Ջադա Փինքեթ Սմիթ
Ջադա Փինքեթ Սմիթ անգլ.՝ Jada Pinkett Smith | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան |
Երկեր | Enter the Matrix?, Մադագասկար, Գոտեմ, Collateral?, Մատրիցա. Հեղափոխություն, Ալի, Hawthorne? և Շատ վատ մայրիկները |
Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դեմք, գործարար, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Ուիլ Սմիթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Երեխաներ | Ջեյդեն Սմիթ և Ուիլոու Սմիթ |
Կայք | jadapinkettsmith.com |
Jada Pinkett Smith Վիքիպահեստում |
Ջադա Կորեն Փինքեթ Սմիթ (անգլ.՝ Jada Koren Pinkett Smith, սեպտեմբերի 18, 1971[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[4], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր։
Նա իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Բնակական գույներ» կատակերգության երկրորդական դերում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում՝ տարբեր ժանրերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա։ Վերալիցքավորում», «Մատրիցա. Հեղափոխություն», «Հանցակից» և այլն։
Փինքեթ Սմիթը նաև երաժշտական կարիերայով է զբաղվում 2002 թվականից, երբ նա ստեղծել է «Wicked Wisdom» մետալ խումբը, որում նա վոկալիստ և կոմպոզիտոր է։ Նաև ստեղծել է երաժշտական ընկերություն[5] և հրապարակել է իր հեղինակային գիրքը 2004 թվականին[6]։
1997 թվականին ամուսնացել է ռեփեր և դերասան Ուիլ Սմիթի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեյդենը, Ուիլոուն և Թրեյը (Ուիլի նախորդ ամուսնությունից)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փինկեթ Սմիթը 1990 թվականին հանդիպել է Ուիլ Սմիթի հետ «Բևեռլի Հիլզի արքայազնը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նա եղել է գլխավոր հերոսի ընկերուհու՝ Լիզա Ուիլքսի դերի համար նախատեսված քասթինգին։
Ջադան և Ուիլը դարձել են ընկերներ և սկսել են հանդիպել 1995 թվականին։ Մոտավորապես 100 հյուր ներկա է եղել նրանց հարսանիքին[7][8]։
Զույգն ունի երկու երեխա՝ Ջեյդենը[7] (ծնվել է 1998 թվականի հուլիս 8-ին)[9], Ուիլոուն[7] (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին) և Թրեյը (Ուիլի առաջին ամուսնությունից, ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին)[10][11]։
2008 թվականին Ուիլն ասել է․ «Մենք խիստ չենք, բայց մենք որոշակիորեն կարծում ենք, որ խստությունը շատ կարևոր որակ է երեխաների դաստիարակության հարցում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում խստություն։ Նրանք պետք է հասկանան, որ նրանք կառավարման կարիք ունեն»[12]։
2011 թվականի օգոստոսին տարածվել են լուրեր, որ Ջադա Փինքեթ Սմիթը և Ուիլ Սմիթը որոշել են ամուսնալուծվել 13 տարվա ամուսնությունից հետո[13], այն պատճառով, որ Փինքեթ Սմիթը սիրավեպ է սկսել «Հոթորն» սերիալի գործընկեր Մարկ Էնթոնիի հետ[14]։ Ընտանիքը հերքել է այդ լուրերը[15][16]։
Տվյալ պահին ընտանիքը ապրում է Մալիբուում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- My Story (2004)
- Wicked Wisdom (2006)
- Wrath of the Wicked (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ «Jada Pinkett-Smith - Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Turner Newsroom: Jada Pinkett Smith to Star and Executive Produce as a Nurse and Single Mother in TNT Drama Pilot Time Heals». Turner Network Television. Turner Broadcasting System. 2008 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Jada Pinkett Smith's List of Books». Schoolastic.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Will Smith Biography». People Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Dani, Sarika. «Jada Pinkett Smith on the Adventures of Love & Marriage to Will Smith». Tango Magazine. Tango Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jaden Smith bio». Tribute.ca. Tribute Entertainment Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Biography for Trey Smith». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Trey Smith Style & Fashion». Coolspotters.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Messer, Lesley (2008 թ․ սեպտեմբերի 18). «Jada Pinkett Smith: I'm a Stricter Parent Than Will». People Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Staff, Andpop (2011 թ․ օգոստոսի 23). «Is Will Smith Divorcing Jada Pinkett?». Andpop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Jada Pinkett Smith got close to Marc Anthony». Showbizspy.com. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Hawks, Ava (2011 թ․ օգոստոսի 23). «Are Will Smith and wife Jada Pinkett Smith separating?». Starcasm.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Hazlett, Courtney (2011 թ․ օգոստոսի 23). «Will and Jada Pinkett Smith say they are still together». Scoop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ջադա Փինքեթ Սմիթը AllRovi կայքում
- «Wicked Wisdom» խմբի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջադա Փինքեթ Սմիթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բալթիմոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ռեժիսորներ այբբենական կարգով