Հավասարաչափ տեմպերացված լարվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Play ascending & descending

Հավասարաչափ տեմպերացված լարվածք (գերմ.՝ gleichschwebende Temperatur, gleichschwebende Stimmung), լարվածք, որում օկտավան բաժանվում է 12 հավասար կիսատոների, տվյալ լարվածքում պյութագորասյան կոմման հավասարապես բաժանված օկտավայի մեջ մտնող 12 հնչյունների միջև, որի հետևանքով 12-րդ կվինտան դեպի վեր՝ սի դիեզը, իսկ դեպի վար՝ ռե դուբլ-բեմոլը համընկնում են դո-ի հետ, համընկնում են նաև բոլոր դիատոնիկ և խրոմատիկ կիսատոներն, այսինքն՝ բոլոր էնհարմոնիկ հնչյունները (ֆա-ֆա դիեզը և ֆա-սոլ բեմոլը հավասար կիսատոներ են, որովհետև այդ լարվածքում ֆա դիեզը էնհարմոնիկորեն հավասար է սոլ բեմոլին)[1][2]։

Հավասարաչափ տեմպերացված լարվածքում բոլոր նույնանուն ինտերվալները (բոլոր մեծ տերցիաները կամ բոլոր փոքր սեքստաները) հավասար են։ Հավասարաչափ տեմպերացված լարվածքում միայն օկտավան է լարված մաքուր, այսինքն այնպես, ինչպես բնական ձայնաշարում, իսկ մնացած բոլոր ինտերվալները «տեմպերացված» են, այսինքն՝ աննշան փոքրացված կամ մեծացված են (օրինակ բոլոր կվինտաները փոքրացված են ամբողջ տոնի 1/108 մասով, իսկ կվարտաները նույնքան մեծացված են), բոլոր տեմպեացված հնչյուններն այնքան քիչ են տարբերվում բնականներից, որ նույնիսկ լավ լսողություն ունեցողների համար աննկատելի են և երաժշտական տեսակետից՝ միանգամայն ընդունելի[3][4]։

Հնչյունների այդ աննշան անճշտությունների փոխարեն Հավասարաչափ տեմպերացված լարվածն անսպառ հնարավորությւոններ է բացել երաժշտական արվեստի զարգացման ու ծաղկման համար, որի հետևանքով լայն տարածում է գտել և հաստատվել որպես ժամանակակից մասնագիտական երաժշտության առավել կատարյալ ու միակ լարվածքը[5]։

Երաժշտական ձայնի հաճախությունների հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաձևից օգտվելով՝ կարելի է մաթեմատիկորեն հաշվարկել ամբողջ ձայնաշարի հաճախականությունը։

,

որտեղ f0Կամերտոնի հաճախությունն է (օրինակ լյա 440 Hz), а i — ինտերվալում կիսատոների քանակը, տարբերությունը ձայնային ստանդարտից f0.

Հաճախականությունների նման հաշվարկի հերթականությունը ձևավորում է երկրաչափական պրոգրեսիա։

օրինակ, կարելի է հաշվարկել ամբողջ տոնի ձայնի հաճախությունը (2 կիսատոն) լյա-սոլ նոտայի կամերտոնից ցածր.
եթե մենք պետք է հաշվարկենք սոլ նոտան, բայց մեկ օկտավա բարձր (12 կիսատոն).

Աղյուսակը ցույց է տալիս հավասարաչափ տեմպերացված լարվածքի ինտերվալների տարբերությունը բնականներից։

Ինտերվալ Հավասարաչափ տեմպերացված ինտերվալներ Բնական ինտերվալներ ցենտի տարբերությունները
Պրիմա 0
Փոքր սեկունդա −11,73
Մեծ սեկունդա −3,91
Փոքր տերցիա −15,64
Մեծ տերցիա 13,69
Կվարտա 1,96
Տրիտոն 9,78
Կվինտա −1,96
Փոքր սեքստա −13,69
Մեծ սեքստա 15,64
Փոքր սեպտիմա 3,91
Մեծ սեպտիմա 11,73
Օկտավա 0

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երաժշտական բացատրական բառարան, «Խորհրդային գրող», 1989
  2. Quantifying Ritual: Political Cosmology, Courtly Music, and Precision Mathematics in Seventeenth-Century China
  3. Fritz A. Kuttner. "Prince Chu Tsai-Yü's Life and Work: A Re-Evaluation of His Contribution to Equal Temperament Theory", p.200, Ethnomusicology, Vol. 19, No. 2 (May, 1975), pp. 163–206.
  4. Three Asymmetric Divisions of the Octave by Wendy Carlos
  5. The History of Musical Pitch in Europe p493-511 Herman Helmholtz, Alexander J. Ellis On The Sensations of Tone, Dover Publications, Inc., New York