Յուրիս Հարթմանիս
Յուրիս Հարթմանիս (լատիշ․՝ Juris Hartmanis, հուլիսի 5, 1928[1][2], Ռիգա, Լատվիա[1][2] - հուլիսի 29, 2022[3]), լատիշ գիտնական, հաշվողական համակարգերի տեսության տեսաբան, 1993 թվականին Ռիչարդ Է․ Ստերնսի հետ ստացել է Հաշվողական տեխնիկայի միության Թյուրինգի մրցանակ ինֆորմատիկայում «Հաշվողական բարդությունների տեսության հետազոտություններում ունեցած հիմնարար նվաճումների համար»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրիս Հարթմանիսը ծնվել է Լատվիական բանակի գեներալ Մարտինշ Հարթմանիսի և Իրմա Մարիյա Հարթմանիսի ընտանիքում։ Յուրիսի հորաքույրը լատվիա-ամերիկայն գրող Աստրիդ Իվասկն է (1926-2015)։ 1940 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Լատվիայի օկուպացումից հետո հայրը բանտարկվել է և բանտում մահացել է[24]։ Յուրիսի հայրը մահապատժի է ենթարկվել 1941 թվականին, սակայն ընտանիքը նրա ճակատագրի մասին իմացել է միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991 թվականին[25]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մարտինիշ Հարթմանիսի այրին երեխաների հետ գաղթել է արտասահման, վախենալով ԽՍՀՄ կառավարության հետապնդումներից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Գերմանիայում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրիս Հարթմանիսը կրթությունը շարունակել է Գերմանիայում և Մարբուրգի համալսարանի ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ է ստացել։ Որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և 1951 թվականին Կանզասի համալսարանում ստացել է Կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի կոչում։ 1955 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում մաթեմատիկայի փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D.) է ստացել, որտեղ նրա ղեկավարը եղել է Ռոբերտ Դիլվորտը (անգլ.՝ Robert Palmer Dilworth)։ Միսուրիի Կանզաս Սիթի համալսարանը 1999 թվականի մայիսին նրան շնորհել է Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում (լատ.՝ Litterarum humanarum doctor, L.H.D. անգլ.՝ Doctor of Humane Letters, D.H.L.)։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթմանիսը դասավանդել է Օհայո նահանգի համալսարանում, ինչպես նաև Կոռնելի համալսարանում, մինչև 1958 թվականին աշխատանքի է անցել Ջեներալ էլեկտրիկի հետազոտական լաբորատորիայում։ 1965 թվականին նա վերադարձել է Կոռնելի համալսարան որպես պրոֆեսոր և դարձել է ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրներից մեկը և ֆակուլտետի առաջին դեկան (աշխարհի ինֆորմատիկայի ֆակուլտետներից հնագույններից մեկը)։
Յուրիս Մարտինիսը հանդիսանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի և Տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի (անգլ.՝ National Academy of Engineering) անդամ[26]։
Թյուրինգի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականի Յուրիս Մարտինիսը և Ռիչարդ Ստիրնսը պարգևատրվել են Թյուրինգի մրցանակով «Ալգորիթմների հաշվողական բարդություններում» ունեցած աշխատանքի համար[27], որտեղ ներկայացրել են TIME (f(n))-ի (կամ TIME) բադության աստիճանների բազմաթիվությունը և առաջին անգամ ապացուցել են բազմաժապավեն դետերմինացված Թյուրինգի մեքենաների ժամանակի հիերարխիայի թեորեմը (անգլ.՝ Time hierarchy theorem)[28][29]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվականին Թյուրինգի մրցանակ Ռիչարդ Ստերնսի հետ[30]
- 1999 թվականին Կանզասի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (անգլ.՝ Honorary Doctor of Humane Letters)
- 2001 թվականին պարգևատրվել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի Մեծ շքանշանով (Lielo Medalu)[31]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 https://www.computerhope.com/people/juris_hartmanis.htm
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 https://amturing.acm.org/award_winners/hartmanis_1059260.cfm
- ↑ 3,0 3,1 3,2 Juris Hartmanis
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.cs.cornell.edu/annual_report/00-01/bios.htm#hartmanis
- ↑ https://www.santafe.edu/people/profile/juris-hartmanis
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 www.nasonline.org
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://ethw.org/Oral-History:Juris_Hartmanis
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.cs.cornell.edu/people/hartmanis/HARTMANIS%20CV_08-05.pdf
- ↑ 9,0 9,1 https://www.amacad.org/person/juris-hartmanis
- ↑ 10,0 10,1 10,2 https://cacm.acm.org/magazines/2015/4/184690-an-interview-with-juris-hartmanis/fulltext
- ↑ 11,0 11,1 http://www.ams.org/cgi-bin/fellows/fellows.cgi#h
- ↑ 12,0 12,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 13,0 13,1 http://d.web.umkc.edu/delawarer/Alumni/Hartmanis.htm
- ↑ https://www.cs.cornell.edu/annual_report/Hartmanis.htm
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://www.cs.cornell.edu/people/hartmanis/
- ↑ https://www.nae.edu/27680/Dr-Juris-Hartmanis
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 18,0 18,1 18,2 https://awards.acm.org/award-winners/HARTMANIS_1059260
- ↑ https://www.engineering.cornell.edu/faculty-directory/juris-hartmanis-0
- ↑ https://awards.acm.org/distinguished-members/award-winners?award=144
- ↑ https://awards.acm.org/binaries/content/documents/acm-us-en/press-releases/pdfs/2013/2013-service-awards/2013-service-awards/acm%3Afile
- ↑ https://www.aaas.org/fellows/listing
- ↑ 23,0 23,1 https://www.cs.cornell.edu/people/hartmanis/
- ↑ A Tribute to Astrid Ivask: A Literary Light. World Literature Today. April 2, 2015.
- ↑ Zinta Aistars (April 8, 2008). Astride Ivaska (1926-)
- ↑ List of Fellows of the American Mathematical Society.
- ↑ Hartmanis, J. & Stearns, R. E. (1965), On the computational complexity of algorithms. Transactions of the American Mathematical Society Т. 117: 285–306, MR 0170805
- ↑ Д. М. Ициксон Полная задача в классах AvgBPP и HeurBPP. Archived 2016-03-04 at the Wayback Machine. 2008 թվականի մայիսի 10 (ռուս.)
- ↑ Juris Hartmanis and Lane A. Hemachandra. Complexity classes without machines: On complete languages for up. In ICALP '86: Proceedings of the 13th International Colloquium on Automata, Languages and Programming, pages 123-135, London, UK, 1986. Springer-Verlag.
- ↑ ACM Award Citation / Juris Hartmanis(չաշխատող հղում)
- ↑ Hartmanis biography at Cornell. jh@cs.cornell.edu Ph.D. California Institute of Technology, 1955
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն Կոռնելի համալսարանի կայքում (անգլ.)
- Juris Hartmanis. Mathematics Genealogy Project կայքում (անգլ.)
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 2022 մահեր
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լատիշներ
- Ամերիկացի գիտնականներ
- Լատիշ գիտնականներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- 21-րդ դարի ոչ գեղարվեստական գրողներ
- Ինֆորմատիկայի տեսաբաններ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Կանզասի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկոսներ