Քերման
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Քերման | ||
كرمان | ||
Կոորդինատներ: 30°17′0″ հս․ լ. 57°4′0″ ավ. ե. / 30.28333° հս․. լ. 57.06667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 180,7 կմ² | |
ԲԾՄ | 1755 մ | |
Բնակչություն | 573 449 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 34 | |
Փոստային ինդեքսներ | 761 | |
Պաշտոնական կայք | kermancity.kr.ir | |
| ||
Քերման(պարս․՝ کرمان), քաղաք Իրանի հարավարևելյան հատվածում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1794 թվականին քաղաքը՝ որպես Զենդևյան վերջին ամրոց, այրվեց Ագա Մոհամմեդ Շագա Կաջարայի զորքերի կողմից։ Կեսամյա պայքարից հետո քաղաքը ենթարկվում է թալանի, իսկ բնակիչները՝ դաժանությունների և ստորացումների։ Քերմանը երեք ամսով տրվեց զորքին, քաղաքաբնակների մեծ մասը բնաջնջվեց, 20 հազարը տղամարդու աչքերը հանեցին, իսկ 8 հազար կին գերեվարվեց։ 600-ից ավել կտրված գլուխներով պատրաստված էր բուրգ։ Առաջնորդ Լուտֆ Ալի Խանի աչքերը հանել էին և քառատել։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերմանը խոշոր առևտրա-տրանսպորտային կետ է։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է հատկապես գյուղատնտեսության վրա։ Քաղաքն ունի արհեստների կենտրոն (գորգ, շալ և այլն), սննդի և տեքստիլի, նաև շինանյութի արտադրություն։ Քաղաքի շրջանում կա նաև քարածխի և երկաթի հանք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերմանը շրջապատված է սարերով․ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից՝ 1755մ։ Քերմանի կլիման բնութագրվում է որպես չափավոր․ ամռանը՝ շոգ, իսկ գարնանը հաճախակի փոշեփոթորիներ։ Տարեկան տեղումների միջին քանակը 135 մմ է, գրեթե հիմնական տեղումները դեկտեմբեր-ապրիլ ամիսներին են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2012 թվականի մարդահամարի քաղաքի բնակչության թիվը 573 449 մարդ է, իսկ 2006 թվականին հաշվառվել էր 496 684 մարդ։