Շերիլ Սթրեյդ
Շերիլ Սթրեյդ անգլ.՝ Cheryl Strayed | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բլոգեր, ակնարկագիր, գրող, լրագրող, վիպասան և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և Մինեսոտայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ջահ, Փոքրիկ գեղեցիկ իրեր. Սիրո և կյանքի վերաբերյալ խորհուրդներ սիրելի շաքարից և Վայրի բնություն. Խաղաղ օվկիանոսի լեռնագագաթի արահետում կորած-գտածը |
Ամուսին | Բրայան Լինդստրոմ |
Կայք | cherylstrayed.com |
Cheryl Strayed Վիքիպահեստում |
Շերիլ Սթրեյդ (անգլ.՝ Cheryl Strayed, սեպտեմբերի 17, 1968[1], Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հուշագիր, էսսեիստ և հրապարակախոս:
Սթրեյդի անձնական ակնարկները լայնորեն հրատարակվել են ազգային թերթերում և ամսագրերում և երկու անգամ ընդգրկվել են «Լավագույն ամերիկյան ակնարկներ» ցանկում: Նա շահել է Pushcart Prize մրցանակ իր «Munro Country» ակնարկի համար, որն առաջին անգամ հայտնվել է «Միսսուրիի գրախոսությունում»: Շերիլի երկրորդ գիրքը՝ «Վայրի: Վտանգավոր ճանապարհորդությունը՝ որպես ինքնադրսևորման միջոց», հրատարակվել է ԱՄՆ-ում Ալֆրեդ Ա. Կնոպֆի կողմից 2012 թվականի մարտի 20-ին և թարգմանվել է ավելի քան երեսուն լեզվով[2]: 2012 թվականի հուլիսի 15-ից յոթ շաբաթ անընդմեջ գիրքը գլխավորում էր «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերների ցանկը: 2012 թվականի հունիսին հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին հայտարարել է, որ «Վայրին» ընտրվել է որպես առաջին վեպ «Օպրայի գրքային 2.0 ակումբի» համար:
2010 թվականին Սթրեյդը սկսել է գրել «Dear Sugar»՝ խորհուրդների շարք «The Rumpus» գրական կայքի համար: 2012 թվականի հուլիսին շարքը հրատարակվել է «Vintage Books» հրատարակչության կողմից «Tiny Beautiful Things: Advice on Love and Life from Dear Sugar» անվան տակ: Գիրքը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը ինքնակատարելագործվող հրատարակությունների համար և տպագրվել է նաև այլ երկրներում:
Սթրեյդի առաջին գիրքը՝ «Ջահը», հրատարակվել է 2006 թվականին, արժանացել գրաքննադատների դրական արձագանքին[3] և ստացել է «The Great Lakes Book Award» մրցանակը: Գիրքը ընդգրկվել է ԱՄՆ-ում լույս տեսնող «The Oregonian» օրաթերթի 2006 թվականի 10 լավագույն գրքերի ցանկում՝ գրված ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան տարածքի հեղինակների կողմից:
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթրեյդը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ստենգլեր քաղաքում՝ Բարբարա Էնն «Բոբբի» Նիլանդի («օրիորդական՝ Յանգ, 1945-1991») և Ռոնալդ Նիլանդի ընտանիքում: Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Միննեսոտա նահանգի Չասկա վայր: Դրանից մեկ տարի անց նրա ծնողները ամուսնալուծվել են: Երբ նա 13 տարեկան էր, մայրը և խորթ հայրը՝ Գլեն Լամբրեխտը, քույրը՝ Կարենը, և եղբայրը՝ Լեյֆը, տեղափոխվել են Միննեսոտա նահանգի Այթկին շրջանի այն տունը, որը կառուցել էին իրենց պատկանող 40 ակր հողատարածքի վրա: Մի քանի տարի տանը էլեկտրական հոսանք և ջրագիծ չկար: Տունը միացվել է ջրագծին Շերիլի քոլեջ ընդունվելուց հետո:
1986 թվականին 17 տարեկան հասակում Սթրեյդը ավարտել է Միննեսոտա նահանգի Մակգրեգորի «McGregor High School» ավագ դպրոցը, որտեղ նա զբաղվում էր թեթև աթլետիկայով և չիրլիդինգով: «Ջահը» վեպում հորինված Կոլտրեպ շրջանը ստեղծվել է Մակգրեգորի և Այթկին շրջանի հիշողությունների վրա: Շերիլն ընդունվել է Սեյնտ-Պոլեում Սուրբ Թովմասի համալսարան, բայց երկրորդ կուրսում տեղափոխվել է Միննեապոլիսի Մինեսոտայի համալսարան, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան: 1991 թվականի մարտին նրա մայրը՝ Բոբբի Լամբրեխտը, 45 տարեկան հասակում մահացել է թոքերի քաղցկեղից: Սթրեյդը իր յուրաքանչյուր գրքում և մի քանի ակնարկում նկարագրել է նրա մահը:
Սթրեյդն աշխատել է որպես մատուցողուհի, երիտասարդական իրավապաշտպան, քաղաքական ելույթների կազմակերպիչ, գրասենյակի ժամանակավոր աշխատող և բուժքույր: 2002 թվականին ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում Սիրակուզի համալսարանում, որտեղ նա սովորել է այնպիսի գրողների մոտ, ինչպիսիք են Ջորջ Սանդերսը, Արթուր Ֆլաուերզը և Մերի Կապոնեգրոն:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի «Վայրին», «Tiny Beautiful Things» և «Ջահը» գրքերից, Սթրեյդը հրատարակել է ակնարկներ տարբեր ամսագրերում՝ ներառյալ «The Washington Post Magazine», «The New York Times Magazine», «Vogue», «Allure», «The Missouri Review», և «The Sun Magazine»: Նրա աշխատանքները երկու անգամ ընտրվել են «Լավագույն ամերիկյան ակնարկներում» ընդգրկվելու համար («Հերոին», 2000 թվական, «Իմ կյանքի սերը», 2003 թվական): Նա նաև ստացել է «Pushcart Prize» («Պուշկարտի մրցանակ») «Munro Country» ակնարկի համար՝ տպագրված «The Missouri Review» («Միսսուրիի գրախոսությունում»): Ակնարկը Էլիս Մանրոյից Սթրեյդի ստացած նամակի մասին է, երբ նա երիտասարդ հեղինակ էր:
Սկսած 2010 թվականից նա վարել է հանրաճանաչ խորհուրդների շարք «The Rumpus» ամսագրում: Մինչև 2012 թվականը Շերիլը շարքը վարել է անանուն։ Նրա հատընտիրներից տպագրվել են «Tiny Beautiful Things» ժողովածուում:
Նրա «Վայրի: Վտանգավոր ճանապարհորդությունը՝ որպես ինքնադրսևորման միջոց» հուշերը նկարագրում են 1.100 մղոն ուղևորությունը Խաղաղօվկիանոսյան լեռնաշղթայի Մոխավայի անապատից մինչև Օրեգոն և Վաշինգտոն նահանգների միջև սահմանների ուղին, ինչպես նաև պատմում են այն ներքին մարտերի մասին, որոնք դրդել էին նրան այդ ուղևորության: Հրատարակումից 3 ամիս առաջ դերասանուհի Ռեյզ Ուիզերսպուն ձեռք է բերել ֆիլմի էկրանավորման իրավունք իր «Pacific Standard» ընկերության համար: Նիք Հորնբին հարմարեցրել է գիրքը որպես ֆիլմի սցենար, որտեղ Ուիզերսպուն խաղում էր Սթրեյդի դերում:
Կինո «Վայրին»[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթրեյդի հանրաճանաչ վեպի էկրանավորման մուտքը ազդարարվեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Ռեյզ Ուիզերսպունի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալլեն, արտադրությունը՝ «Fox Searchlight Pictures» ընկերությանը: Ուիզերսպուն գրքի լույս տեսնելուց մի քանի ամիս առաջ ձեռք էր բերել կինոնկարի էկրանավորման իրավունք «Pacific Standard» ընկերության համար, որը պատկանում էր իրեն և ֆիլմի հովանավոր Բրունե Պապանդրեային: Մեծ էկրանների համար սցենարի հարմարեցումը կատարվել է Նիք Հորնբիի կողմից: «Վայրին» ֆիլմը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերին: Դերասանական կազմում ընդգրկվել են Լորա Դերնը (որպես Բոբբի, Շերիլի մայրը), Գեբի Հոֆֆմանը, Թոմաս Սադոսկին, Միխիլ Հեյսմանը, Քևին Ռանկինը և ուրիշներ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Սթրեյդն ամուսնացել է ռեժիսոր Լինդստրոմ Բրայանի հետ: Նրանք ունեն որդի՝ Կարվերը, և դուստր՝ Բոբբին, որոնք բնակվում են Պորտլենդում (Օրեգոնի նահանգ):
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Strayed, Cheryl (2006). Torch, Houghton Mifflin Harcourt, 336 pages. ISBN 978-0618472178
- Strayed, Cheryl (2012). Wild: From Lost to Found on the Pacific Crest Trail, Knopf, 336 pages. ISBN 978-0307592736
- Strayed, Cheryl (2012). Tiny Beautiful Things: Advice on Love and Life from Dear Sugar, Vintage Books, 368 pages. ISBN 978-0307949332
- Strayed, Cheryl (2012). Torch, reissue with new introduction by the author, Vintage Contemporaries, 432 pages. ISBN 978-0345805614
Ռուսերենով՝
- Стрэйд, Шерил (2015). Дикая. Опасное путешествие как способ обрести себя, 464 стр., пер. с англ.: Л. Ошеверова. Эксмо. ISBN 978-5-699-78404-2
- Стрэйд, Шерил (2016). Прекрасные мелочи. Вдохновляющие истории для тех, кто не знает, как жить дальше, 368 стр., пер. с англ.: Л. Ошеверова. Эксмо. ISBN 978-5-699-89270-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Richard Terry (August 25, 2015)։ «Pacific Crest Trail Days at hand for Cascade Locks»։ Oregon Live։ Արխիվացված է օրիգինալից December 31, 2015-ին
- ↑ «Mother, Brace Yourself»։ New York Times։ May 27, 2009։ Վերցված է December 24, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный веб-сайт Шерил Стрэйд
- Колонка советов «Dear Sugar»
- Обзоры и
- "Munro County" изданное в The Missouri Review
- The Most Inspiring Quotes from Wild Oprah.com
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ֆեմինիստ գրողներ