Պորտալ:Սանկտ Պետերբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

  1. 4189dd;" width=100%
width="20%" style="background-color:
  1. 4189dd; text-align:center"|Պորտալ
width="20%" style="background-color:
  1. 4189dd; text-align:center"|Ընտրված հոդվածներ
width="20%" style="background-color:
  1. 4189dd; text-align:center"|Նախագիծ:Սանկտ Պետերբուրգ
width="20%" style="background-color:
  1. 4189dd; text-align:center"|Նախագծի քննարկում
width="20%" style="background-color:
  1. 4189dd; text-align:center"|Նախագծի մասնակիցներ



Պատկեր:Պորտալ։Սանկտ Պետերբուրգ.png



Սանկտ Պետերբուրգ (ռուս.՝ Санкт-Петербург), մինչև 1914 թվականի օգոստոսի 18 (31) Սանկտ Պետերբուրգ, մինչև 1924 թվականի հունվարի 26-ը  - Պետրոգրադ, մինչև 1991  - Լենինգրադ), դաշնային նշանակության քաղաք Ռուսաստանում, Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի վարչական կենտրոն, Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նստավայր (2008-ից)։ Հիմնադրել է 1703 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ 1712-1918 թվականներին եղել է Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքը։

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի արդյունաբերական, մշակութային և գիտական կենտրոն է, տրանսպորտային խոշոր հանգույց, նավահանգիստ։ Վարչականորեն բաժանվում է 17 շրջանի, բայց նրա կազմում են քաղաքի շրջագծից դուրս գտնվող 5 շրջան (Կոլպինոյի, Կրոնշտադտի, Պետրոդվորեցի, Պուշկինի, Կուրորտնի)։ Մայրաքաղաք է եղել 1712 - 1728 և 1732 - 1918 թվականներին, միաժամանակ 1708 - 1927 թվականներին՝ նահանգային քաղաք, 1927 թվականի օգոստոսի 1-ից՝ ՌԽՖԱՀ Լենինգրադի մարզի վարչական կենտրոնը։ Լենինգրադը Մեծ հոկտեմբերի օրրանն էր, հերոս քաղաք։

Խմբագրել

Ընտրված հոդված

Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականի մայիսի 16-ին (27) Պետրոս I-ը իրեն կայսր է հռչակում, և Սանկտ Պետերբուրգը դարձնում իր տերության մայրաքաղաքը՝ բացելով «պատուհան դեպի Եվրոպա»։ Բնակեցվում են Նևայի գետաբերանի կղզիները մաքրվում կամ փորվում են գետեր ու ջրանցքներ, բացվում այգիներ ու պարտեզներ։ Այստեղ հիմնադրվում են համալսարաններ և ուսումնարաններ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ, տաճարներ և այլ կառույցներ Նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարճ ժամանակում իր ճարտարապետական շքեղությամբ, տնտեսության մակարդակով, մշակութային զարգացվածությամբ այն հավասարվում է Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին։

Սանկտ Պետերբուրգի շուրջ կառուցվում են բազմաթիվ արվարձաններ, ինչպես նաև փոքր քաղաքներ և ավաններ Դրանցից հատկապես հայտնի էին Պուլկովո գիտական կենտրոնը, Պետերգոֆ ամառային նստավայրը, Զելենոգորսկ առողջարանային քաղաքը, Կրոնշտադտ արդյունաբերական կենտրոնը և այլն

Այսօր Սանկտ Պետերբուրգը դարձել է զբոսաշրջության խոշոր կենտրոն և ամեն տարի ընդունում է հարյուր հազարավոր հյուրերի՝ աշխարհի տարբեր երկրներից։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Պետրոս I (հայտնի է նաև որպես Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9 (հին տոմարով՝ մայիսի 30) , 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով՝ հունվարի 28), Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մինչև 1696 թ. Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը։ Եղբոր մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը: Վերջինիս պատմությունը սկսում է 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը: Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված վայր

Ձմեռային պալատը և Ալեքսանդրի սյունը, Օգոստոս 2003
Ձմեռային պալատը և Ալեքսանդրի սյունը, Օգոստոս 2003

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (ռուսերեն Госуда́рственный Эрмита́ж) (ֆրանսերեն hermitage — մենատուն, ճգնարան) Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։(մանրամասն...)

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք

Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Գիտե՞ք դուք արդյոք

Խմբագրել

Կատեգորիա

Խմբագրել

Ընտրված պատկեր

Պետերբուրգցի լուսանկարչի արձան (բրոնզ, ճարտարապետ` Լ. Վ. Դոմրաչևա, քանդակագործ` Բ. Ա. Պետրով)
Խմբագրել

Ուրիշ նախագծեր


Վիքիպահեստ:Սանկտ Պետերբուրգ Նախագիծ:Սանկտ Պետերբուրգ
Խմբագրել

Նոր հոդվածներ

Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Նոր հոդվածներ

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Խմբագրել


Եղբայրական պորտալներ


Երևան

Մոսկվա

Լոնդոն

Փարիզ

Թբիլիսի

Բեռլին

Բեռն

Խմբագրել