Ռուդոլֆ Վալենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Վալենտինո
իտալ.՝ Rodolfo Pietro Filiberto Raffaello Guglielmi di Valentina d'Antonguella
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1895(1895-05-06)[1][2][3][…]
ԾննդավայրԿաստելանետա, Տարանտո, Ապուլիա, Իտալիա
Մահացել էօգոստոսի 23, 1926(1926-08-23)[2][3][4][…] (31 տարեկան) կամ օգոստոսի 24, 1926(1926-08-24)[5] (31 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
ԱմուսինՆատաշա Ռամբովա և Ջին Էքեր
Պարգևներ և
մրցանակներ
 Rudolph Valentino Վիքիպահեստում

Ռուդոլֆո Ալֆոնսո Ռաֆսերո Պիերի Ֆիլբերտ Գուլիեմին դի Վալենտինա դ՝Անտոնիոլա (իտալ.՝ Rodolfo Alfonso Raffaello Pietro Filiberto Guglielmi di Valentino d`Antoniolla), հայտնի է որպես Ռուդոլֆ Վալենտինո (անգլ.՝ Rudolph Valentino), ամերիկացի դերասան է իտալական ծագմամաբ, համր ֆիլմի սեքս-սիմվոլներից։ Կարիերայի գագաթնակետին նրա մահը ահռելի հիստերիայի առիթ դարձավ երկրպագուհիների մոտ։ Նրան անվանում են «Ռուդի Վալի»։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոլֆո Ալֆոնսո Ռաֆսերո Պիերի Ֆիլբերտ Գուլիեմին դի Վալենտինա դ՝Անտոնիոլան (իտալ.՝ Rodolfo Alfonso Raffaello Pietro Filiberto Guglielmi di Valentino d`Antoniolla)  ծնվել է 1896 թվականի մայիսի 6-ին իտալական Կաստելանետե քաղաքում, կրկեսի դերասանի ընտանիքում, ով ամուսնությունից հետո թողել էր թափառական կյանքը և դարձել էր անասնաբույժ։

Ռազմական ակադեմիա ընդունվելու անհաջող փորձից հետո, որտեղ նա չընդունվեց իր չափազանց փխրուն կառուցվածքի պատճառով, Վալենտինոն ավարտեց Գենուեի ագրարային ակադեմիան։ Այնուհետև նա գնաց Փարիզ, որտեղ պարել սովորեց։ Իտալիա վերադառնալուց հետո Վալենտինոն երկար ժամանակ չէր ցանկանում աշխատանք փնտրել, և ապրում էր հոր մահից հետո մնացած ժառանգության և այն միջոցների հաշվին, որոնք վաստակում էին մայրը և մեծ եղբայրը։

1913 թվականի վերջին նա մեկնեց Նյու-Յորք՝ երջանկության հետևից, որտեղ արագ ծախսեց իր ունեցած գումարը և սկսեց աշխատել նախ որպես մատուցող և այգեպան, ապա որպես պրոֆեսիոնալ պարող՝ ժիգոլո, նրա մասնագիտությունը արգենտինական տանգոն էր։ Որպես տանգո կատարող նա ընդունվեց շրջագայության մեջ գտնվող թատերախումբ, որը, սակայն, շուտով լուծարվեց։ Հետո Վալենտինոն որոշեց ուժերը փորձել կինոյում։ Սկսած 1917 թվականից նա խաղում էր փոքր դերեր (սովորաբար ավազակների և չարագործների) մարտաֆիլմերում, ինչը նրան հաջողության հույս չէր տալիս։

1919 թվականին դերասանը ուշադրություն գրավեց սկանդալային ամուսնությամբ դերասանուհի Ջին Էկերի հետ։ Դա «աստղային» պատմության մեջ ամենակարճ ամուսնությունն էր՝ այն տևեց վեց ժամ։ Ամուսնության օրը երեկոյան Ջինը փակվեց հյուրանոցի համարում և հրաժարվեց ամուսնուն ներս թողնել, փաստացիորեն, նրանց ամուսնական կյանքը հենց այստեղ էլ ավարտվեց։

1922 թվականին ամուսնալուծվելով նրանք հետագայում պահեցին ընկերական հարաբերություններ։

«Աստղային» ամուսնությունը և պարելու կարողությունը նրան  ուշադրության կենտրոնում  դրեցին և նա գլխավոր դեր ստացավ Ռեկս Ինգրեմայի «Ապոկալիպսիսի չորս ձիավորները» ֆիլմում 1921 թվականին։ Ֆիլմը դարձավ տարվա գլխավոր կոմերցիոն ձեռքբերումը և փրկեց Metro ստուդիան կործանումից և Վալենտինոյին դարձրեց գերաստղ[7]։ 1921 թվականին Ջորջ Մելֆորդի «Շեյխ» ֆիլմը էլ ավելի մեծացրեց հանդիսատեսի ոգևորությունը Վալենտինոյի շուրջ։

Նա հեշտությամբ վաստակում է Հոլիվուդի գլխավոր սրտակեր համբավը, սիրավեպ է սկսում դերասանուհի Ալլա Նազիմովայի հետ, բայց հետո փախչում է Մեքսիկա՝ ընկերուհու՝ Նատաշա Ռամբովայի հետ, որի հետ ամուսնանում է 1922 թվականի մայիսին։ Շուտով պարզվում է, որ այդ ժամանակ իր նախկին ամուսնության լուծարումը պաշտոնապես չէր ավարտվել, այդ իսկ պատճառով Վալենտինոյին դատում են որպես բիգամիստ։

Չնայած նրան, որ մեկ տարի անց Ռամբովայի հետ ամուսնությունը պաշտոնապես օրինական է ճանաչվում, Վալենտինոյի համար դա առիթ չի դառնում  հրաժարվել նախորդ կյանքից։ Շուտով նա կորցնում է հետաքրքրությունը կնոջ նկատմամաբ և նույնիսկ իր ստուդիայի պայմանագրում պահանջ է մտցնում, որ Ռամբովան չթույլատրվի նկարահանման տաղավար։ Շուտով նրանք բաժանվում են, սակայն այդպես էլ պաշտոնապես դա չեն ամրագրում։

1923 թվականին Վալենտինոն գրամոֆոնի ձայնասկավառակի վրա երկու երգ է ձայնագրում իր կատարմամաբ։ Նույն թվականին հրատարակվեց փոքրիկ գրքույկ իր սենտիմենտալ բանաստեղծություններով՝ «Ցերեկային անուրջներ» (Day Dreams), որը հրատարակվեց հազարավոր օրինակներով։ Դերասանը հրամայեց իր հոլիվուդյան առանձնատան պատերն ու պատուհանները ծածկել սև վարագույրներով, քանի որ տառապում էր հելիոֆոբիայով։

Վալենտինոն շուտով նկարահանվում է նորանոր ֆիլմերում, որոնք գրեթե հիստերիկ հաջողություն են ունենում հանդիսատեսի մոտ, և միաժամանակ հայտնի են դառնում նրա սիրավեպերը Պոլո Նեգրի, Վիլմա Բանկի և այլ դերասանուհիների հետ։ Այդ ընթացքում դուրս են գալիս նրա մասնակցությամբ  մի շարք ֆիլմեր ինչպիսիք են «Արյունը և Ավազը»(1922), «Երիտասարդ ռաջան»(1922), «Միսի Բոկեր»(Monsieur Beaucaire)(1924), «Արծիվը»(1925), «Շեյխի որդին»(1926)։

Վալենտինոյի ստեղծած էկրանային կերպարները խորը չէին, սակայն պլաստիկ էին, արտահայտիչ և սադրիչ զգայական։

Նրա առաջին հաջողակ ֆիլմերում Վալենտինոյի հիմանակն «գործիքը» պարն էր, հետագա տարիներին դերասանն առաջնորդվում էր նախկինում ստեղծած կերպարներով, որը մեծ պահանջարկ ուներ հանդիսատեսի մոտ։

Մահը և հուղարկավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի օգոստոսի 15-ին 31 ամյա Ռուդի Վալենտինոն ծանր վիճակում տեղափոխվեց Նյու-Յորքյան հիվանդանոց. ստամոքսի խոցը բացվել էր։ Սուր ապենդիցիտը սխալ է ախտորոշվել, որի համար կատարվել է կույր աղիքի վիրահատություն, պերետանիտի հետևանքով առաջացել է արյան վարակում, և օգոստոսի 23-ին դերասանը մահացավ։ Ծակած խոցի ախտորոշումը հաստատվել է միայն դիահերձման ժամանակ։ Մինչև օրս վիրաբուժության մեջ կա կոլեկտիվ հասկացություն՝ «Վալենտինոյի ապենդիկս» որովայնի խոռոչի մեկ այլ պաթոլոգիայի հետևանքով երկրորդապես փոխված հատված։

Վալենտինոյի մահը պատճառ դարձավ մի քանի երկրպագուհիների ինքնասպանությանը։ Դագաղը, որում նրան հուղարկավորեցին, պատրաստված էր արծաթից և կարմիր փայտից։ Համաձայն լեգենդի, Բենիտո Մուսոլինին պատվո պահակախումբ է ուղարկել նրա համար[8]։ Հուղարկավորության ժամանակ ինքնաթիռներից լացող ամբոխի վրա վարդի թերթիկներ էր թափվում։ Վալենտինոյի մահից հետո ահռելի քանակով վաճառքի  և օգտագործման մեջ մտավ բացիկ- ֆետեմենտաժ, որում դերասանը երկինք բարձրանալիս էր պատկերված։

Հուղարկավորությունից առաջ Վալենտինոյի բարեկամները հայտարարեցին, որ դերասանի մարմինը  բաց դագաղում կդրվի, որպեսզի նրան կարողանան հրաժեշտ տալ բոլոր ցանկացողները։ Համաձայն լեգենդի, վախից, որ վշտից խելագարված ամբոխը կարող է մաս-մաս անել դագաղը և նույնիսկ վնասել մարմինը, ուստի հրաժեշտի արարողության ժամանակ  բաց դագաղի փոխարեն  դրվեց Վալենտինոյի  հատուկ պատրաստված ոսկե մարմինը։

Մահվանն ընդառաջ Վալենտինոն մեծ պարտքեր էր կուտակել, ուստի նրա բարեկամները չկարողացան գերեզմանատանը տեղ գնել։ Իմանալով դրա մասին, Ջուն Մետիսը՝ «Ապակալիպսիսի չորս ձիավորները» և «Արյուն և Ավազ»  ֆիլմերի սցենարիստը թույլ տվեց ժամանակավոր թաղել նրան Հոլիվուդում Մետիսների ընտանեկան գերեզմանատանը։ Սակայն, շուտով և նա, և նրա մայրը  մահացան, ուստի չկար մեկը, ով կպահանջեր Վալենտինոյի տեղափոխումը, և ժամանակվոր գերեզմանը դարձավ մշտական։

Դերասանի մոխիրը թաղված է Hollywood Forever գերեզմանատանը։ Երկար տարիներ Վալենտինոյի մահվան տարելիցին նրա գերեազման էին գալիս հազարավոր կանայք։ Դա այնքան ընդունված էր, որ երբ 1956 թվականին՝ մահից  30 տարի անց, ոչ մի կին չեկավ  նրա գերեզման, դա այնքան սենսացիոն էր, որ դրա մասին գրվեց բոլոր մեծ ամսագրերում և հաղորդվեց խոշորագույն ալիքներով։

Վալենտինայի հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականին Կաստելանետայում, որտեղ ծնվել էր Վալենտինոն, կանգնեցվեց նրա հուշարձանը։ 1962 թվականի «Շների աշխարհ» ֆիլմում կան հատվածներ հուշարձանի կանգնեցման արարողութունից։
  • 1978 թվականին Հոլիվուդյան Իրվինգ բուլվարի մի մասը անվանվեց Ռուդոլֆ Վալենտինոյի փողոց։
  • Տանգոյում կա հատուկ համար, որը կոչվում է «Վալենտինո»՝ ի պատիվ մեծ դերասանի՝ տանգոյի վարպետի։

Ֆիլմեր Վալենտինայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին դուրս եկավ Լյուիս Ալենի կենսագրական «Վալենտինո» ֆիլմը։ Գլխավոր դերը խաղացել է Էնտոնի Ջեկերը, ով իրականում շատ նման է Ռուդոլֆին։ Ֆիլմը հաջողություն չունեցավ ոչ հանդիսատեսի, ոչ քննադատների մոտ։ Վալենտինոյի բարեկամները դատի տվեցին ֆիլմի ստեղծողներին՝ պնդելով, որ վերջիններս անարգել են Վալենտինոյի կերպարը։

1977 թվականին հռչակավոր ռեժիսոր Քեն Ռազը նկարեց կեղծ կենսագրական ֆիլմ՝ «Վալենտինո», որտեղ գլխավոր դերը կատարեց Ռուդոլֆ Նուրիևը։ Ֆիլմը լավ արձագանք ստացավ կինոքննադատների մոտ և առաջադրվեց BAFTA  մրցանակի երեք անվանակարգում, սակայն ոչ մի մրցանակ չստացավ։

1980 թվականին Մեծ Բրիտանիայում դուրս եկավ  վավերագրական հեռուստասերիալ՝ «Հոլիվուդ»՝ համր ֆիլմի ժամանակաշրջանի մասին, որի սերիաներից մեկը նվիրված էր Ռուդոլֆ Վալենտինոյին։

2014 թվականին լույս տեսավ «Լուռ կյանք» համր գեղարվեսատական ֆիլմը, որտեղ Վալենտինոյի դերը խաղաց ռուս դերասան Վլադիսլավ Կուլովը, ֆիլմում խաղացին նաև Իզաբելլա Ռոսսելլինի և Գալինա Լոգինովա[9][10]։

Գոյություն ունի նաև Ջո Դ'Ամատոյի «Ռուդի»(1997) պոռնոֆիլմը, որում գլխավոր դերասանը հայտնի պոռնոդերասան Հաքանն է[11]։

Ռուդոլֆ Վալենտինոն «Ամերիկյան սարսափ պատմություններ՝ Հյուրանոց» հեռուստասերիալի դերասաններից է, ում խաղացել է Ֆին Ուիթրոքը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. GeneaStar
  5. Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118625918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. The Four Horsemen of the Apocalypse ՅուԹյուբում
  8. Big Town, Big Time: A New York Epic : 1898-1998 - Jay Maeder
  9. «The Silent Life film». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  10. IMDb - Silent Life (2012)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. Rudy (Video 1997) — IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]