Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Յոհան Կյոլեր |
| տարի | 1862 |
| բարձրություն | 82,5 ± 0,1 սանտիմետր[1] |
| լայնություն | 53,5 ± 0,1 սանտիմետր[1] |
| ժանր | կենցաղային ժանր |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Էստոնիայի գեղարվեստական թանգարան |
| հավաքածու | Էստոնիայի պատկերասրահի նկարչական հավաքածու[2] |
| սեփականատեր | Էստոնիայի գեղարվեստական թանգարան[2] |
| հիմնական թեմա | մայրություն |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին»[3] (էստ․՝ Itaallanna lastega ojal), էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրներից Յոհան Կյոլերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1862 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 82,5 × 53,5 սմ։
Այսօր «Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կումու թանգարանում (Տալլին, Էստոնիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1858-ից 1859 թվականներին Յոհան Կյոլերը գտնվել է Իտալիայում, որտեղ և ոգեշնչվել է նկարի ստեղծման համար[5]։ «Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» նկարը համարվում է հեղինակի «իտալական շրջանի» գործերից[6]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է ամբողջ հասակով կանգնած կնոջ։ Վերջինս ձախ ոտքով մտնում է ջրի մեջ, իսկ աջը դեռևս ափին է։ Նրա հագին ավանդական զգեստ է։ Պարանոցին հուլունքաշար կա։ Գլխին զամբյուղ է դրված, որի մեջ փոքր երեխա կա։ Ձախ ձեռքով անոթ է բռնել։ Աջով քղանցքն է բարձրացրել։ Իտալուհու աջ կողքին կանգնած է թիկնոցը վեր բարձրացրած փոքրիկ տղան, որը ձախ ձեռքով բռնել է կնոջ շորերից։ Վտակը փոքր տարածք է զբաղեցնում նկարի ներքևի մասում։ Հերոսների թիկունքում քարքարոտ ափն է՝ բուսականությամբ շրջապատված։ Վերևի ձախ անկյունում մեծ ծառ է նկարված։
Կտավն աչքի է ընկնում գունային մեծ բազմազանությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.europeana.eu/portal/record/2063607/EST_280_008.html
- ↑ 2,0 2,1 MuIS
- ↑ В. Эрм Кёлер. — М.: Государственное издательство «Искусство», 1960. — С. 16—17.
- ↑ «fotopostkaart, J. Köler, "Itaallanna lastega». Timepatch (Ajapaik) (անգլերեն). Վերցված է 2024-09-11-ին.
- ↑ Grand Tour. Estonian Artists in Italy Արխիվացված 2016-05-07 Wayback Machine(անգլ.)
- ↑ Painting Collection Արխիվացված 2017-04-15 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առվակը երեխաների հետ անցնող իտալուհին կատեգորիայում։ |
