Ջոն Բետչեման
| Ջոն Բետչեման անգլ.՝ John Betjeman | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 28, 1906[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | մայիսի 19, 1984[4][1][2][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Գերեզման | St Enodoc's Church, Trebetherick |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
| Կրոն | Անգլիկան եկեղեցի |
| Կրթություն | Մագդալեն քոլիջ, Դրագոն սքուլ, Հայգեյթի դպրոց, Մարլբորոյի քոլեջ և Byron House School? |
| Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրական քննադատ, սցենարիստ, հեռուստահաղորդավար, գրող և հրապարակախոս |
| Ամուսին | Պենելոպե Չեթվուդ |
| Ծնողներ | հայր՝ Էռնեստ Էդվարդ Բետչեման[2], մայր՝ Mabel Bessie Dawson?[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Բանաստեղծ–դափնեկիր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Candida Lycett Green? և Paul Betjeman?[2] |
Սըր Ջոն Բետչեման [5] (անգլ.՝ John Betjeman,օգոստոսի 28, 1906[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 19, 1984[4][1][2][…], Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, բանաստեղծ, Վիկտորիանական Ընկերության (անգլ.՝ The Victorian Society) հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյամբ Բետչեման (անգլ.՝ Betjemann), նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոխել է ազգանունը ավելի քիչ գերմանական Բեթչեմանով։ Սովորել է Հայգեյթ դպրոցում(անգլ.՝ Highgate School), որտեղ նրա ուսուցիչների թվում էր հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Թոմաս Սթեռնս Էլիոթը։ Սովորել է Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո կարճ ժամանակով աշխատել է քարտուղար, դպրոցական ուսուցիչ և Evening Standard թերթի լրագրող։ 1930-1935 թթ. աշխատել է «Ճարտարապետական տեսություն» թերթի խմբագրի օգնական»(անգլ.՝ Architectural Review): 1933 թվականին Բեթչեմանն ամուսնացել է Պենելոպե Չեթվուդի հետ, որը ֆելդմարշալ Լորդ Չեթվուդի դուստրն էր։ Զույգը ունենում է երկու երեխա` որդին` Փոլը (1937 թ.) և դուստրը` Կանդիդան(1942 թ.), որը հետագայում դարձավ հայտնի գրող[7]։ 1939 թվականին Բեթչեմանին ռազմաճակատ չեն տանում, Նա զինվորական ծառայության է անցնում Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության նախարարության զորամասերում։ 1941 թվականին նշանակվում է Դուբլինում Մեծ Բրիտանիայի մամուլի կցորդի պաշտոնում։ 1948 թ. Բետչեմանը հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ գրքեր, որոնցից հինգը բանաստեղծական ժողովածուներ են։ 1958 թվականի բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 100 հազար օրինակով։ Ժողովածուի հանրաճանաչությունը բրիտանացի ռեժիսոր Քեն Ռասելլին Բեթչեմանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափար է տվել[8]։
Բեթչեմանը վիկտորիանական ճարտարապետության մեծ երկրպագու էր։ Նրա գրչին է պատկանում տվյալ թեմայի վերաբերյալ մի քանի գիրք, մասնավորապես London’s Historic Railway Stations-ը («Լոնդոնի երկաթուղային կայանների պատմությունը» 1972[9]): 1969 թվականին Բեթչեմանը գրել է Դերեկ Լինստրումի «Լիդսի ճարտարապետության պատմությունը» գրքի նախաբանը»[10]։ 1951 թվականին Բեթչեմանը բաժանվում է կնոջից։ Նույն տարում նա հանդիպում է տիկին Էլիզաբեթ Քավենդիշին(անգլ.՝ Lady Elizabeth Cavendish), որը դառնում է նրա ուղեկիցը մինչև մահը։ Իր կյանքի վերջին 10 տարիներին Բեթչեմանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա մահացել է 1984 թվականի մայիսի 19-ին Կոռնուոլի իր տանը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 Թագավորական մեդալ պոեզիայի բնագավառում նվաճումների համար (անգլ.՝ Queen's Medal for Poetry)
- 1960 Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար(CBE)
- 1968 Գրականության ուղեկիցները, պատվավոր կոչում, որը շնորհվում Է Թագավորական գրական հասարակության կողմից
- 1969 Բանաստեղծ-դափնեկիր
- 1972 Բանաստեղծ-դափնեկիր
- 1973 Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստի միություն)
- 1973 Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամ
- 2011 Օքսֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[11]
Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mount Zion (1932)
- Continual Dew (1937)
- Old Lights For New Chancels (1940)
- New Bats In Old Belfries (1945)
- A Few Late Chrysanthemums (1954)
- Poems In The Porch (1954)
- Summoned By Bells (1960)
- High and Low (1966)
- A Nip In The Air (1974)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 Lundy D. R. The Peerage
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 54
- ↑ «John Betjeman | Biography, Books, & Facts» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Официальный сайт Candida Lycett Green Արխիվացված 2022-01-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ John Betjeman: A Poet in London (1959)(անգլ.)
- ↑ John Betjeman, John Gay London's Historic Railway Stations. — London: John Murray Publishers Ltd, 1972.
- ↑ Linstrum, Derek Historic Architecture of Leeds. — London: Oriel Press, 1969.
- ↑ Honorary Fellow Արխիվացված 2013-04-03 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բետչեման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1984 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի սցենարիստներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի գրաքննադատներ