Ճեմարանը հանրակրթական ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան երկրների շնորհաշատ երեխաներին ստանալ լիարժեք ու բարձրակարգ կրթություն։
Ճեմարանը իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիրը։
Ճեմարանը 2007 թ.-ից անդամակցել և համագործակցում է տարբեր միջազգային կառույցներ հետ և իր որդեգրած սկզբունքների ոգով կրթական ծրագրերը համատեղում է համամարդկային և կամային բարձր որակներ ձևավորող ծրագրերի իրականացման հետ։
Ճեմարանի կրթական գործընթացը կազմակերպվում է նաև երկարացված օրվա և շուրջօրյա աշխատակարգերով։
Արտասահմանյան երկրներից ժամանած, ինչպես նաև նախորդ դպրոցում օտար լեզվով կրթություն ստացած սաների համար ճեմարանում կազմակերպվում է անհատական ուսուցում։ Նման սաների ուսուցման լեզուն ժամանակավորապես կարող է լինել ոչ հայերեն, մինչև ինտենսիվ ուսուցմամբ հայերենի անհրաժեշտ իմացության ձեռք բերումը։
Արտաուսումնական ժամերին կազմակերպվում է ինքնուրույն դասապատրաստում, գործում են երգչախումբ, կերպարվեստի, պարի և թատերական ստուդիաներ, առարկայական ֆակուլտատիվներ, սպորտային սեկցիաներ և այլն։
Ճեմարանի մանկավարժական աշխատակազմի ընդունելությունը կատարվում է մրցութային ընտրությամբ, որն իրականացվում է համապատասխան բնագավառում հանրապետության ճանաչված մասնագետների, ինչպես նաև հոգեբանության և մանկավարժության ոլորտի հայտնի ներկայացուցիչների կողմից։
Ներկայումս ճեմարանում աշխատող ուսուցիչների գերակշռող մասը հանրապետությունում իրենց գործի հմուտ մասնագետներ են, որոնցից 15-ը գիտությունների թեկնածուներ են։
Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ։ Նրանց թվում են 10 գիտությունների թեկնածուներ, 7 դոկտոր-պրոֆեսորներ և ԳԱԱ 2 թղթակից անդամներ։
Ճեմարանը կրթության համահայկական կենտրոնի և միջազգային դպրոցի ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թ. - ճեմարանը ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ։
2011 թ.-ի օգոստոսից ճեմարանի կրտսեր դպրոցը, իսկ 2012 թ. սեպտեմբերից՝ միջին դպրոցը, ճանաչվել են միջազգային բակալավրիատի թեկնածու դպրոցներ։ Ճեմարանը շարունակում է իր աշխատանքները կրտսեր դպրոցի (PYP)և միջին դպրոցի ծրագրի (MYP) իրականացման ավտորիզացիայի ուղղությամբ։
2009 թ. - ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (ՌՍ) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային անդամ դպրոց, իսկ 2010 թ.՝ լիիրավ անդամ։
2009 թ.-ից սկսված ճեմարանը ակտիվորեն մասնակցում է ՌՍ-ի շրջանակներում աշակերտների փոխանակման, հանրությանը ծառայությունների մատուցման և այլ ծրագրերի՝ աշխարհի տարբեր երկրներում։
2010 թ. սեպտեմբերին ճեմարանը «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաառաջավոր նորարար դպրոցներից մեկը, և հոկտեմբերին ճեմարանի պատվիրակությունը մասնակցել է ՔեյփթաունումՄայքրոսոֆթի կազմակերպած «Նորարար կրթություն» համաժողովին։
2010 թ. նոյեմբերին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հանդիսավոր կերպով նշեց իր 20-ամյա հոբելյանը։
2010 թ.-ից ճեմարանի կրտսեր դպրոցում իրականացվում է միջազգային բակալավրիատի (ՄԲ) ինտեգրված ծրագիրը՝ հետագայում ՄԲ անդամ դպրոց դառնալու նպատակով։
2012 թ.-ի մայիսից ճեմարանը հանդիսանում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ ասոցիացված անդամ[1]։
Ճեմարանի ստեղծման գաղափարակիրը և հիմնադիր տնօրենը Աշոտ Ալիխանյանն է։