Նիկոլ Ֆարիդանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Ֆարիդանի
Ծնվել էհունվարի 25, 1936(1936-01-25)
ԾննդավայրՇիրազ, Իրան
Մահացել էփետրվարի 6, 2008(2008-02-06)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունլուսանկարիչ

Նիկոլ Թադևոսի Ֆարիդանի (Նժդեհ Ֆարիդանի, (պարս.՝ نیکول فریدنی, հունվարի 25, 1936(1936-01-25), Շիրազ, Իրան - փետրվարի 6, 2008(2008-02-06)[1], Թեհրան, Իրան[2]), իրանահայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Ֆարիդանին ծնվել է 1935 թվականին Շիրազում` Թադևոսի և Շալեթի ընտանիքում։ Երբ Նիկոլն երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սպահան, որտեղ Նիկոլը սովորել է Նոր Ջուղայի Շահ Աբասի դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել են Թեհրան, ավելի ուշ` Կերման, 1955 թվականին վերջնականապես հաստատվել են Թեհրանում։ Իրանի նավթային ընկերությունում Նիկոլը չորս տարի աշխատել է որպես լուսանկարիչ[3], այնուհետև տեղափոխվել է նավթային կոնսորցիում, որտեղ աշխատել է 15 տարի` փորձելով երկրաբանական լուսանկարչություն, ֆոտոմիկոգրաֆիա և օդալուսանկարչություն։ Օդում լուսանկարել է ավելի քան 300 ժամ։ 1975 թվականից զբաղվել է իր բիզնեսով։

Ֆարիդանին հայտնի էր որպես բնության լուսանկարիչ` հատկապես անապատների։ Ճամփորդել է Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում և Աֆղանստանում[4]։

Նիկոլը բանաստեղծ է, և նրա յուրաքանչյուր նկար մի գազել է, մի ռուբայի, երբեմն` մեծածավալ պոեմ` նվիրված Իրանին։
- Մոչթաբա Քաշանի[3]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2008 թվականի փետրվարի 6-ին շագանակագեղձի քաղցկեղից, թոքաբորբից և պարկինսոնյան հիվանդությունից[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Կանադայում։ Շվեդիայում արժանացել է առաջին մրցանակի[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունից ունեցել է երկու դուստր։ Դուստրերից Կատրինը նույնպես լուսանկարչուհի է[6]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իրան» վերտառությամբ բնապատկերների և Յազդ քաղաքի շենքերի ու տեսարանների ֆոտոալբոմներ։
  • 2001 թվականին «Յասավոլի» հրատարակչությունը տպագրել է Ֆարիդանիի հիսուն տարիների ընթացքում նկարած բնանկարների ընտրանին գունավոր ֆոտոալբոմով` «Իրանյան բնանկարներ» վերտառությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20080207102010/http://www.tehrantimes.com:80/index_View.asp?code=162884
  2. «Iran: Photographer of dessert terrains Nikol Faridani dies». www.payvand.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007։
  4. «برای عکاسی که 20 سال دست‌هایش لرزید». ایسنا (պարսկերեն). 2014 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Photographer of dessert [sic] terrains Nikol Faridani dies, Tehran Times, 7 February 2008.
  6. «KATRIN FARIDANI» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]