Նատաշա Ռամբովա
Նատաշա Ռամբովա անգլ.՝ Natacha Rambova | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1897[1][2] |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 5, 1966[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, հնագետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, նորաձևության դիզայներ, գեղարվեստական ղեկավար, պարուհի, հագուստ ձևագծող, թատրոնի դերասանուհի, գյուտարար և աստղագուշակ |
Ամուսին | Ռուդոլֆ Վալենտինո |
Ծնողներ | հայր՝ Մայքլ Շոնեսսի[3], մայր՝ Winifred Kimball?[3] |
Natacha Rambova Վիքիպահեստում |
Նատաշա Ռամբովա (անգլ.՝ Natacha Rambova, ի ծնե՝ Ուինիֆրեդ Կիմբոլ Շոնեսսի (Winifred Kimball Shaughnessy), հունվարի 19, 1897[1][2], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - հունիսի 5, 1966[1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի՝ կոստյումների գծով, դեկորատոր, համր կինոյի դերասանուհի, եգիպտագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում՝ մորմոնների ընտանիքում[4][5]։ Մանկությունն անցել է Սան Ֆրանցիսկոյում[6], իսկ կրթություն ստացել է Միացյալ Թագավորությունում[7][8][9]։ ԱՄՆ վերադառնալուց հետո Ռամբովան պարուհու կարիերա է սկսել Նյու Յորքում՝ Ֆյոդոր Կոզլովի ղեկավարության ներքո[10]։ 19 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես[9], որտեղ հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես հոլիվուդյան ֆիլմերի կոստյումների դիզայներ։
Շուտով ծանոթացել է Ռուդոլֆ Վալենտինոյի հետ, որի հետ էլ 1923 թվականին ամուսնացել է[11]։ Շուտով պարզվում է, որ այդ պահին Վալենտինոյի նախորդ ամուսնության խզումը պաշտոնապես չի ավարտվել, ինչի պատճառով նա դատարան է ընկնում որպես երկկին։ Հայտնի դերասանի հետ ամուսնությունը նրան լայն ճանաչում է բերում շոու բիզնեսում։ Սակայն Վալենտինոյի ընկերներն ու գործընկերները խիստ բացասաբար են արտահայտվել Ռամբովայի մասին՝ նրան մեղադրելով կինոյում Վալենտինոյի մի շարք ձախողումների մեջ։ Ընդ որում, դերասանն էլ շատ արագ սառում է Ռամբովայի նկատմամբ և նույնիսկ ստուդիայի հետ պայմանագիր է կնքում, որպեսզի նրան թույլ չտան հրապարակ մտնել իր նկարահանումների ժամանակ։ 1925 թվականին բաժանվելուց հետո[12] նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ Մանհեթենում բացել է հագուստի սեփական խանութը[13]։
1931 թվականի վերջին Ռամբովան, մտահոգված Մեծ ճգնաժամից հետո ԱՄՆում տիրող տնտեսական վիճակով, փակել է իր հագուստի խանութը և բնակություն հաստատել Ֆրանսիայում՝ Անթիբ քաղաքում[14]։ Բալեարյան կղզիների կրուիզներից մեկում ծանոթացել է իսպանացի ազնվական Ալվարո դե Ուրսայսի հետ, որի հետ ամուսնացել է 1932 թվականին[14]։ Զույգը բնակություն է հաստատել Մալյորկայում, որտեղ նա զբաղվել է լքված իսպանական վիլլաների վերանորոգմամբ և վաճառքով[15]։
1936 թվականի հունվարին Ռամբովան ամուսնու հետ առաջին անգամ եղել է Եգիպտոսում, որտեղ այցելել է Մեմփիսի, Լուքսորի, Թեբեի հին հուշարձանները, որոնք նրա վրա մեծ տպավորություն են թողել և որոշել են նրա հետագա հետաքրքրությունները[16]։ Շուտով նրանց՝ Իսպանիա վերադառնալուց հետո այնտեղ սկսվել է քաղաքացիական պատերազմ, նրա ամուսինը մտել է պրոֆաշիստական ազգայնական բանակի շարքերը։ Ինքը՝ Ռամբովան, լքել է Իսպանիան՝ բնակություն հաստատելով Նիսի ընտանեկան ամրոցում։ Այդ պահին ամուսինների միջև հարաբերությունները սրվել են, և շուտով զույգը բաժանվել է[15]։ 1940 թվականի հունիսին նացիստների՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Ռամբովան վերադարձել է Նյու Յորք[17]։
1940-ական թվականներին հետաքրքրվել է մետաֆիզիկայով, աստղագուշակությամբ՝ համատեղելով դրանք եգիպտագիտության նկատմամբ ունեցած սիրո հետ[18]։ Ռամբովան երկու անգամ խոշոր մասնավոր դրամաշնորհ է ստացել Հին Եգիպտոսի կրոնական համակարգի և սիմվոլների ուսուցման համար[19][20]։ 1954 թվականին նա Յուտայի համալսարանին է նվիրաբերել պեղումների ժամանակ հայտնաբերված եգիպտական բրածոների մեծ հավաքածուն[21]։
1950-ական թվականների սկզբին Ռամբովայի մոտ սկսել է զարգանալ կարծրամաշկություն, ինչն էլ հանգեցրել է հոգեկան խանգարման և թերսնման[22]։ 1965 թվականին նրան տրվել է պարանոիկ փսիխոզ ախտորոշումը[23], ինչից հետո խորթ քույրը նրան տարել է իր մոտ՝ Կալիֆոռնիա[24]։ Կյանքի վերջին տարին Ռամբովան անցկացրել է հիվանդանոցում և ծերանոցում, որտեղ էլ մահացել է սրտային անբավարարությունից 69 տարեկան հասակում[25][26]։ Նրա մարմինը դիակիզվել է, իսկ աճյունը ցրվել Է Արիզոնայի հյուսիսում գտնվող անտառում[17]։
1975 թվականին էկրան է բարձրացել «Վալենտինոյի լեգենդը» ֆիլմը, որտեղ Ռամբովայի դերը խաղացել է Իվետ Միմոն, իսկ 1977 թվականին «Վալենտինո» պատկերում այն խաղացել է Միշել Ֆիլիպսը։ Ռամբովայի կերպարը հայտնվել է նաև «Սարսափների ամերիկյան պատմություն։ Հյուրանոց» սերիալում՝ Ալեքսանդրա Դադարիոյի կատարմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Jorgensen, Jay; Scoggins, Donald L. (2015 թ․ հոկտեմբերի 6). Creating the Illusion (Turner Classic Movies): A Fashionable History of Hollywood Costume Designers. Running Press. էջ 28. ISBN 9780762458073.
- ↑ Quinn, 2001
- ↑ Morris, 1991, էջ 29
- ↑ Rambova, Pickford, 2009, էջ 83
- ↑ Leider, 2003, էջ 130
- ↑ 9,0 9,1 Morris, 1991
- ↑ Leider, 2003, էջ 131
- ↑ Morris, 1991, էջ 133
- ↑ Rambova, Pickford, 2009, էջ 234
- ↑ Jorgensen, Scoggins, 2015, էջ 30
- ↑ 14,0 14,1 Vaughan, 2006, էջ 36
- ↑ 15,0 15,1 Rambova, Pickford, 2009, էջ 235
- ↑ Morris, 1991, էջ 207
- ↑ 17,0 17,1 Morris, 1991, էջ 228
- ↑ Rambova, Pickford, 2009, էջ 237
- ↑ «Natacha Rambova» (PDF). Breaking Ground: Women in Old World Archaeology. Brown University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ McGuire, 1989, էջ 94
- ↑ «Brief history of the Utah Museum of Fine Arts». The Deseret News. 2001 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Morris, 1991, էջ 255
- ↑ Stutesman, Drake. «Natacha Rambova». Women Film Pioneers Project. Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Morris, 1991, էջ 256
- ↑ Willis, John (1983). Screen World 1967. Biblo & Tannen Publishers. էջ 239. ISBN 978-0-819-60308-1.
- ↑ Ellenberger, 2005, էջ 149
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Ռամբովա» հոդվածին։ |
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1966 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի եգիպտագետներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հնագետներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Սրտի կաթվածից մահացածներ