Jump to content

Յուհան Ավգուստ Ստրինդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուհան Ավգուստ Ստրինդբերգ
շվեդ.՝ Johan August Strindberg
Ծնվել էհունվարի 22, 1849(1849-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4]
Վախճանվել էմայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3][…] (63 տարեկան)
Վախճանի վայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][5]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6][7][8][…]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, լուսանկարիչ, նկարիչ, վիպասան, ինքնակենսագիր, սցենարիստ, գրող, ակնարկագիր և արձակագիր
Լեզուշվեդերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[2]
Գրական ուղղություններնատուրալիզմ և սիմվոլիզմ[9]
Ուշագրավ աշխատանքներԿարմիր սենյակ[2], Հայրը[2], Ֆրյոկեն Յուլիա[2], Inferno?[2], Ճանապարհ դեպի Դամասկոս[2], A Dream Play?[2], Kristina? և The People of Hemsö?
ԱմուսինՍիրի ֆոն Էսսեն[2], Ֆրիդա Ուլ[2] և Հարիեթ Բոսսե[2]
ԶավակներԿարին Սմիրնոֆ, Աննե-Մարի Հագելին, Kerstin Strindberg? և Greta Strindberg?
Изображение автографа
 August Strindberg Վիքիպահեստում

Յուհան Ավգուստ Ստրինդբերգ (շվեդ.՝ Johan August Strindberg, հունվարի 22, 1849(1849-01-22)[1][2][3][…], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4] - մայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][5]), շվեդ դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ և նկարիչ։

Ճանաչվել է «Մեստեր Ուլուֆ» (1872 թվականին) պատմական դրամայով։ Ժան-Ժակ Ռուսոյի, Կլոդ Անրի Սեն-Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղափարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» (1885) նովելների ժողովածուում։ 1880-ական թվականների վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղ ազդեցությունը, թեև Ստրանդբերգը նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։

«Նատուրալիստական» պիեսներն են «Հայրը» (1887), «Ֆրյոկեն Յուլիա» (1888 թվականին), «Ընկերներ» (1888), «Վարկատուներ» (1889) և այլ սոցիալ-հոգեբանական դրամաներ։ 1888 թվականին Ստրինդբերգը դիմել է Ֆրիդրիխ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», 1888 թվական, վեպ, «Չանդալա», 1889 թվական, վիպակ, «Խութակղզիների վրա», 1890 թվական, վեպ)։ «Դժոխք» (1897) և «Լեգենդներ» (1898) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «Ճանապարհ դեպի Դամասկոս» (1898-1904 թվականներ, եռերգություն), «Մահվան պարը» (1901), «Տեսիլքների խաղը» (1902), «Ուրվականների սոնատը» (1907)։ Ստրինդբերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական դրամաները՝ «Գուստավ Վազա» (1899), «Էրիկ XIV» (1899), «Էնգելբրեկտ» (1901), «Կարլ XII» (1901), «Քրիստինա» (1903

Ստրինդբերգի «1900-ական թվականին» արձակը համակված է հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», 1903 թվական, «Գոթական սենյակներ», 1904 թվական, «Մեր դրոշներ», 1905 թվական)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», 1909 թվական, եռահատոր «Կապույտ գիրք», 1907-1908 թվականներ, «Ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», 1910 թվական) վերաբերում է ժամանակի իրադարձություններին։

Ստրենդբերգի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպական դրամատուրգիայի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Ավգուստ Ստրինդբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 156