Չելսի (Լոնդոնի շրջան)
Բնակավայր | ||
---|---|---|
Չելսի | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Կենսինգտոն և Չելսի | |
| ||
Չելսի (անգլ.՝ Chelsea), Լոնդոնի պատմական շրջաններից (բորոներից) մեկը, որը հռչակված է իր հարստոթյամբ, ճոխությամբ, կոսմոպոլիտական բնույթով[1]։ Նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավարևմտյան արվարձանը, ունեցել է բոհեմական բնակավայրի համարում։ Ներկայումս մտնում է «Քենսինգտոն և Չելսի» վարչական շրջանի կազմի մեջ։ Համբավված է իր հարուստ, անվանի բնակիչներով, ճոխ ու շքեղ խանութներով, ֆուտբոլային նույնանուն ակումբով։ Լոնդոնի էլիտար, բարձրահամբավ (պրեստիժային) շրջաններից է, որտեղ անշարժ գույքի գները չափազանց բարձր են։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրողների կարծիքով «Չելսի» անվանումը[2] առաջացել է հին անգլերեն արմատից, որը նշանակել է «գետափնյա նավամատույց»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Չելսին գյուղական բնակավայր է եղել, 19-րդ դարում ձեռք է բերել Լոնդոնի բոհեմական թաղամասի համբավ (այդտեղ են ապրել նկարիչներ Ջ. Մ. Ու. Թրները, Ջեյմս Ուիսթլերը և այլք)։
20-րդ դարի վաթսունական թվականներին՝ լոնդոնյան սվինգի տարիներին, Չելսին Քինգս Ռոուդի հետ մեկտեղ հայտնվել է իրադարձությունների կենտրոնում։ Դրանից մոտավորապես մեկ տասնամյակ անց այստեղ Sex Pistols-ի մենեջեր Մալկոլմ Մաքլարենի և մոդելավորող Վիվիեն Վեստվուդի գլխավորությամբ ծնունդ է առել փանք շարժումը[3]։ Այդ ժամանակներում Չելսիում էին բնակվում Beatles և Rolling Stones հանրահայտ երաժշտախմբերի անդամներ Բրայան Ջոնսը, Միք Ջագերը, Քիտ Ռիչարդսը։ Իրենց կյանքի որոշ ժամանակահատված այս թաղամասում են ապրել նաև Մարկ Տվենը, Օսկար Ուայլդը, Մարգարետ Թետչերը, Քայլի Մինոուգը և անվանի այլ անձինք։
Համբավավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված է Չելսիում բնակված նշանավոր մարդկանց ոչ լրիվ ցանկը.
- Բրայան Ադամս
- Լիլի Ալեն
- Ֆրենսիս Բեկոն
- Ջեյմի Բել
- Ջոն Բեթչեման
- Դըրք Բոգարդ
- Ուիլյամ Բոյդ
- Էրիկ Քլեփտոն
- Սթիվ Քլարկ
- Ագաթա Քրիստի
- Ջոնի Դեփ
- Ջորջ Դիվայն
- Բերնի Էքլսթոուն
- Ջորջ Էլիոթ
- Ջուդի Գառլենդ
- Բոբ Գելդոֆ
- Դեյվիդ Լլոյդ Ջորջ
- Հյու Գրանտ
- Մայքլ Հաթչենս
- Միք Ջագեր
- Հենրի Ջեյմս
- Մարկ Նոպֆլեր
- Բոբ Մարլի
- Քայլի Մինոուգ
- Թոմաս Մոր
- Գվինեթ Փելթրոու
- Էդդի Ռեդմեյն
- Նիք Ռոուդս
- Ջերալդ Սքարֆ
- Մարկ Շաթլուորթ
- Քրիս Սքվայր
- Ալջերնոն Չարլզ Սուինբըրն
- Մարգարետ Թետչեր
- Ուիլֆրեդ Թեսայգեր
- Ու. Թըրներ
- Ջեյմս ՄաքՆիլ Ուիսթլեր
- Օսկար Ուայլդ
- Մարկ Տվեն
- Բրեմ Սթոքեր
- Ռոման Պոլանսկի
- Ջ. Ռ. Ռ. Թոլքին
- Քերոլ Ռիդ
- Քեյջի Դանլոփ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mayor of London (2008). «Map 5G.1 - Central Activities Zone». London Plan. Greater London Authority. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Lysons, Daniel (1811). The Environs of London: Being an Historical Account of the Towns, Villages, and Hamlets, Within Twelve Miles of that Capital: Interspersed with Biographical Anecdotes. Vol. 2 (2 ed.). London. էջ 45. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին. «[...] the most common mode of spelling for some centuries after the Conquest, was Chelceth or Chelchith; in the 16th century it began to be written Chelsey; the modern way of spelling seems to have been first used about a century ago.»
- ↑ Citácia elektronického dokumentu |titul=Chelsea is a ‘Suburb Within Central London’ |url=https://www.mansionglobal.com/articles/chelsea-is-a-suburb-within-central-london-96600 |vydavateľ=www.mansionglobal.com |dátum prístupu=2019-09-04 |jazyk=en-US |meno=Claire|priezvisko=Carponen
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel Lysons (1792), «Chelsea», Environs of London, vol. 2: County of Middlesex, London: T. Cadell
- «Chelsea». Chambers's Encyclopaedia. London. 1901.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Findlay Muirhead, ed. (1922), «Chelsea», London and its Environs (2nd ed.), London: Macmillan & Co., OCLC 365061
- «Chelsea». London. Let's Go. 1998. էջ 156+. ISBN 9780312157524. OL 24256167M.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chelsea, The Fascination of London by G. E. Mitton
- LivingBorough – Chelsea via articles, images and videos
- Digital Public Library of America. Works related to Chelsea, London, various dates
- Chelsea Independent College Արխիվացված 2019-03-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելսի (Լոնդոնի շրջան)» հոդվածին։ |
|