Պոլ Ուիլյամս Անդերսոն
Պոլ Ուիլյամս Անդերսոն անգլ.՝ Poul Anderson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Poul William Anderson |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրիստոլ, Փենսիլվանիա |
Վախճանվել է | հուլիսի 31, 2001[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Օրինդա, Կալիֆոռնիա |
Գրական անուն | A. A. Craig |
Մասնագիտություն | գրող, վիպասան, հեղինակ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Կոտրված թուրը և Տաու Զրո |
Պարգևներ | |
Ամուսին | Կարեն Անդերսոն |
Զավակներ | Astrid Anderson Bear? |
Poul Anderson Վիքիպահեստում |
Պոլ Ուիլյամս Անդերսոն (անգլ.՝ Poul William Anderson, նոյեմբերի 25, 1926[1][2][3][…], Բրիստոլ, Փենսիլվանիա - հուլիսի 31, 2001[1][2][3][…], Օրինդա, Կալիֆոռնիա), ամերիկյան ֆանտաստիկական գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլ Ուիլյամս Անդերսոնը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 25-ին Բրիստոլում, ինժեներ Անտոն Անդերսոնի ընտանիքում։ Պոլի ծնողները Սկանդինավիայից են։ Պոլի ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղապոխվեց Տեխաս։ 10 տարի անց Պոլի հայրը մահացավ, և մայրը երեխաներին տեղափոխեց Դանիա, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես ընտանիքը վերադարձավ ԱՄՆ և բնակվեցին Միննեսոտում։ Անդերսոնը Մինեսոտի համալսարանում սովորեց ֆիզիկա։ Նրա առաջին պատմությունները տպագրվեցին գիտա-ֆանտաստիկական ամսագրում, դեռ ուսման տարիներին։ Գերազանց ավարտելով համալսարանը 1948 թվականին և ստանալով բակալավրի կոչում, Անդերսոնը այնուամենայնիվ թողնում է ֆիզիկան և սկսում է լուրջ զբաղվել գրողի գործունեությամբ[14]։ 1953 թվականին Պոլ Անդերսոնը ամուսնանում է Կարեն Կրուզիի հետ, ում հետ համատեղ ստեղծում են որոշ ստեղծագործություններ։ Ընտանիքը տեղափոխվեց Սան-Ֆրանցիսկո նեղուցի մոտ գտնվող Օրինդա քաղաքում։ 1953 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Աստրիդը։ 1983 թվականին Աստրիդ Անդերսոնը ամուսնացավ ֆանտաստիկական գրող Գրեգ Բեարի հետ։ Պոլ Անդերսոնը մահացել է 2001 թվականի հուլիսի 31-ին քաղցկեղից։
Գրական Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին ստեղծագործությունն է եղել «Վաղվա օրվա երեխաները» որտեղ նա համահեղինակ է եղել Ուոլդրոպի հետ և որը լույս է տեսել Ջոն Կեմպբելլի ամսագրում։ Նույն թվականի հուլիսին հաջորդեց Անդերսոնի «Տրամաբանական շղթա» ստեղծագործության շարունակությունը։ 14 տարի անց, 1961 թվականին, Անդերսոնը որոշեց շարունակել պատմությունը, գրում է պատմությունը և վերջաբանը, և հավաքում է բոլոր չորս գործերը միասին մեկ ընդհանուր վերնագրի տակ՝ «Մթնշաղի աշխարհը։ գիտաֆանտաստիկ վեպ Վաղվա օրվա երեխաների մասին»։ Ուոլդրոպի անունը հեղինակների մեջ նշվաց չէր[15]։ Պոլ Անդերսոնի առաջին վեպը` «Դարերի մառանը»(անգլ.՝ Vault of the Ages), հրատարակվել է 1952 թվականին։ Պոլ Անդերսոնը դարձել է «Հյուգո»-ի 7 մրցանակների հաղթողը (1961, 1964, 1969, 1972, 1973, 1799, 1981 թվականներին) և «Նեբյուլ»-ի 3 մրցանակների հաղթողը (1971, 1973, 1981 թվականներին), նաև «Գենդալֆ» (1978) և «Մակմիլլան» հրատարակչության կողմից։ 1978 թվականին նա ստացավ «Ֆանտազիայի Մեծ Վարպետ» կոչումը Հյուգոից, 1997 ստացավ «Մեծ Վարպետ» կոչումը Նեբյուլից։ Իր հարցազրույցներից մեկում Պոլ Անդերսոնը որպես իր լավագույն ստեղծագուրծություն նշեց հետևյալ վեպերը՝ «Տաու զրո» (1970), «Փոթորիմ ամառային գիշերում» (1974), «Միլլիոն տրվա համար մակույկ» (1989), «Երեք սիրտ և երեք առյուծ» (1961), «Թշնամական աստղերը» (1958) և «Ուղեղի ալիքը» (1954).
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիկլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղային ճանապարհներ (Star Ways / The Peregrine 1956) հավաքածու
- Գանիմեդի ձյունը (The Snows of Ganymede 1958)
- Սառը հաղթանակը (Cold Victory 1957) հավաքածու
- Ոչ–Մարդ (Un-Man 1952)
- Զգայուն մարդ (The Sensitive Man 1953)
- Տեղատարափ անձրև (The Big Rain 1954)
- Մարիա (Marius 1957)
Նիկոլաս վան Ռիյն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թևավոր մարդկանց կռիվը (War of the Wing-Men / The Man Who Counts 1958)
- Աստղային առևտրականներ (Trader to the Stars 1964) հավաքածու
- Հանսգստության խռովարարները (The Trouble Twisters / Trader Team 1965)
- Սատանայական աշխարհը (Satan’s World 1969)
- Ստոմգրեյթի աշխարհի գիրքը (The Earth Book of Stormgate 1978)
- Միրկհեյմ (Marius 1957)
- Քամու մարդիկ (The People of the Wind 1973)
Ֆլանդրի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրային թագավորության գործակալը (Agent of the Terran Empire 1965) հավաքածու
- Ապստամբող աշխարհներ (The Rebel Worlds 1969)
- Դժողքի բոլոր շրջանները (A Circus of Hells 1970)
- Նրանց վերադարձի օրը (The Day of Their Return 1973)
- Հոգիների և ստվերների ասպետ (A Knight of Ghosts and Shadows 1974)
- Քար երկնքում (A Stone in Heaven 1979)
- Կայսրական խաղ (The Game of Empire 1985)
- Երկար գիշեր (The Long Night 1983) հավաքածու
- Թող տիեզերագնացները զգուշանան (Let the Spacemen Beware 1963)
Ժամանակի պարեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակի պահակախումբը (Guardians of Time, 1960) հավաքածու։
- Ժամանակի պարեկը (Time Patrol, 1955)
- Խիզախություն է լինել թագավոր (Brave to be a King, 1959)
- Միակ խաղը քաղաքում (The Only Game in the Town, 1960)
- Գիբլարթարյան ջրվեժ (Gibraltar Falls, 1975)
- Ժամանակի պարեկ (Time Patrolman, 1983) հավաքածու
- Փղոսկր, կապիկ և սիրամարգ (Ivory, and Apes, and Peacocks, 1983) պատմություն
- Գոթ Օդինի տխրությունը (The Sorrow of Odin The Goth, 1983)
- Ծովի աստղը (Star of the Sea, 1991)
- Մարման տարի (The Year of the Ransom, 1988)
- Ժամանակի վահան (The Shield of Time, 1990)
- Վերջին վիկինգը (Կարեն Անդերսոնի հետ համատեղ)
- Ոսկե փող (The Golden Horn 1980)
- Ծովաձիու ճամփան (The Road of the Sea Horse 1980)
- Ագռավի նշանը (The Sign of the Raven 1980)
Իսաի թագավորները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաս թագուհիները (Roma Mater 1986)
- Գալսիական կախարդները (Gallicenae 1987)
- Դահուտ, Թագավորի աղջիկը (Dahut 1987)
- Շունն ու գայլը (The Dog and the Wolf 1988)
Օպերացիա ուրիշ աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսթամի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Ամերիկա (New America 1982) հավաքածու
Աստղերի բերք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղերի բերք (Harvest of Stars 1993)
- Աստղերն ել են այրում (The Stars Are Also Fire 1994)
- Աստղային նավատորմ (The Fleet of Stars 1997)
Շարքից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարերի դամբարան (Vault of the Ages 1952)
- Թռիչք դեպի հավերժություն (Flight to forever 1953)
- Ուղեղի ալիքը (Brain Wave 1954)
- Կոտրված թուրը (The Broken Sword 1954)
- Երկար ճանապարհ դեպի տուն (The long way home / No World of Their Own 1955)
- Զանգահարեք ինձ Ջո (Call Me Joe 1957)
- Երկու աշխարհների պատերազմը (War of Two Worlds 1959)
- Շարժ ժամանակի մեջ (Timelag 1961)
- Երեք սիրտ և երեք առյուծ (Three Hearts and Three Lions 1961)
- Աստղային աղվես (The Star Fox 1965)
- Աշխարհն առանց աստղերի (World Without Stars 1966)
- Ատլանտիդայի պարուհին (The Dancer from Atlantis 1971)
- Կգա ժամանակը (There Will Be Time 1972)
- Կրակի ժամանակը (Fire Time 1974)
- Ամառային գիշերվա փոթորիկը (A Midsummer Tempest 1974)
- Սատանայական խաղը (The Devil’s Game 1980)
- Ամենաերկար ճանապարհորդությունը (The Longest Voyage 1991)
- Աստվածների պատերազմը (War of the Gods 1997)
- Արքաների մայրը (Mother of Kings 2001)
Մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թվականի Հյուգոի մրցանակը «Ամենաերկար ճանապարհորդություն» պատմվածքի համար
- 1972 թվականի Հյուգոի մրցանակը «Քամու և մթության թագուհին» պատմվածքի համար
- 1978 թվականի Հյուգոի մրցանակը «Ֆանտազիայի մեծ վարպետը» պատմվածքի համար
- 1971 թվականի Նեբյուլի մրցանակը «Քամու և մթության թագուհին» պատմվածքի համար
- 1997 թվականի Նեբյուլի մրցանակը «Մեծ վարպետ» պատմվածքի համար
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համակարգչային գիտաֆանտաստիկական խաղերի շարքում գլխավոր կերպարներից մեկի հորը՝ կապիտան Դեյվիդ Անդերսոնը, ում անվանում են Պոլ Անդերսոն, ով մասնագիտությամբ արհեստավոր էր ծառայում էր տիեզերանավերին։ Հիշելով նրան կապիտան Անդերսոնը ասում է, որ, թեև նրա հայրը ոչ մի անգամ չի լքել Երկիրը, նա իր ամբողջ կյանքում կապի մեջ է եղել տիեզերքի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1964-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1961-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1969-hugo-awards/
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1972
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1972-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1973-hugo-awards/
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/1979-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1982-hugo-awards/
- ↑ http://www.sfcenter.ku.edu/campbell.htm
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ «History of Rustum — Series Bibliography» (անգլ.). ISFDB. Retrieved 2009-08-24.
- ↑ «Bibliography: Twilight World» (անգլերեն). ISFDB. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Անդերսոնի մասին տեղեկություն
- Անդերսոնի ստեղծագործությունները «Ֆանտաստ գրադարանում» Արխիվացված 2009-05-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Ուիլյամս Անդերսոն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 2001 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Քաղցկեղից մահացածներ