Նիկոլ Ֆարիդանի
Նիկոլ Ֆարիդանի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1936 |
Ծննդավայր | Շիրազ, Իրան |
Մահացել է | փետրվարի 6, 2008[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Նիկոլ Թադևոսի Ֆարիդանի (Նժդեհ Ֆարիդանի, (պարս.՝ نیکول فریدنی, հունվարի 25, 1936, Շիրազ, Իրան - փետրվարի 6, 2008[1], Թեհրան, Իրան[2]), իրանահայ լուսանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլ Ֆարիդանին ծնվել է 1935 թվականին Շիրազում` Թադևոսի և Շալեթի ընտանիքում։ Երբ Նիկոլն երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սպահան, որտեղ Նիկոլը սովորել է Նոր Ջուղայի Շահ Աբասի դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել են Թեհրան, ավելի ուշ` Կերման, 1955 թվականին վերջնականապես հաստատվել են Թեհրանում։ Իրանի նավթային ընկերությունում Նիկոլը չորս տարի աշխատել է որպես լուսանկարիչ[3], այնուհետև տեղափոխվել է նավթային կոնսորցիում, որտեղ աշխատել է 15 տարի` փորձելով երկրաբանական լուսանկարչություն, ֆոտոմիկոգրաֆիա և օդալուսանկարչություն։ Օդում լուսանկարել է ավելի քան 300 ժամ։ 1975 թվականից զբաղվել է իր բիզնեսով։
Ֆարիդանին հայտնի էր որպես բնության լուսանկարիչ` հատկապես անապատների։ Ճամփորդել է Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում և Աֆղանստանում[4]։
Նիկոլը բանաստեղծ է, և նրա յուրաքանչյուր նկար մի գազել է, մի ռուբայի, երբեմն` մեծածավալ պոեմ` նվիրված Իրանին։ - Մոչթաբա Քաշանի[3]
|
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2008 թվականի փետրվարի 6-ին շագանակագեղձի քաղցկեղից, թոքաբորբից և պարկինսոնյան հիվանդությունից[5]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Կանադայում։ Շվեդիայում արժանացել է առաջին մրցանակի[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնությունից ունեցել է երկու դուստր։ Դուստրերից Կատրինը նույնպես լուսանկարչուհի է[6]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իրան» վերտառությամբ բնապատկերների և Յազդ քաղաքի շենքերի ու տեսարանների ֆոտոալբոմներ։
- 2001 թվականին «Յասավոլի» հրատարակչությունը տպագրել է Ֆարիդանիի հիսուն տարիների ընթացքում նկարած բնանկարների ընտրանին գունավոր ֆոտոալբոմով` «Իրանյան բնանկարներ» վերտառությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20080207102010/http://www.tehrantimes.com:80/index_View.asp?code=162884
- ↑ «Iran: Photographer of dessert terrains Nikol Faridani dies». www.payvand.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007։
- ↑ «برای عکاسی که 20 سال دستهایش لرزید». ایسنا (պարսկերեն). 2014 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Photographer of dessert [sic] terrains Nikol Faridani dies, Tehran Times, 7 February 2008.
- ↑ «KATRIN FARIDANI» (PDF).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- How I Became a Photographer: Nikol Faridani Արխիվացված 2012-12-09 Wayback Machine