Կարծրամաշկություն
Կարծրամաշկություն | |
---|---|
![]() Կարծրամաշկության կլինիկական դրսևորումներ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | vascular alteration?[1] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
![]() |
Կարծրամաշկություն, սկլերոդերմիա, կոլագենային հիվանդություն, արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ գործընթացի համակարգային բնույթի դեպքում՝ նաև ներքին օրգանների կարծրացմամբ։ Կարծրամաշկությունը լինում է՝
- սահմանափակ (օջախային),
- տարածուն
- համակարգային։
Սահմանափակ կարծրամաշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ կարծրամաշկությունը կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային։ Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման։
Տարածուն կարծրամաշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածուն կարծրամաշկությունն ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները։ Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը։
Համակարգային կարծրամաշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգային կարծրամաշկությունը բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով։
Հիվանդության զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի այլ օրգանների ֆիբրոզ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտիկոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.vitaminov.net/rus-catalog_zabolevaniy-705308802-0-1201.html
- http://www.stormed.ru/diseases/rhe/ssd.php Արխիվացված 2010-02-05 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Disease Ontology — 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UK Raynaud's & Scleroderma Association Արխիվացված 2010-10-12 Wayback Machine
- DermnetNZ: Systemic sclerosis
- Juvenile Scleroderma Network
- Juvenile Systemic Sclerosis
- Scleroderma Foundation
- Scleroderma Society of Ontario Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
- International Scleroderma Network Արխիվացված 2008-01-13 Wayback Machine
- The Scleroderma Research Foundation
- UK Scleroderma Society
- Scleroderma Information from Johns Hopkins University
- Scleroderma Australia
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 327)։ ![]() |