Jump to content

Նիկոլա Վիչենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Վիչենտինո
Ծնվել է1511[1][2][3][…]
Վինչենցա, Վենետո, Իտալիա
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն և  Վենետիկի հանրապետություն
Մահացել էմոտ 1576[4]
Միլան
ԺանրերՎերածննդի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան և գյուտարար
 Nicola Vicentino Վիքիպահեստում
Վիչենտինոյի երաժշտական տրակտատի կազմանկար: Մակագրություններ՝ 1 (արտաքին շրջանակ) Incerta et occulta scientiae tuae manifestasti mihi;[5] 2 (ներքին շրջանակ) Archicymbali divisionis chromaticique ac enarmonici generis praticae inventor;[6] 3 (դիմանկարի տակ) Nicolas Vicentinus anno aetatis suae XXXXIIII[7]

Նիկոլա Վիչենտինո (իտալ.՝ Nicola Vicentino, 1511[1][2][3][…], Վինչենցա, Վենետո, Իտալիա - մոտ 1576[4], Միլան) Վերածննդի դարաշրջանի իտալական երաժշտության տեսաբան և կոմպոզիտոր։ Նա այդ շրջանի ամենահեռատես երաժիշտներից մեկն էր, որն ի թիվս այլ բաների, ստեղծեց երաժշտական ստեղնաշար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Ծնված լինելով Վիչենցայում՝ նա հավանաբար Ադրիան Վիլարտի հետ սովորել է Վենետիկում և վաղ հետաքրքրություն է ձեռք բերել ժամանակակից հումանիստական վերածննդի նկատմամբ, որն ընդգրկում էր հին հունական երաժշտության տեսությունը և կատարողական փորձի ուսումնասիրությունը (դրա մասին քիչ բան էր հայտնի, սակայն հետագայում այն բացահայտվեց այնպիսի գիտնականների աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք էին Մեյ Ջիրոլամոն և Ջանջորջո Տրիսինոն

1530 թվականներին կամ 1540 թվականների սկզբին նա մեկնել է Ֆերարա, որը պետք է դառնար աշխարհիկ երաժշտության փորձարարական կենտրոն Իտալիայում՝ 16-րդ դարի կեսերից մինչև վերջ։ Ըստ երևույթի նա Էստեի տանը որպես դաստիարակ է ծառայել Ֆերարայի դուքսին և նրա ընտանիքի մի քանի անդամներին։ Վիչենտինոյի երաժշտության որոշ հատվածներ երգում էին Ֆերարայի պալատում։

1540-ական թվականների վերջին նրա հեղինակությունը` որպես երաժշտության տեսաբան տարածվեց։ Նա իր կոմպոզիտորական համբավը հաստատեց 1546 թվականին, Վենետիկում մադրիգալների գրքի հրատարակմամբ, իսկ 1551 թվականին մասնակցեց 16-րդ դարի երաժշտության տեսության ամենահայտնի իրադարձություններից մեկին՝ Վիսենտե Լուսիտանոյի և իր միջև բանավեճին, որը տեղի ունեցավ 1551 թվականին, Հռոմում։ Քննարկման թեման էր հին հունական դասակարգերի փոխհարաբերությունը ժամանակակից երաժշտական պրակտիկայի հետ։ Այստեղ հատկանշական էր այն հարցը, թե արդյոք ժամանակակից երաժշտությունը կարելի էր բացատրել միայն դիատոնական տեսակի տերմիններով (ինչպես պնդում էր Լուսիտանոն) կամ (ինչպես Վիչենտինոն էր պնդում) արդյոք այն նկարագրվում էր որպես դիատնիկ, քրոմատիկ և էնհարմոնիկ տեսակների համադրություն, որոնցից վերջինը պարունակում էր միկրոտոն։ Բանավեճը նման չէր ժամանակակից երաժշտագետների քննարկումներին՝ ավելի շատ նման լինելով մրցանակային պայքարի, որտեղ վճիռ էին կայացնում դատավորները։ Վերջիններս մրցանակը շնորհեցին Լուսիտանոյին։ Վիչենտինոն շարունակեց իր գիտափորձերը և ստեղծեց արքիքեմբալո, որի օգնությամբ կարելի էր նվագել իր հրատարակություններում տեղ գտած երաժշտությունը։ Վերածննդի դարաշրջանից գոյություն ունի միայն մեկ ստեղնաշարային գործիք, որն օգտագործում է նրա 31 նոտա-օկտավային համակարգը։ Այդ համակարգի անվանումն էր՝ «Clavemusicum Omnitonum Modulis Diatonicis Cromaticis et Enearmonicis», որը ստեղծվել է Վենետիկի Վիտո Տրասունտինոյի կողմից, 1606 թվականին՝ դիատոնիկ, քրոմատիկ և էնհարմոնիկ տեսակների նոտաները նվագելու համար։ Այն ցուցադրվում է Բոլոնիայի Երաժշտության միջազգային թանգարանում և գրադարանում։

Հռոմում կարճ ժամանակ անցկացնելուց հետո Վիչենտինոն վերադարձավ Ֆերարա, իսկ հետո տեղափոխվեց Սիենա։ 1563 թվականին նա Վիչենցայի տաճարում դարձավ խմբավար (maestro di cappella ): Այսպես նա հայրենի քաղաք վարադարձավ միայն կարճ ժամանակով։ 1565 թվականին նա հաստատվեց Միլանում, քանի որ պաշտոն էր ստացել այնտեղ։ 1570 թվականին նա կապ հաստատեց Մյունխենի Բավարիայի արքունիքի հետ, թեև նա չգնաց այնտեղ։ Նա մահացավ Միլանում 1575–1576 թվականների ժանտախտի ժամանակ, չնայած նրա մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։

Ֆերարայի տաճար. Ֆերարան քրոմատիկ փորձարարության հիմնական կենտրոնն էր 16-րդ դարի երկրորդ կեսին:

Թեև Վիչենտինոն հայտնի էր որպես կոմպոզիտոր և ներդաշնակորեն բարդ ոճով գրեց երկու գիրք մադրիգալների և մոտետների մասին, նա հանդես եկավ որպես երաժշտության տեսաբան, որի շնորհիվ մեծ համբավ ձեռք բերեց։

1550-ական թվականներին, Իտալիայում հետաքրքրություն առաջացավ քրոմատիկ ստեղծագործության նկատմամբ, որի որոշակի հատված ներկայացնում էր շարժման մաս՝ հայտնի որպես «musica reservata» (վերապահված երաժշտություն), իսկ մի մասը պայմանավորված էր հին հունական երաժշտության, այդ թվում՝ եղանակների և մելոսի ուսումնասիրությամբ։ Կոմպոզիտորներ, ինչպիսիք էին Սիպրիանո դե Ռորը, Օռլանդո դե Լասուսը և այլք, գրեցին այնպիսի երաժշտություն, որի մեղեդիների համահունչ ապահովումը հնարավոր չէր իրականացնել առանց քրոմատիկ ընդմիջումների տեմպի որոշակի կարգավորման համարգի։ Մի քանի տեսաբաններ, այդ թվում՝ Վիչենտինոն անդրադարձան այս խնդրին։

1555 թվականին նա հրատարակեց իր ամենահայտնի աշխատանքը՝ «L'antica musica ridotta alla moderna prattica»-ը (հին երաժշտություն՝ հարմարեցված ժամանակակից պրակտիկային), որում նա լիովին բացատրեց իր գաղափարները՝ հին հունական երաժշտական տեսությունն և պրակտիկան կապելով ժամանակակից ստեղծագործությունների հետ։ Այս աշխատանքում նա զարգացրեց և արդարացրեց շատ գաղափարներ, որոնք նա առաջին անգամ արծարծեց Լուսիտանոյի հետ բանավեճում։ Հայտնի չէ, թե արդյոք Լուսիտանոն երբևէ փորձել է հերքել դրանք։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Վիչենտինոյի աշխատանքը, այնուամենայնիվ, մեծ ազդեցություն ունեցավ Ֆերարայում աշխատող մադրիգալիստների խմբի համար, որի շարքին էին դասվում Լուցասկո Լուցասկին և Կառլո Ջեզուալդոն։

Մեկ այլ ոլորտ, որտեղ Վիչենտինոն ինքնատիպ աշխատանք կատարեց՝ երաժշտական դինամիկան էր։ Նա առաջին տեսաբաններից էր, որ հնչեղությունը համարեց արտահայտիչ պարամետր։ «L'antica musica ridotta alla moderna prattica»-ում նա նշեց, որ ձայնի ուժգնությունը պետք է համահունչ լինի տեքստին և երգվող հատվածին։

Արքիքեմբալոյի ստեղնաշար

Վիչենտինոյի ամենահայտնի գյուտը արքիքեմբալոն էր, որն իրենից ներկայացնում էր երեսունմեկ ստեղնից բաղկացած օտավայի հնչյունաշար։ Այս հնչյունաշարի գործածումը հնարավորություն էր տալիս ցանկացած ստեղնով նվագել բավարար հնչեղությամբ երաժշտական ինտերվալներ։ Հետևաբար, այդ ժամանակ ստեղծված երաժշտության որոշ մասեր, որոնք համահունչ էին միայն երգելիս, կարող էին ապահովվել այդ հնչյունաշարի շնորհիվ։ Հետագայում նա հնչյունաշարի նույն դասավորությունը կիրառեց արչիորգանոյի (միկրոտոնալ ստեղնաշար) վրա։ Թեև այս ստեղնաշարերը չնվաճեցին հանրամատչելիություն, դրանց միջոցով հնարավոր եղավ բոլոր ստեղներով միջին տոնայնության երաժշտական մեղեդիներ նվագել։ Ավելի ուշ ստեղնաշարային գործիքի բոլոր ստեղների միջոցով մոդուլավորման հիմնական ձև հանդիսացավ օկտավայի բաժանումը տասներկու հավասար կիսատոների, որը կոչվեց «հավասարաչափ տեմպերացված լարվածք»։ Դրանում մեծ և փոքր տերցիաները լավ չեն հնչում։ Վիչենտինոյի լուծումն ըստ երևույթի առաջարկում է օկտավայի բաժանում 31 հավասար կիսատոների, որն ապահովում է տերցիաների և սեքստաների լավ հնչերանգ, բայց կվինտաների տեմպի նվազեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 BNE authority file
  5. A verse from Ps.50
  6. Inventor of practical division of chromatic and enharmonic genus.
  7. Nichola Vicentino, 44 years old.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Վիչենտինո» հոդվածին։