Jump to content

Յուրիս Հարթմանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրիս Հարթմանիս
լատիշ․՝ Juris Hartmanis
Ծնվել էհուլիսի 5, 1928(1928-07-05)[1][2]
Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1][2]
Մահացել էհուլիսի 29, 2022(2022-07-29)[3] (94 տարեկան)
Քաղաքացիություն Լատվիա և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և խմբագիր
ԳործակիցՍանտա Ֆե ինստիտուտ[4][5]
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան[1][6][7][…], Ջեներալ էլեկտրիկ[6][2][7][…], Օհայո նահանգի համալսարան[6][2][8] և Կոռնելի համալսարան[2][6][8]
Գործունեության ոլորտինֆորմատիկա, ինֆորմատիկա[1][6][9], time hierarchy theorem?[1] և հաշվողական բարդության տեսություն[1][6][10][…]
Պաշտոն(ներ)ամբիոնի վարիչ և ամբիոնի վարիչ
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն[11][12], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6][13], Լատվիայի գիտությունների ակադեմիա[4][2][14], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4][2][15][…], Ճարտարագիտական ազգային ակադեմիա[4][15][16][…] և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[17]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1955)[6][2][7][…], Մարբուրգի համալսարան (1949)[2][7][8] և Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան (1951)[7][2][10][…]
Գիտական ղեկավարՌոբերտ Փ. Դիլուորթ[7][10]
Եղել է գիտական ղեկավարՆիլ Իմերման, Ալլան Բորոդին, Քլեմենտ Լեո ՄակԳոուեն III[18], Janos Simon?[18], Դեքսթեր Քոզեն[18], Erik Meineche Schmidt?[18], Մին Լի[18], Էդվարդ Ռեյնգոլդ[18], Ռիչարդ Չան[18], Pankaj Rohatgi?[18], Լեյն Ա. Հեմասպանդրա[18], Թեոդոր Փոլ Բեյքեր[18], Ֆորբս Դաուներ Լյուիս[18], Jin-Yi Cai?[18], Դեշ Ռանջան[18], Սթիվեն Ռոս Մահանի[18], Լեոնարդ Չարլզ Բերման[18], Ջեյմս Էնդրյու Քադին[18], Luc Longpré?[18] և Vivian Diane Sewelson?[18]
Պարգևներ
ՀայրՄարտիշ Հարթմանիս
Կայքengineering.cornell.edu/faculty-directory/juris-hartmanis-0(անգլ.)
 Juris Hartmanis Վիքիպահեստում

Յուրիս Հարթմանիս (լատիշ․՝ Juris Hartmanis, հուլիսի 5, 1928(1928-07-05)[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1][2] - հուլիսի 29, 2022(2022-07-29)[3]), լատիշ գիտնական, հաշվողական համակարգերի տեսության տեսաբան, 1993 թվականին Ռիչարդ Է․ Ստերնսի հետ ստացել է Հաշվողական տեխնիկայի միության Թյուրինգի մրցանակ ինֆորմատիկայում «Հաշվողական բարդությունների տեսության հետազոտություններում ունեցած հիմնարար նվաճումների համար»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրիս Հարթմանիսը ծնվել է Լատվիական բանակի գեներալ Մարտինշ Հարթմանիսի և Իրմա Մարիյա Հարթմանիսի ընտանիքում։ Յուրիսի հորաքույրը լատվիա-ամերիկայն գրող Աստրիդ Իվասկն է (1926-2015)։ 1940 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Լատվիայի օկուպացումից հետո հայրը բանտարկվել է և բանտում մահացել է[25]։ Յուրիսի հայրը մահապատժի է ենթարկվել 1941 թվականին, սակայն ընտանիքը նրա ճակատագրի մասին իմացել է միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991 թվականին[26]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մարտինիշ Հարթմանիսի այրին երեխաների հետ գաղթել է արտասահման, վախենալով ԽՍՀՄ կառավարության հետապնդումներից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Գերմանիայում։

Յուրիս Հարթմանիսը կրթությունը շարունակել է Գերմանիայում և Մարբուրգի համալսարանի ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ է ստացել։ Որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և 1951 թվականին Կանզասի համալսարանում ստացել է Կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի կոչում։ 1955 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում մաթեմատիկայի փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D.) է ստացել, որտեղ նրա ղեկավարը եղել է Ռոբերտ Դիլվորտը (անգլ.՝ Robert Palmer DilworthՄիսուրիի Կանզաս Սիթի համալսարանը 1999 թվականի մայիսին նրան շնորհել է Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում (լատին․՝  Litterarum humanarum doctor, L.H.D. անգլ.՝ Doctor of Humane Letters, D.H.L.)։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթմանիսը դասավանդել է Օհայո նահանգի համալսարանում, ինչպես նաև Կոռնելի համալսարանում, մինչև 1958 թվականին աշխատանքի է անցել Ջեներալ էլեկտրիկի հետազոտական լաբորատորիայում։ 1965 թվականին նա վերադարձել է Կոռնելի համալսարան որպես պրոֆեսոր և դարձել է ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրներից մեկը և ֆակուլտետի առաջին դեկան (աշխարհի ինֆորմատիկայի ֆակուլտետներից հնագույններից մեկը)։

Յուրիս Մարտինիսը հանդիսանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի և Տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի (անգլ.՝ National Academy of Engineering) անդամ[27]։

Թյուրինգի մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի Յուրիս Մարտինիսը և Ռիչարդ Ստիրնսը պարգևատրվել են Թյուրինգի մրցանակով «Ալգորիթմների հաշվողական բարդություններում» ունեցած աշխատանքի համար[28], որտեղ ներկայացրել են TIME (f(n))-ի (կամ TIME) բադության աստիճանների բազմաթիվությունը և առաջին անգամ ապացուցել են բազմաժապավեն դետերմինացված Թյուրինգի մեքենաների ժամանակի հիերարխիայի թեորեմը (անգլ.՝ Time hierarchy theorem)[29][30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.computerhope.com/people/juris_hartmanis.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 https://amturing.acm.org/award_winners/hartmanis_1059260.cfm
  3. 3,0 3,1 3,2 Juris Hartmanis
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.cs.cornell.edu/annual_report/00-01/bios.htm#hartmanis
  5. https://www.santafe.edu/people/profile/juris-hartmanis
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 www.nasonline.org
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://ethw.org/Oral-History:Juris_Hartmanis
  8. 8,0 8,1 8,2 https://www.cs.cornell.edu/people/hartmanis/HARTMANIS%20CV_08-05.pdf
  9. 9,0 9,1 https://www.amacad.org/person/juris-hartmanis
  10. 10,0 10,1 10,2 https://cacm.acm.org/magazines/2015/4/184690-an-interview-with-juris-hartmanis/fulltext
  11. 11,0 11,1 http://www.ams.org/cgi-bin/fellows/fellows.cgi#h
  12. 12,0 12,1 http://www.ams.org/news?news_id=1680
  13. 13,0 13,1 http://d.web.umkc.edu/delawarer/Alumni/Hartmanis.htm
  14. https://www.cs.cornell.edu/annual_report/Hartmanis.htm
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://www.cs.cornell.edu/people/hartmanis/
  16. https://www.nae.edu/27680/Dr-Juris-Hartmanis
  17. https://awards.acm.org/fellows/award-recipients
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 Mathematics Genealogy Project — 1997.
  19. 19,0 19,1 19,2 https://awards.acm.org/award-winners/HARTMANIS_1059260
  20. https://www.engineering.cornell.edu/faculty-directory/juris-hartmanis-0
  21. https://awards.acm.org/distinguished-members/award-winners?award=144
  22. https://awards.acm.org/binaries/content/documents/acm-us-en/press-releases/pdfs/2013/2013-service-awards/2013-service-awards/acm%3Afile
  23. https://www.aaas.org/fellows/listing
  24. 24,0 24,1 https://www.cs.cornell.edu/people/hartmanis/
  25. A Tribute to Astrid Ivask: A Literary Light. World Literature Today. April 2, 2015.
  26. Zinta Aistars (April 8, 2008). Astride Ivaska (1926-)
  27. List of Fellows of the American Mathematical Society.
  28. Hartmanis, J. & Stearns, R. E. (1965), On the computational complexity of algorithms. Transactions of the American Mathematical Society Т. 117: 285–306, MR 0170805
  29. Д. М. Ициксон Полная задача в классах AvgBPP и HeurBPP. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine 2008 թվականի մայիսի 10 (ռուս.)
  30. Juris Hartmanis and Lane A. Hemachandra. Complexity classes without machines: On complete languages for up. In ICALP '86: Proceedings of the 13th International Colloquium on Automata, Languages and Programming, pages 123-135, London, UK, 1986. Springer-Verlag.
  31. ACM Award Citation / Juris Hartmanis(չաշխատող հղում)
  32. Hartmanis biography at Cornell. jh@cs.cornell.edu Ph.D. California Institute of Technology, 1955

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրիս Հարթմանիս» հոդվածին։