Շերիլ Սթրեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիլ Սթրեյդ
անգլ.՝ Cheryl Strayed
Ծնվել էսեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՍպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունբլոգեր, ակնարկագիր, գրող, լրագրող, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան, Մինեսոտայի համալսարան և McGregor High School?
Ուշագրավ աշխատանքներՋահ, Փոքրիկ գեղեցիկ իրեր. Սիրո և կյանքի վերաբերյալ խորհուրդներ սիրելի շաքարից և Վայրի բնություն. Խաղաղ օվկիանոսի լեռնագագաթի արահետում կորած-գտածը
ԱմուսինԲրայան Լինդստրոմ
Կայքcherylstrayed.com
 Cheryl Strayed Վիքիպահեստում

Շերիլ Սթրեյդ (անգլ.՝ Cheryl Strayed, սեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1], Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հուշագիր, էսսեիստ և հրապարակախոս։

Սթրեյդի անձնական ակնարկները լայնորեն հրատարակվել են ազգային թերթերում և ամսագրերում և երկու անգամ ընդգրկվել են «Լավագույն ամերիկյան ակնարկներ» ցանկում։ Նա շահել է Pushcart Prize մրցանակ իր «Munro Country» ակնարկի համար, որն առաջին անգամ հայտնվել է «Միսսուրիի գրախոսությունում»։ Շերիլի երկրորդ գիրքը՝ «Վայրի։ Վտանգավոր ճանապարհորդությունը՝ որպես ինքնադրսևորման միջոց», հրատարակվել է ԱՄՆ-ում Ալֆրեդ Ա. Կնոպֆի կողմից 2012 թվականի մարտի 20-ին և թարգմանվել է ավելի քան երեսուն լեզվով[2]։ 2012 թվականի հուլիսի 15-ից յոթ շաբաթ անընդմեջ գիրքը գլխավորում էր «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերների ցանկը։ 2012 թվականի հունիսին հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին հայտարարել է, որ «Վայրին» ընտրվել է որպես առաջին վեպ «Օպրայի գրքային 2.0 ակումբի» համար։

2010 թվականին Սթրեյդը սկսել է գրել «Dear Sugar»՝ խորհուրդների շարք «The Rumpus» գրական կայքի համար։ 2012 թվականի հուլիսին շարքը հրատարակվել է «Vintage Books» հրատարակչության կողմից «Tiny Beautiful Things: Advice on Love and Life from Dear Sugar» անվան տակ։ Գիրքը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը ինքնակատարելագործվող հրատարակությունների համար և տպագրվել է նաև այլ երկրներում։

Սթրեյդի առաջին գիրքը՝ «Ջահը», հրատարակվել է 2006 թվականին, արժանացել գրաքննադատների դրական արձագանքին[3] և ստացել է «The Great Lakes Book Award» մրցանակը։ Գիրքը ընդգրկվել է ԱՄՆ-ում լույս տեսնող «The Oregonian» օրաթերթի 2006 թվականի 10 լավագույն գրքերի ցանկում՝ գրված ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան տարածքի հեղինակների կողմից։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրեյդը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ստենգլեր քաղաքում՝ Բարբարա Էնն «Բոբբի» Նիլանդի («օրիորդական՝ Յանգ, 1945-1991») և Ռոնալդ Նիլանդի ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Միննեսոտա նահանգի Չասկա վայր։ Դրանից մեկ տարի անց նրա ծնողները ամուսնալուծվել են։ Երբ նա 13 տարեկան էր, մայրը և խորթ հայրը՝ Գլեն Լամբրեխտը, քույրը՝ Կարենը, և եղբայրը՝ Լեյֆը, տեղափոխվել են Միննեսոտա նահանգի Այթկին շրջանի այն տունը, որը կառուցել էին իրենց պատկանող 40 ակր հողատարածքի վրա։ Մի քանի տարի տանը էլեկտրական հոսանք և ջրագիծ չկար։ Տունը միացվել է ջրագծին Շերիլի քոլեջ ընդունվելուց հետո։

1986 թվականին 17 տարեկան հասակում Սթրեյդը ավարտել է Միննեսոտա նահանգի Մակգրեգորի «McGregor High School» ավագ դպրոցը, որտեղ նա զբաղվում էր թեթև աթլետիկայով և չիրլիդինգով։ «Ջահը» վեպում հորինված Կոլտրեպ շրջանը ստեղծվել է Մակգրեգորի և Այթկին շրջանի հիշողությունների վրա։ Շերիլն ընդունվել է Սեյնտ-Պոլեում Սուրբ Թովմասի համալսարան, բայց երկրորդ կուրսում տեղափոխվել է Միննեապոլիսի Մինեսոտայի համալսարան, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1991 թվականի մարտին նրա մայրը՝ Բոբբի Լամբրեխտը, 45 տարեկան հասակում մահացել է թոքերի քաղցկեղից։ Սթրեյդը իր յուրաքանչյուր գրքում և մի քանի ակնարկում նկարագրել է նրա մահը։

Սթրեյդն աշխատել է որպես մատուցողուհի, երիտասարդական իրավապաշտպան, քաղաքական ելույթների կազմակերպիչ, գրասենյակի ժամանակավոր աշխատող և բուժքույր։ 2002 թվականին ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում Սիրակուզի համալսարանում, որտեղ նա սովորել է այնպիսի գրողների մոտ, ինչպիսիք են Ջորջ Սանդերսը, Արթուր Ֆլաուերզը և Մերի Կապոնեգրոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Վայրին», «Tiny Beautiful Things» և «Ջահը» գրքերից, Սթրեյդը հրատարակել է ակնարկներ տարբեր ամսագրերում՝ ներառյալ «The Washington Post Magazine», «The New York Times Magazine», «Vogue», «Allure», «The Missouri Review», և «The Sun Magazine»: Նրա աշխատանքները երկու անգամ ընտրվել են «Լավագույն ամերիկյան ակնարկներում» ընդգրկվելու համար («Հերոին», 2000 թվական, «Իմ կյանքի սերը», 2003 թվական)։ Նա նաև ստացել է «Pushcart Prize» («Պուշկարտի մրցանակ») «Munro Country» ակնարկի համար՝ տպագրված «The Missouri Review» («Միսսուրիի գրախոսությունում»)։ Ակնարկը Էլիս Մանրոյից Սթրեյդի ստացած նամակի մասին է, երբ նա երիտասարդ հեղինակ էր։

Սկսած 2010 թվականից նա վարել է հանրաճանաչ խորհուրդների շարք «The Rumpus» ամսագրում։ Մինչև 2012 թվականը Շերիլը շարքը վարել է անանուն։ Նրա հատընտիրներից տպագրվել են «Tiny Beautiful Things» ժողովածուում։

Նրա «Վայրի։ Վտանգավոր ճանապարհորդությունը՝ որպես ինքնադրսևորման միջոց» հուշերը նկարագրում են 1.100 մղոն ուղևորությունը Խաղաղօվկիանոսյան լեռնաշղթայի Մոխավայի անապատից մինչև Օրեգոն և Վաշինգտոն նահանգների միջև սահմանների ուղին, ինչպես նաև պատմում են այն ներքին մարտերի մասին, որոնք դրդել էին նրան այդ ուղևորության։ Հրատարակումից 3 ամիս առաջ դերասանուհի Ռեյզ Ուիզերսպուն ձեռք է բերել ֆիլմի էկրանավորման իրավունք իր «Pacific Standard» ընկերության համար։ Նիք Հորնբին հարմարեցրել է գիրքը որպես ֆիլմի սցենար, որտեղ Ուիզերսպուն խաղում էր Սթրեյդի դերում։

Կինո «Վայրին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրեյդի հանրաճանաչ վեպի էկրանավորման մուտքը ազդարարվեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Ռեյզ Ուիզերսպունի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալլեն, արտադրությունը՝ «Fox Searchlight Pictures» ընկերությանը։ Ուիզերսպուն գրքի լույս տեսնելուց մի քանի ամիս առաջ ձեռք էր բերել կինոնկարի էկրանավորման իրավունք «Pacific Standard» ընկերության համար, որը պատկանում էր իրեն և ֆիլմի հովանավոր Բրունե Պապանդրեային։ Մեծ էկրանների համար սցենարի հարմարեցումը կատարվել է Նիք Հորնբիի կողմից։ «Վայրին» ֆիլմը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերին։ Դերասանական կազմում ընդգրկվել են Լորա Դերնը (որպես Բոբբի, Շերիլի մայրը), Գեբի Հոֆֆմանը, Թոմաս Սադոսկին, Միխիլ Հեյսմանը, Քևին Ռանկինը և ուրիշներ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Սթրեյդն ամուսնացել է ռեժիսոր Լինդստրոմ Բրայանի հետ։ Նրանք ունեն որդի՝ Կարվերը, և դուստր՝ Բոբբին, որոնք բնակվում են Պորտլենդում (Օրեգոնի նահանգ)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Strayed, Cheryl (2006). Torch, Houghton Mifflin Harcourt, 336 pages. ISBN 978-0618472178
  • Strayed, Cheryl (2012). Wild: From Lost to Found on the Pacific Crest Trail, Knopf, 336 pages. ISBN 978-0307592736
  • Strayed, Cheryl (2012). Tiny Beautiful Things: Advice on Love and Life from Dear Sugar, Vintage Books, 368 pages. ISBN 978-0307949332
  • Strayed, Cheryl (2012). Torch, reissue with new introduction by the author, Vintage Contemporaries, 432 pages. ISBN 978-0345805614

Ռուսերենով՝

  • Стрэйд, Шерил (2015). Дикая. Опасное путешествие как способ обрести себя, 464 стр., пер. с англ.: Л. Ошеверова. Эксмо. ISBN 978-5-699-78404-2
  • Стрэйд, Шерил (2016). Прекрасные мелочи. Вдохновляющие истории для тех, кто не знает, как жить дальше, 368 стр., пер. с англ.: Л. Ошеверова. Эксмо. ISBN 978-5-699-89270-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Richard, Terry (2015 թ․ օգոստոսի 25). «Pacific Crest Trail Days at hand for Cascade Locks». Oregon Live. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Mother, Brace Yourself». New York Times. 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Սթրեյդ» հոդվածին։