Յոհան Կյոլեր
| Ի ծնե | էստ․՝ Johann Köler |
|---|---|
| Ծնվել է | մարտի 8, 1826[1] |
| Ծննդավայր | Իվասկի |
| Վախճանվել է | ապրիլի 22, 1899[2][1] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1857) |
| Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Պարգևներ | |
Յոհան Կյոլեր (էստ․՝ Johann Köler, մարտի 8, 1826[1], Իվասկի - ապրիլի 22, 1899[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրը[4]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յ. Կյոլերը ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում, եղել է ծնողների յոթերորդ զավակը։ Դպրոցական կրթությունն ստացել է Վիլյանդիում, այնուհետև սովորել է նկարչություն Լատվիայի Ցեսիս քաղաքում։ 1846 թվականին Կյոլերը գնում է Սանկտ Պետերբուրգ և աշխատում է ցուցափեղկերի ու ցուցանակների ձևավորմամբ։ 1848-1855 թվականներին սովորել է պետերբուրգյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նախ զբաղվում է գծանկարչությամբ, ապա՝ գեղանկարչությամբ։ Իր դիպլոմային՝ «Հերակլեսը հնազանդեցնում է Կերբերին» աշխատանքի համար նկարիչը պարգևատրվում է փոքր ոսկե մեդալով։
1857 թվականից սկսած Կյոլերը շարունակում է կրթությունը արտասահմանում՝ Բեռլինում և Փարիզում։ Այցելում է նաև Բելգիա և Հոլանդիա, 1858 թվականին ավարտում է ուղևորությունը Իտալիա Ալպերի վրայով, ապրում է Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում և Ժնևում։ Իտալիայում նկարիչը հետաքրքրվում է ջրաներկով։ 1859 թվականին նա Հռոմում ներկայացնում է «Քրիստոսը խաչի վրա» նկարը և ընդունվում է գերմանացիների Հռոմեական նկարչական «Colonna» միություն։
1861 թվականին նկարիչը դառնում է պետերբուրգյան Ակադեմիայի անդամ, իսկ 1862 թվականին Կյոլերը վերադառնում է Սանկտ Պետերբուրգ։ Իր քաղաքական հայացքներում լինելով միապետական՝ նա 1862-1874 թթ. եղել է Ալեքսանդր II կայսեր դստեր՝ մեծ դքսուհի Մարիա Ալեքսանդրովնայի նկարչության ուսուցիչը։ 1869-1870 թվականներին Կյոլերը պետերբուրգյան Ակադեմիայում եղել է դոցենտ։ 1867 թվականին նա պարգևատրվել է պատմական և դիմանկարային գեղանկարչի պրոֆեսորի կոչումով կանցլեր Ալեքսանդր Գորչակովի դիմանկարի համար։ Նույն ընթացքում նկարիչը հեղինակել է բնանկարներ, տեսարաններ էստոնացի գյուղացիների կյանքից։
1886-1889 թվականներին նկարիչն ապրել ու աշխատել է Վիեննայում, Փարիզում և Նիցցայում։ Կյոլերը նաև մասնակցություն է ունեցել էստոնացիների մշակութային կյանքին։ 1860-1890-ական թվականներին նա եղել է էստոնական ազգային շարժման դեմոկրատական թևի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Սանկտ Պետերբուրգում բարեկամական կապեր է ունեցել Էստոնիայի ազգային զարթոնքի առաջատար դեմքերից գրող Կառլ Ռոբերտ Յակոբսոնի հետ։ 1891-1893 թվականներին Էստոնիայի գրողների միության (Eesti Kirjameeste Selts) նախագահը։
1976 թվականին Վիլյանդիի կենտրոնական հրապարակում բացվել է Յ. Կյոլերի հուշարձանը։
Կյոլերի աշխատանքների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յ. Կյոլեր Ինքնանկար (1859)
- Նիկոլայ I-ի և Ալեքսանդր II-ի անձնական բժիշկ Ֆիլիպ Կարելի դիմանկարը (1886)
- Աղջիկը Հռոմից (1858)
- Ն. Պ. Սեմյոնովի աղջկա դիմանկարը (1865)
- Իտալական բնանկար
- Քրիստոսը խաչի վրա (1857-1859)
- Հարազատ խրճիթ (1868)
- Լորելեյ (1887)
- Եվան մեղանչումից հետո (1883)
- Կնոջ դիմանկար
- Ֆրիդրիխ Կրեյցվալդը կարդում է «Կալևիպոեգ» էպոսի ձեռագիրը (1864)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Howard J. Köler, Johann // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047201
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Кёлер Йохан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Jane Turner, The Dictionary of Art, Grove's Dictionaries, 1996, ISBN 1-884446-00-0, p203
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эрм В. Ю. Кёлер, 1826—1899։ (Иохан Кёлер). — М.։ Искусство, 1960. — 52, [16] с. — 10 000 экз. (обл.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Колыбель эстонской культуры». // moles.ee. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
- Յոհան Կյոլերի աշխատանքները Էստոնիայի արվեստի թանգարանում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կյոլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 8 ծնունդներ
- 1826 ծնունդներ
- Ապրիլի 22 մահեր
- 1899 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Էստոնացի արվեստագետներ
- Էստոնացի հասարակական գործիչներ
- Էստոնացի նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
