Ջո Դ'Ամատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջո Դ'Ամատո
Joe D'Amato
Joe D'Amato Cannes 1996.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1936(1936-12-15)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էհունվարի 23, 1999(1999-01-23)[1][2] (62 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող և դերասան
Ոճ(եր)շահագործող ֆիլմ և spaghetti western
IMDbID ID 0001090

Ջո Դ'Ամատո (իտալ.՝ Joe D'Amato, իրական անունը` Արիստիդ Մասաչեզի, իտալ.՝ Aristide Massaccesi, դեկտեմբերի 15, 1936(1936-12-15)[1][2], Հռոմ, Իտալիա - հունվարի 23, 1999(1999-01-23)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր: Նկարահանել է տարբեր ժանրերի (մարտական, վեստերն, ֆանտաստիկ, պեպլում և սարսափ) մոտ 200 ֆիլմ: Սակայն նրա ֆիլմերի մեծամասնությունը կրում են էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Դ'Ամատոն կինոաշխարհի հետ ծանոթացել է իր հոր շնորհիվ, ով կինոստուդիայում էլեկտրամոնտյոր էր: Նա իր կարիերան սկսել է 1961 թվականից` որպես օպերատոր: 1972 թվականից սկսել է նկարահանել իր ֆիլմերը` չդադարելով այլ ռեժիսորների մոտ հանդես գալ որպես օպերատոր: 1970-ական թվականների երկրորդ կեսից փորձել է օգուտ քաղել Ֆրանսիայում նկարահանված «Էմմանուել» ֆիլմի հաջողությունից` նկարահանելով էրոտիկ ժանրի նույնանուն ֆիլմաշար:

1980-ական թվականների սկզբին նկարահանել է իր ամենահայտնի «Խավարից այն կողմ» (1979թ.), «Անտրոպոֆագուս» (1980թ.) և «Անտրոպոֆագուս 2» (1981թ.) ֆիլմերը, որոնց շնորհիվ հանդիսատեսների շրջանում հայտնի է դարձել որպես սարսափ ֆիլմերի հայտնի բեմադրիչ: Ջո Դ'Ամատոն հետագայում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ նկարահանել է ֆիլմեր մեծահասակների համար: Վերադառնալով Իտալիա, շարունակել է նմանատիպ ֆիլմերի նկարահանումը: Այդ տարիներին նա հաճախ հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, որի արդյունքում ստեղծեց իր սեփական կինոկազմակերպությունը:

1994 թվականին Ջո Դ'Ամատոն նկարահանել է հիմնականում կոմերցիոն տեսակետից ոչ շահավետ կինոնկարներ: Նա իր ֆիլմերում հիմնականում հանդես է եկել բազմաթիվ կեղծանուններով: 1995 թվականից մինչև իր մահը, նա շարունակում էր նկարահանել պոռնոգրաֆիական ժանրի ֆիլմեր, դրա համար ընտրելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին հունա-հռոմեական դիցաբանությունը, Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները, հռոմեական կայսրերի մասին պատմությունները և այլն:

Ջո Դ'Ամատոյի որդին` Դանիել Մասաչեզին, ով սկզբում օգնում էր հորը` օպերատորական աշխատանքներում, հետագայում մեկնել է ԱՄՆ և շարունակել կարիերան, աշխատելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հաննիբալ» (2001թ.), «Ցուրտ լեռը» (2003թ.), «Երկնային արքայություն» (2005թ.) և այլն:

Ջո Դ'Ամատոն մահացել է Իտալիայում, իր տանը, սրտի նոպայից:

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1972  Աստված, սա իմ 45-րդ տրամաչափի կոլտն է La colt era il suo Dio
1973  Զվարճալի պատմություններ անհավատարիմ կանանց և մեղսագործ ամուսինների մասին Sollazzevoli storie di mogli gaudenti e mariti penitenti
1973  Մահը ժպտում է մարդասպանին La morte ha sorriso all'assassino
1973  Կույսերի լիալուսինը Il plenilunio delle vergini
1973  Բռունցքներ, ծովահեններ և կարատե Pugni, pirati e karatè
1974  Հերոսները դժոխքում Eroi all'inferno
1976  Էմմանուելն Արևելքում Emanuelle nera: Orient reportage
1976  Սև Էմմանուելը Ճապոնիայում Eva nera
1977  Էմմանուելն Ամերիկայում Emanuelle in America
1977  Էմմանուելն ու մարդակերները Emanuelle e gli ultimi cannibali
1978  Մարմնավաճառություն La via della prostituzione
1979  Դաժան մարդասպանություն Duri a morire
1979  Վանական հրապուրանքներ Immagini di un convento
1979  Խավարից այն կողմ Buio Omega
1980  Անտրոպոֆագուս Anthropophagus
1981  Անտրոպոֆագուս 2 Rosso sangue
1982  Կալիգուլա. Չպատմված պատմություն Caligola: La storia mai raccontata
1982  Անհաղթ Ատորը Ator l'invincibile
1982  2020. Ապագայի գլադիատորները Anno 2020 - I gladiatori del futuro
1985  Հաճույք Il piacere
1986  Մեղքի վանքը La monaca del peccato
1986  Գաղտնադիտման ցանկություն Voglia di guardare
1987  Զոմբի 5. Մահաբեր թռչուններ Killing Birds: Raptors
1988  Կեղտոտ սեր Dirty Love
1989  Ցանկության օբյեկտ Blue Angel Cafe
1990  Հրաշք-թրի որոնումները Quest for the Mighty Sword
1990  Արյունոտ անդունդ Sangue negli abissi
1990  Կինը Ուոլլ-սթրիթից High Finance Woman
1991  Կրքի ծաղիկը Passion's Flower
1991  Ֆրանկենշտեյն 2000 Ritorno dalla morte
1993  Յոթերորդ աստիճանի վարակում Contamination .7
1993  Չինական կամասուտրա Chinese Kamasutra - Kamasutra cinese
1993  Սիրո լաբիրինթոս Il labirinto dei sensi
1994  Հաճույքների տունը La casa del piacere
1994  Մարկո Պոլո Marco Polo: La storia mai raccontata
1994  Ալադինի էրոտիկ արկածները The Erotic Adventures of Aladdin X
1994  Մարքիզ դը Սադ Marquis de Sade
1995  Սեքսը Յուրայի ժամանակաշրջանում Homo Erectus
1995  Հազար ու մեկ գիշեր 1001 Nights
1996  Կանացի բանտ Penitenziario femminile
1996  Դոնա Ֆլորը Donna Flor
1996  Ջուլիետան ու Ռոմեոն Romeo e Giulietta
1997  Նախագահի բոլոր կանայք All the President's Women
1998  Սահարա Sahara

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.