Գալինա Լոգինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալինա Ալեքսանդրովնա Լոգինովա
ռուս.՝ Галина Александровна Логинова
Galina Jovovich.jpg
Ծնվել է1950 թվականի հոկտեմբերի 28-ին
ԾննդավայրՏուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Bogdan Jovovich?
Երեխա(ներ)Միլա Յովովիչ
IMDbID ID 0431363
ԿինոՊոիսկID 1732143

Գալինա Ալեքսանդրովնա Լոգինովա[1] (հոկտեմբերի 28, 1950(1950-10-28), Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ռուս.՝ Гали́на Алекса́ндровна Ло́гинова), սովետական և ամերիկացի դերասանուհի: Դերասանուհի և ֆոտոմոդել Միլա Յովովիչի մայրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Լոգինովը ծնվել Տուապսեում[2] : Ծնողները ռուսներ են՝ Տուլայից[3]: Ավարտել է Դնեպրոպետրովսկի միջնակարգ դպրոցը:

1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը: Սկսել է նկարահանվել կինոյում դեռ ուսանողական տարիներին: Առաջին դերը եղել է հայտնի հեռուստասերիալում՝ «Ստվերները հեռանում են կեսօրին» (1971): Խաղացել է թատրոնում և կինոյում: Առավել հայտնի է «Շատ աղմուկ ոչնչից» (1973) ֆիլմի Բեատրիչի դերով և «Միլիոնավոր Ֆերֆաքսներ» ֆիլմի Մոլլիի դերով (1980):

1973 թվականին ընդունվել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիան: Այնտեղ ծանոթացել է հարավսլավացի բժիշկ Բոգդան Յովովիչի հետ և չնայած ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի տարբեր սպառնալիքներին՝ ամուսնացել նրա հետ[4]: 1975 թվականին ունեցավ մի աղջիկ՝ Միլիցային:

1981 թվականի հունվարին իր ամուսնու և աղջկա հետ արտագաղթել է ԽՍՀՄ-ից[5]: Ընտանիքը մի քանի տարի ապրել է Լոնդոնում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ՝ Սակրամենտո, հետո Լոս-Անջելես:

1980-ական թվականներին նա աշխատել է ռեժիսոր Բրայն դե Պալմայի տանը, որպես աղախին: Գալինան օգնեց նրան դաստիարակել աղջկան ու օգնեց կարիերայում: 2000-ական թվականներին նկարահանվեց մի քանի ռուսական և ագլիական ֆիլմերում:

Ներկայումս բնակվում է Նյու Յորքում: Նա իր աղջկա գործակալն է:

Նա վերջին անգամ նկարահանվել է ամերիկյան համր ֆիլմում՝ «Համր կյանք» (անգլ.՝ Silent Life[6], դուրս է եկել էկրաններին 2012 թվականի օգոստոսում): Գալինան խաղում էր հայտնի հոլիվուդյան աստղի՝ Ալլա Նազիմովի դերում: Ֆիլմում խաղում էին նաև Վլադիսլավ Կոզլովը, Իզաբելլա Ռոսսելլինին և ուրիշներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Բոգդան Իովովիչ, բժիշկ-թերապևտ[7] (բաժանված են)
  • Դուստր՝ Միլլա Իովովիչ, դերասանուհի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
1971 Ստվերները անհետանում են կեսօրին Օլգա Վորոնավա
1973 Ամեն երեկո աշխատանքից հետո
1973 Շատ աղմուկ ոչ մի բանից Բեատրիչ
1973 Բրիգադայի ընկերը Լյուդմիլա Կրասնովա
1974 Կապույտ պարեկ Տատյանա
1974 Ո՞վ, եթե ոչ դու Վալյա
1974 Ամառը կռունկի հետ Մարինա
1978 Հեքիաթ ինչպես հեքիաթ Չար Փերի
1979 Կիևյան հանդիպումներ
1979 Անտեսանելի մարդ Սվետլանա
1980 Միլիոնավոր Ֆերֆաքսներ Մոլի Ֆիրոն
1987 Վախը և Տիկին Քինգը ռուս աղջիկ՝դահլիճում
1991 Սուպեր տղա ռուս սպա
1993 Ժամանակի գերին Ռոզա
2002 Հիպնոսիչ մայր
2006 Մարդ առանց տարիքի Ալեվտինա Տերպիշևա
2010 Հնարաբանություններ Գալինա Ալեքսանդրովնա
2015 Համր կյանք Ալլա Նազիմովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мама Миллы Йовович: Когда дочь ушла от Люка Бессона, оставила ему замок, который они пополам покупали, потому что чувствовала вину. Интервью с Галиной Логиновой»։ Бульвар Гордона : «О нашей семье часто разные небылицы придумывают. Например, меня все время называют Галиной Михайловной, хотя мой отец был Александром. Но в интернете пишут „Михайловна“».
  2. Знаменитости Туапсе
  3. Милла Йовович вернулась к режиссёру Андерсену (интервью с Галиной Логиновой). Экспресс газета Online. 2006
  4. Биография на сайте IMDb.(անգլ.)
  5. В студии «Авторадио» Галина Логинова
  6. IMDb - Silent Life (2012)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. «Мама Миллы Йовович: Когда дочь ушла от Люка Бессона, оставила ему замок, который они пополам покупали, потому что чувствовала вину. Интервью с Галиной Логиновой»։ Бульвар Гордона : «Еще говорят, что Боги, отец Mиллы, — педиатр, А он никогда им не был, зaкончил Киевский медицинский институт, стал врачом-терапевтом, а потом проходил интернатуру по хирургии».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]