Պորտալ:Սանկտ Պետերբուրգ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականի մայիսի 16-ին (27) Պետրոս I-ը իրեն կայսր է հռչակում, և Սանկտ Պետերբուրգը դարձնում իր տերության մայրաքաղաքը՝ բացելով «պատուհան դեպի Եվրոպա»։ Բնակեցվում են Նևայի գետաբերանի կղզիները մաքրվում կամ փորվում են գետեր ու ջրանցքներ, բացվում այգիներ ու պարտեզներ։ Այստեղ հիմնադրվում են համալսարաններ և ուսումնարաններ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ, տաճարներ և այլ կառույցներ Նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարճ ժամանակում իր ճարտարապետական շքեղությամբ, տնտեսության մակարդակով, մշակութային զարգացվածությամբ այն հավասարվում է Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին։

Սանկտ Պետերբուրգի շուրջ կառուցվում են բազմաթիվ արվարձաններ, ինչպես նաև փոքր քաղաքներ և ավաններ Դրանցից հատկապես հայտնի էին Պուլկովո գիտական կենտրոնը, Պետերգոֆ ամառային նստավայրը, Զելենոգորսկ առողջարանային քաղաքը, Կրոնշտադտ արդյունաբերական կենտրոնը և այլն

Այսօր Սանկտ Պետերբուրգը դարձել է զբոսաշրջության խոշոր կենտրոն և ամեն տարի ընդունում է հարյուր հազարավոր հյուրերի՝ աշխարհի տարբեր երկրներից։(մանրամասն...)