Շիրակացու ճեմարան
Շիրակացու ճեմարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1990 |
Անվանված է | Անանիա Շիրակացի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Կայք | shirakatsy.am(հայ.)(անգլ.) |
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ստեղծվել է 1990 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ։
Ճեմարանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճեմարանը հանրակրթական ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան երկրների շնորհաշատ երեխաներին ստանալ լիարժեք ու բարձրակարգ կրթություն։
Ճեմարանը իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիրը։
Ճեմարանը 2007 թ.-ից անդամակցել և համագործակցում է տարբեր միջազգային կառույցներ հետ և իր որդեգրած սկզբունքների ոգով կրթական ծրագրերը համատեղում է համամարդկային և կամային բարձր որակներ ձևավորող ծրագրերի իրականացման հետ։
Մենք ապահովում ենք
[խմբագրել | խմբագրել կոդը]- հայ ժողովրդի ազգային առաջադեմ ավանդույթների ոգով սովորողների դաստիարակություն
- քաղաքացիական և համամարդկային արժեքների ձևավորում
- անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում
- հանրակրթական խոր գիտելիքներ
- լիարժեք և բարձրակարգ միջնակարգ կրթություն
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին դասարանի ընդունելությունը իրականացվում է դիմորդի բժշկահոգեբանական պատրաստվածության հիման վրա համապատասխան հանձնաժողովի երաշխավորությամբ։
Համալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների վճարովի համակարգ կարող են ընդունվել քննությունների արդյունքների հիման վրա՝ մրցութային ընտրությամբ։
Պետպատվերով ուսուցման տեղեր կարող են ընդունվել 7-րդ դասարանն ավարտած աշակերտները մրցութային ընտրությամբ։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից։
- Ուսումնական խմբերում սովորողների թիվը 12-18 է։
- Ճեմարանի կրթական գործընթացը կազմակերպվում է նաև երկարացված օրվա և շուրջօրյա աշխատակարգերով։
Արտասահմանյան երկրներից ժամանած, ինչպես նաև նախորդ դպրոցում օտար լեզվով կրթություն ստացած սաների համար ճեմարանում կազմակերպվում է անհատական ուսուցում։ Նման սաների ուսուցման լեզուն ժամանակավորապես կարող է լինել ոչ հայերեն, մինչև ինտենսիվ ուսուցմամբ հայերենի անհրաժեշտ իմացության ձեռք բերումը։
- Ճեմարանում սովորել և սովորում են հայ և օտարազգի աշակերտներ ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Ավստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՊՀ այլ երկրներից։
- 11-րդ և 12-րդ դասարաններում սաների նախընտրած առարկաներից կազմակերպվում է տարբերակված խորացված ուսուցում։
- Համալիրի սովորողներին տրվում է սնունդ, անհրաժեշտության դեպքում՝ հանրակացարան։
- Սովորողների տեղափոխումը իրականացվում է 50-ից ավելի երթուղիներով։
- Պետպատվերով սովորող սաներին տրվում է կրթաթոշակ։
- Գերազանց առաջադիմությամբ, միաժամանակ հանրապետական կամ միջազգային օլիմպիադաների հաղթող սաներին տրվում է անվանական կրթաթոշակ։
- Ուսման մեջ չառաջադիմող, ինչպես նաև ճեմարանի վարքականոնի պահանջներին չհամապատասխանող սովորողներն ազատվում են ճեմարանից։
Արտաուսումնական առօրյա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաուսումնական ժամերին կազմակերպվում է ինքնուրույն դասապատրաստում, գործում են երգչախումբ, կերպարվեստի, պարի և թատերական ստուդիաներ, առարկայական ֆակուլտատիվներ, սպորտային սեկցիաներ և այլն։
Մեր կառույցները և համակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույց | Տարիք/դասարան | Ուսուցման տևողություն | Համակարգ |
---|---|---|---|
նախակրթարան | 3-5 տարեկանից | 3-1 տարի | վճարովի |
կրտսեր դպրոց | 1-4-րդ դասարան | 4 տարի | վճարովի |
միջին դպրոց | 5-9-րդ դասարան | 5 տարի | պետպատվերի և վճարովի |
ավագ դպրոց | 10-12-րդ դասարան | 3 տարի | պետպատվերի և վճարովի |
հիմնական կիրակնօրյա նախապատրաստական դպրոց | 7-րդ դասարան | 1 տարի | վճարովի |
Համալիրում գործում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- առարկայական ամբիոններ և լաբորատորիաներ
- գրադարան
- տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոն
- ժամանակակից համակարգչային կաբինետներ
- բուժական և կենցաղային սպասարկման ծառայություններ
- հոգեբանական ծառայություն
- հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
- լոգոպեդական ծառայություն
- ծնողական համալսարան
- մարզաառողջարարական համալիր
- հանրակացարան
- «Հեքիաթ» ամառանոցը Հանքավանում
- Համալիրի կառավարման համակարգում իրենց կարևոր դերն ունեն ծնողական խորհուրդը և «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպությունը։
Աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճեմարանի մանկավարժական աշխատակազմի ընդունելությունը կատարվում է մրցութային ընտրությամբ, որն իրականացվում է համապատասխան բնագավառում հանրապետության ճանաչված մասնագետների, ինչպես նաև հոգեբանության և մանկավարժության ոլորտի հայտնի ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս ճեմարանում աշխատող ուսուցիչների գերակշռող մասը հանրապետությունում իրենց գործի հմուտ մասնագետներ են, որոնցից 15-ը գիտությունների թեկնածուներ են։
Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ։ Նրանց թվում են 10 գիտությունների թեկնածուներ, 7 դոկտոր-պրոֆեսորներ և ԳԱԱ 2 թղթակից անդամներ։
Մեր շրջանավարտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճեմարանի բոլոր 1179 շրջանավարտները ընդունվել են բուհ իրենց նախընտրած մասնագիտություններով։ Տասնյակ ճեմարանականներ սովորել և սովորում են արտասահմանյան երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Հունաստան, Անգլիա, Չինաստան, Ֆրանսիա, Թայլանդ, Կիպրոս, Իտալիա, ԱՊՀ երկրներ)։
Ճեմարանը կրթության համահայկական կենտրոնի և միջազգային դպրոցի ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թ. - ճեմարանը ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ։ 2011 թ.-ի օգոստոսից ճեմարանի կրտսեր դպրոցը, իսկ 2012 թ. սեպտեմբերից՝ միջին դպրոցը, ճանաչվել են միջազգային բակալավրիատի թեկնածու դպրոցներ։ Ճեմարանը շարունակում է իր աշխատանքները կրտսեր դպրոցի (PYP)և միջին դպրոցի ծրագրի (MYP) իրականացման ավտորիզացիայի ուղղությամբ։ 2009 թ. - ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (ՌՍ) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային անդամ դպրոց, իսկ 2010 թ.՝ լիիրավ անդամ։ 2009 թ.-ից սկսված ճեմարանը ակտիվորեն մասնակցում է ՌՍ-ի շրջանակներում աշակերտների փոխանակման, հանրությանը ծառայությունների մատուցման և այլ ծրագրերի՝ աշխարհի տարբեր երկրներում։ 2010 թ. սեպտեմբերին ճեմարանը «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաառաջավոր նորարար դպրոցներից մեկը, և հոկտեմբերին ճեմարանի պատվիրակությունը մասնակցել է Քեյփթաունում Մայքրոսոֆթի կազմակերպած «Նորարար կրթություն» համաժողովին։ 2010 թ. նոյեմբերին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հանդիսավոր կերպով նշեց իր 20-ամյա հոբելյանը։ 2010 թ.-ից ճեմարանի կրտսեր դպրոցում իրականացվում է միջազգային բակալավրիատի (ՄԲ) ինտեգրված ծրագիրը՝ հետագայում ՄԲ անդամ դպրոց դառնալու նպատակով։ 2012 թ.-ի մայիսից ճեմարանը հանդիսանում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ ասոցիացված անդամ[1]։
Ճեմարանի ստեղծման գաղափարակիրը և հիմնադիր տնօրենը Աշոտ Ալիխանյանն է։