Էնհարմոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էնհարմոնիզմ կամ էնհարմոնիկ հավասարություն (հին հուն․՝ ἐν- և ἁρμονία՝ միաձայնություն, ներդաշնակություն), հնչյունների հավասարությունը ըստ բարձրության՝ նրանց տարբեր նշանակության և գրության դեպքում։ Էնհարմոնիզմը հիմնված է տեմպերացիայի վրա, քանի որ միայն կիսատոների հավասարության դեպքում է հնարավոր ըստ բարձրության ածանցյալ աստիճանի համընկնումը հիմնական աստիճանը կամ մեկ այլ ածանցյալ աստիճանի հետ։

Յուրաքանչյուր հիմնական և ածանցյալ աստիճան կարող է ունենալ երկու էնհարմոնիկ փոխարինորդ (ընդամենը երեք անվանում)՝ բացառությամբ as-gis աստիճանի, որն ունի մեկ փոխանորդ (ընդամենը երկու անվանում)։ Առավել բնորոշ է էնհարմոնիկ հավասարությունը՝ հիմնական աստիճանների և միապատիկ բարձրացրած կամ իջեցված աստիճանների մասնակցությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Վլադիմիր Սպոսոբին, «Երաժշտության տարրական տեսություն», Երևան, 1987