Jump to content

Պյառնու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյառնու (այլ կիրառումներ)
Քաղաք
Պյառնու
էստ․՝ Pärnu
Դրոշ Զինանշան

ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Նահանգ[[ Պյարնումաա]]
ՇրջանՊյառնու
ՀամայնքPärnu City?[1]
Հիմնադրված է1251 թ.
Առաջին հիշատակում1241
Մակերես32,22 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն40401[2] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ավտոմոբիլային կոդF
Պաշտոնական կայքparnu.ee
Պյառնու (Էստոնիա)##
Պյառնու (Էստոնիա)
Պյառնու-ի դրոնով տեսանյութ 2022

Պյառնու (էստ․՝ Pärnu, գերմ.՝ Pernau), Էստոնիայի չորրորդ ամենամեծ քաղաքը, գտնվում է Էստոնիայի հարավ-արևմտյան մասում՝ Պյառնու ծոցի ափին, Բալթիկ ծովի Ռիգայի ծոցի մոտ։ Առավել հայտնի է որպես ամառային հանգստի քաղաք իր հյուրանոցներով, ռեստորաններով և խոշոր ծովափերով։ Քաղաքի միջով հոսում է Պյառնու գետը՝ թաափվելով Ռիգայի ծոց։ Քաղաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Պյառնու օդանավակայանը։

2012 թվականի տվյալներով քաղաքում բնակվում էր 40401[2] մարդ։

Պյառնու, 1554 թվական

Քաղաքն այն ժամանակ հայտնի էր գերմանական Պերնաու անունով, հանդիսացել է Հանզայական միության անդամ և Լիվոնիայի համար կարևոր նավահանգիստ։ 1560–1617 թվականներին քաղաքը գտնվել է Լեհական թագավորության հսկողության ներքո։ 16-րդ դարում Լիվոնյան պատերազմի ընթացքում Շվեդիան իր ձեռքն է վերցրել քաղաքի հսկողությունը որպես Շվեդական Լիվոնյայի մաս։

Քաղաքը անկախ Էստոնիայի մաս է դարձել 1918-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Խորհրդային Կարմիր բանակը գրավել է քաղաքը 1940-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և գերմանացի բնակչությունը լքել է քաղաքը։

1941-ից 1944 Գերմանիան գրավել է քաղաքը։ Այնուհետև, 1944-1991 թվականներին, այն գրավվել է Խորհրդային Միության կողմից՝ որպես Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մաս։

Հյուսիսային պատերազմի ժամանակ Տարտուի համալսարանը 1699–1710-ին տեղափոխվել է Պերնաու։ Համալսարանն այսօր Պյառնու քաղաքում ունի իր մասնաճյուղը (2004/2005 ուսումնական տարվա ընթացքում 1000 ուսանող)[3]։

2002-ին Պյառնույում պատերազմին նվիրված հուշահամալիր է տեղադրվել, որն իրենից ներկայացնում է Waffen SS կազմակերպության համազգեստով զինվորի, ինչպես նաև հետևյալ տողերը.

«Բոլոր էստոնացի զինվորներին, ովքեր 1941-1945 թվականներին զոհվել են իրենց երկրի և ազատ Եվրոպայի համար ազատագրման պատերազմում»[4]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյառնու քաղաքի կենտրոն


Բնակչության փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1881 1897 1922 1934 1959 1970 1979 1989 2000 2011 2012 2017
Բնակչություն 12,966 12,898 18,499 20,334 22,367 50,224 54,051 53,885 45,500 39,728 40,401 40,700
Բնակչությունն ըստ ազգության
Ազգություն 2000 մարդահամար 2011 մարդահամար[5]
Թվաքանակ % Թվաքանակ %
Էստոնացիներ 36,112 79.37 33,000 83.07
Ռուսներ 6,951 15.28 5,076 12.78
Ուկրաինացիներ 966 2.12 671 1.69
Ֆիններ 331 0.73 254 0.64
Բելառուսներ 297 0.65 179 0.45
Ընդհանուր 45,500 39,728
Բնակչությունն ընս առաջին լեզվի
Լեզու 2000[6] 2011[5]
Թվաքանակ % Թվաքանակ %
Էստոներեն 35,928 78.96 32,762 82.47
Ռուսերեն 8,360 18.37 6,263 15.77
Ուկրաիներեն 426 0.94 245 0.62
Ֆիններեն 163 0.36 129 0.33
Բելառուսերեն 100 0.22 32 0.08
Ընդհանուր 45,500 39,728

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյառնու» հոդվածին։