Liverpool FC, Sep 17, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  25. «Bordeaux 1-1 Liverpool» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «Klopp confirms ACL injury for Joe Gomez». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. «Joe Gomez: Liverpool defender out for season with knee injury» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  28. Jackson, Jamie (2015 թ․ հոկտեմբերի 14). «Jürgen Klopp and Liverpool face blow of Joe Gomez cruciate injury». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. Pearce, James (2015 թ․ հոկտեմբերի 14). «Liverpool injury shock as Joe Gomez set to miss rest of season with knee injury». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  30. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  31. «Liverpool FC - Plymouth Argyle, Jan 8, 2017 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. «Liverpool 0-0 Plymouth Argyle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  33. «Gomez to make Liverpool return». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  34. Hunter, Andy (2017 թ․ հունվարի 6). «Joe Gomez returns for Liverpool against Plymouth in FA Cup third round». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  35. «Joe Gomez signs new long-term Liverpool FC contract». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. «Joe Gomez Officially Signs New Long-Term Liverpool Contract as Reds Look to Secure Future». 90min.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  37. Maddock, David (2017 թ․ հունվարի 27). «Liverpool tie down young star Joe Gomez on improved five-year deal». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  38. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  39. «Liverpool FC - Sevilla FC, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  40. Murray, Scott (2017 թ․ սեպտեմբերի 13). «Liverpool 2-2 Sevilla: Champions League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  41. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  42. 42,0 42,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  43. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  44. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  45. «Gareth Bale stars as Real Madrid beat Liverpool, win third straight Champions League». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  46. «The one key improvement Gomez made that helped prove himself at centre-back». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  47. Dunn, Connor (2018 թ․ հոկտեմբերի 23). «Gomez as vital to Liverpool as Hazard is to Chelsea». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  48. «Joe Gomez signs new long-term LFC deal». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  49. Bascombe, Chris (2018 թ․ դեկտեմբերի 10). «Joe Gomez signs new six-year deal with Liverpool». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  50. «Liverpool defender Joe Gomez signs new contract until 2024». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  51. «Joe Gomez Commits Future to Liverpool With New Long-Term Anfield Contract». 90min.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  52. «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  53. 53,0 53,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  54. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  55. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  56. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  57. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  58. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  59. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  60. 60,0 60,1 Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  61. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  62. «5 things you NEED to know about Liverpool's latest transfer signing». Metro (անգլերեն). 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  63. «Profile: Joe Gomez's path to Liverpool». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  64. «Joe Gomez is destined for Premier League... but who is he?». Mail Online. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  65. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  66. 66,0 66,1 uefa.com (2014 թ․ մայիսի 26). «Under-17 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  67. 67,0 67,1 «England win European Under-17 Championship on penalties» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  68. UEFA.com (2014 թ․ մայիսի 22). «2013/14: England's penalty prowess pays off | Under-17». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  69. «Netherlands U17 - England U17, May 21, 2014 - 2014 UEFA European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  70. Association, The Football. «England U17s win European Championship title in Malta». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  71. Association, The Football. «England squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  72. «England: Tammy Abraham, Joe Gomez & Ruben Loftus-Cheek called up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  73. Wallace, Sam (2017 թ․ նոյեմբերի 2). «Ruben Loftus-Cheek, Tammy Abraham and Joe Gomez in England squad to face Germany and Brazil». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  74. Archer, Bruce (2017 թ․ նոյեմբերի 2). «England news: Gareth Southgate includes three shock call-ups for Germany and Brazil». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  75. «England - Germany, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  76. «England 0-0 Germany». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  77. «England - Brazil, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  78. «England 0-0 Brazil». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  79. «England 0 Brazil 0 as it happened: Joe Gomez superb as Gareth Southgate's side hold World Cup favourites». The Independent (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  80. Potts, Michael (2017 թ․ նոյեմբերի 14). «England player ratings against Brazil: Joe Gomez impressive – but who else stood out?». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  81. Hunter, Andy (2018 թ․ մայիսի 8). «Liverpool's Joe Gomez out of Champions League final and World Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  82. Bascombe, Chris (2018 թ․ մայիսի 8). «Joe Gomez ruled out of Champions League final... and Liverpool defender will also miss World Cup». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  83. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  84. Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  85. «England confirm final squad for Nations League finals». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  86. 86,0 86,1 UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  87. Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  88. 88,0 88,1 «Joe Gomez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Գոմես» հոդվածին։