Էստոնիայի գրողների միություն
Էստոնիայի գրողների միություն | |
---|---|
Տեսակ | artistic association? |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1922 |
Կայք | ekl.ee |
Էստոնիայի գրողների միություն (էստ․՝ Eesti Kirjanike Liit), էստոնացի գրողների, գրաքննադատների ու թարգմանիչների միություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստոնիայի գրողների միությունը հիմնադրվել է 1922 թ. հոկտեմբերի 8-ին էստոնացի գրողների երրորդ կոնգրեսում, որ անցկացվել է Տալլինի քաղաքապետարանում։ Կազմակերպությունը նախապես ուներ 33 անդամ։ Պաշտոնապես միության նստավայրը մինչև 1927 թ-ը եղել է Տալլինը, հետո տեղափոխվել է Տարտու։ Միությունն զբաղվում էր իր անդամ գրողների գրքերի հրատարակության համար միջոցների հայթայթմամբ։ 1923 թ. ապրիլի 27-ին հրատարակվել է «Լոոմինգ» (ռուս.՝ Творчество, հայերեն՝ Ստեղծագործություն) գրական ամսագրի առաջին համարը[1][2]։
Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ. հոկտեմբերի 19-ին Էստոնիայի գրողների միությունը կազմալուծվեց։ Դրա փոխարեն նախապատրաստվում է նոր կազմակերպության հիմնադրումը։ Արդյունքում 1943 թ. հոկտեմբեր 8-9 Մոսկվայում կայացած գիտաժողովի ժամանակ կազմվեց Էստոնիայի խորհրդային գրողների միությունը։ Միությունը նշված անունը կրում էր մինչև 1958 թ., ինչից հետո վերանվանվեց Էստոնական ԽՍՀ գրողների միություն։ Վերջին անվանումը միությունը կրում էր մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը[1]։
Գերմանական տիրապետության ընթացքում՝ 1941-1944 թթ., Էստոնիայի գրողների միությունը կառավարվում էր երեք անդամից բաղկացած խումբը, որ գլխավորում էր Ալբերտ Կիվիկասը։ 1943 թ. Էստոնիայի գրողների միությունը՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն, թույլատվություն ստացավ վերսկսել իր գործունեությունը։ Միության նախագահ ընտրվեց Գուստավ Սույտսը[1]։
Խորհրդային իշխանությունների հալածանքներից Շվեդիա փախած էստոնացի գրողները 1945 թ. Ստոկհոլմում հիմնեցին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը։ Տարբեր տարիների միության նախագահ են եղել Աուգուստ Մյալկը (1945-1982), Կալյու Լեպիկը (1982–1999) և Էնն Նիուն (1999–2000)[1]։
1991 թ. միությունը վերստացավ իր նախկին անվանումը։ 2000 թ. հոկտեմբերին Էստոնիայի գրողների արտասահմանյան միությունը կազմալուծվեց, իսկ նրա անդամները մտան հայրենիքում գործող միասնական միության կազմի մեջ։ 2012 թ. մարտի 31-ի դրությամբ Էստոնիայի գրողների միությունն ունի 300 անդամ, որոնց մի մասը գործում է Էստոնիայում, մյուս մասը՝ արտասահմանում[1]։
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստոնիայի գրողների միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1922–1923 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1923–1924 Կառլ Աստ
- 1924–1925 Էդուարդ Հուբել
- 1925–1927 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1927–1929 Հենրիկ Վիսնապուու
- 1929–1930 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1930–1936 Էդուարդ Հուբել
- 1937–1939 Ֆրիեդեբերգ Տուգլաս
- 1939–1940 Աուգուստ Յակոբսոն
- 1941–1943 Ալբերտ Կիվիկաս
- 1943–1944 Գուստավ Սույտս
Էստոնիայի գրողների արտասահմանյան միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստոնիայի խորհրդային գրողների միություն ու Էստոնական ԽՍՀ գրողների միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1943–1944 Յոհաննես Բարբարուս
- 1944–1946 Աուգուստ Յակոբսոն
- 1946–1950 Յոհաննես Սեմպեր
- 1950–1954 Աուգուստ Յակոբսոն
- 1954–1971 Յուհան Սմուուլ
- 1971–1976 Վլադիմիր Բաեկման
- 1976–1983 Պաուլ Կուուսբերգ
- 1983–1991 Վլադիմիր Բաեկման
Էստոնիայի գրողների միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991–1995 Վլադիմիր Բաեկման
- 1995–2004 Մատի Սիրկել
- 2004–2007 Յան Կաուս
- 2007–2016 Կառլ Մարտին Սինիյարվ
- 2016– Տիյտ Ալեքսեև