Սանկտ Պետերբուրգի շուրջ կառուցվում են բազմաթիվ արվարձաններ, ինչպես նաև փոքր քաղաքներ և ավաններ Դրանցից հատկապես հայտնի էին Պուլկովո գիտական կենտրոնը, Պետերգոֆ ամառային նստավայրը, Զելենոգորսկ առողջարանային քաղաքը, Կրոնշտադտ արդյունաբերական կենտրոնը և այլն
Պետրոս I (հայտնի է նաև որպես Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9 (հին տոմարով՝ մայիսի 30) , 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով՝ հունվարի 28), Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։
Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մինչև 1696 թ. Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը։ Եղբոր մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը: Վերջինիս պատմությունը սկսում է 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը: Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։(մանրամասն...)
Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (ռուսերեն Госуда́рственный Эрмита́ж) (ֆրանսերենhermitage — մենատուն, ճգնարան) Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։(մանրամասն...)