Նախագահական համակարգ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Հատկապես այն տարածված է Լատինական ամերիկայում, որտեղ գրեթե բոլոր երկրները համարվում են նախագահական։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
Կառավարման ձևի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։