Jump to content

Յոհան Կյոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Կյոլեր
Ի ծնեէստ․՝ Johann Köler
Ծնվել էմարտի 8, 1826(1826-03-08)[1]
ԾննդավայրՎաստեմիիսա
Վախճանվել էապրիլի 22, 1899(1899-04-22)[2][1] (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1857)
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Johann Köler Վիքիպահեստում

Յոհան Կյոլեր (էստ․՝ Johann Köler, մարտի 8, 1826(1826-03-08)[1], Վաստեմիիսա - ապրիլի 22, 1899(1899-04-22)[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրը[4]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յ. Կյոլերը ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում, եղել է ծնողների յոթերորդ զավակը։ Դպրոցական կրթությունն ստացել է Վիլյանդիում, այնուհետև սովորել է նկարչություն Լատվիայի Ցեսիս քաղաքում։ 1846 թվականին Կյոլերը գնում է Սանկտ Պետերբուրգ և աշխատում է ցուցափեղկերի ու ցուցանակների ձևավորմամբ։ 1848-1855 թվականներին սովորել է պետերբուրգյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նախ զբաղվում է գծանկարչությամբ, ապա՝ գեղանկարչությամբ։ Իր դիպլոմային՝ «Հերակլեսը հնազանդեցնում է Կերբերին» աշխատանքի համար նկարիչը պարգևատրվում է փոքր ոսկե մեդալով։

1857 թվականից սկսած Կյոլերը շարունակում է կրթությունը արտասահմանում՝ Բեռլինում և Փարիզում։ Այցելում է նաև Բելգիա և Հոլանդիա, 1858 թվականին ավարտում է ուղևորությունը Իտալիա Ալպերի վրայով, ապրում է Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում և Ժնևում։ Իտալիայում նկարիչը հետաքրքրվում է ջրաներկով։ 1859 թվականին նա Հռոմում ներկայացնում է «Քրիստոսը խաչի վրա» նկարը և ընդունվում է գերմանացիների Հռոմեական նկարչական «Colonna» միություն։

1861 թվականին նկարիչը դառնում է պետերբուրգյան Ակադեմիայի անդամ, իսկ 1862 թվականին Կյոլերը վերադառնում է Սանկտ Պետերբուրգ։ Իր քաղաքական հայացքներում լինելով միապետական՝ նա 1862-1874 թթ. եղել է Ալեքսանդր II կայսեր դստեր՝ մեծ դքսուհի Մարիա Ալեքսանդրովնայի նկարչության ուսուցիչը։ 1869-1870 թվականներին Կյոլերը պետերբուրգյան Ակադեմիայում եղել է դոցենտ։ 1867 թվականին նա պարգևատրվել է պատմական և դիմանկարային գեղանկարչի պրոֆեսորի կոչումով կանցլեր Ալեքսանդր Գորչակովի դիմանկարի համար։ Նույն ընթացքում նկարիչը հեղինակել է բնանկարներ, տեսարաններ էստոնացի գյուղացիների կյանքից։

1886-1889 թվականներին նկարիչն ապրել ու աշխատել է Վիեննայում, Փարիզում և Նիցցայում։ Կյոլերը նաև մասնակցություն է ունեցել էստոնացիների մշակութային կյանքին։ 1860-1890-ական թվականներին նա եղել է էստոնական ազգային շարժման դեմոկրատական թևի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Սանկտ Պետերբուրգում բարեկամական կապեր է ունեցել Էստոնիայի ազգային զարթոնքի առաջատար դեմքերից գրող Կառլ Ռոբերտ Յակոբսոնի հետ։ 1891-1893 թվականներին Էստոնիայի գրողների միության (Eesti Kirjameeste Selts) նախագահը։

1976 թվականին Վիլյանդիի կենտրոնական հրապարակում բացվել է Յ. Կյոլերի հուշարձանը։

Կյոլերի աշխատանքների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эрм В. Ю. Кёлер, 1826—1899։ (Иохан Кёлер). — М.։ Искусство, 1960. — 52, [16] с. — 10 000 экз. (обл.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Колыбель эстонской культуры». // moles.ee. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
  • Յոհան Կյոլերի աշխատանքները Էստոնիայի արվեստի թանգարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կյոլեր» հոդվածին։