Մուկաղալի Մակատաև
Մուկաղալի Մակատաև ղազ.՝ Мұқағали Мақатаев | |
---|---|
Ծննդյան անուն | ղազ.՝ Мұхаммедқали Мақатаев |
Ծնվել է | փետրվարի 9, 1931 |
Ծննդավայր | Karasaz, Q16701004?, Raiymbek District, Ալմաթի շրջան |
Վախճանվել է | մարտի 27, 1976 (45 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ղազախստանի համալսարան |
Պարգևներ | |
Mukaghali Makatayev Վիքիպահեստում |
Մուկաղալի Մակատաև (ղազ.՝ , Muqaǵalı Maqataev, փետրվարի 9, 1931, Karasaz, Q16701004?, Raiymbek District, Ալմաթի շրջան - մարտի 27, 1976, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականի փետրվարի 9-ին, Ալմաթիի մարզի Նարինկոլի (ներկայիս Ռայիմբեկի) շրջանի Կարասազ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1948-1949 թվականներին սովորել է ղազախական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1952–1969 թվականներին աշխատել է որպես միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ, ռադիոհաղորդավար, Խորհրդային սահման (ղազ.՝ Советтік шекара) թերթի պատասխանատու քարտուղար, Խորհրդային Ղազախստան (ղազ.՝ Социалистік Қазақстан, Sotsıalıstik Qazaqtan), Մշակույթ և կյանք (ղազ.՝ Мәдениет және Тұрмыс, Mádenıet jáne Turmys) թերթերի և Աստղ (ղազ.՝ Жұлдыз, Juldyz) ամսագրի գրական աշխատող։ 1970 թվականին անդամագրվել է Ղազախստանի գրողների միությանը։ 1973–1974 թվականներին սովորել է Մոսկվայի արվեստի և գրականության ինստիտուտում[1][2]։
Մակատաևի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1948 թվականին։ Նրան լայն ճանաչում է բերել 1962 թվականին լույս տեսած «Ապասիոնատա» (ղազ.՝ Аппассионата) պոեմը։ Մեկական պոեմ էլ նվիրել է Վլադիմիր Լենինին և Կառլ Մարքսին։ Այդ պոեմները, ինչպես նաև Ողջո՛ւյն, բարեկամներ (ղազ.՝ Армысыңдар достар, Armysyńdar dostar 1966), Ծիծա՛ռ իմ, կգա՝ս (ղազ.՝ Қарлығашым келдің бе?, Qarlyǵashym keldiń be?; 1968), Ավա՜ղ, իմ սիրտ (ղազ.՝ Дариға жүрек, Darıǵa jurek; 1972), Կարապները չեն քնում (ղազ.՝ Аққулар ұйықтағанда, Aqqýlar uıyqtaǵanda 1974), Կյանքի ջերմությունը (ղազ.՝ Шуағым менің, Shýaǵym meniń; 1975), Կենաց պոեմ (ղազ.՝ Өмір-дастан, Ómir-dastan; 1976), Կենաց գետ (ղազ.՝ Өмір-өзен, Ómir-ózen; 1978), Սիրտը երգում է (ղազ.՝ Жырлайды жүрек, Jyrlaıdy júrek; 1-2 Books, 1982), Շոլպան (ղազ.՝ Шолпан, Sholpan; 1984) և այլ նանստեղծական ժողովածուների լավագույն էջերը իրենց պատվավոր տեղն են գրավել ղազախական ազգային պոեզիայի գանձարանում։ Այդ բանաստեղծությունների մի մասը սիրված երգեր են դարձել[1]։ Իսկ գրողի արձակ երկերն ամփոփված են Երկու ծիծեռնակ (ղազ.՝ Қос қарлығаш, Qos qarlyǵash; 1988) ժողովածուում։
Մակատաևը ղազախերեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի սոնետները (1970), Ուոլթ Ուիթմենի բանաստեղծությունները (1969), ԴանթեիԱստվածային կատակերգություն-ը (1971) և համաշխարհային պոեզիայի այլ գլուխգործոցներ։
Մուկաղալի Մակատաևը մահացել է 45 տարեկան հասակում, 1976 թվականի մարտի 27-ին։ 1999-ին նրան հետմահու շնորհվել է Ղազախստանի Հանրապետության պետական մրցանակ՝ «Ավանդ» («Amanat») բանաստեղծական ժողովածուի համար[1][3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Ալմաթիի փողոցներից մեկը անվանակոչվել է Մուկաղալի Մակատաևի պատվին, և այն տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է գրողը, փակցվել է հուշատախտակ։
1985 թվականին Ղազախստանի գրողների միությունը սահմանել է Մ. Մակատաևի անվան գրական մրցանակ։
2002 թվականին Ալմաթիի Մակատաևի և Ժելտոկսան փողոցների խաչմերուկի մերձակայքում տեղադրվել է գրողի բրոնզե հուշարձանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Makatayev Mukaghali // Kazakhstan. National encyclopedia (1998—2007). Almaty: Қазақ энциклопедиясы. 2005. ISBN 9965-9389-9-7.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Kozybayev, Manash (1991). Kazakh SSR. 4-volume short encyclopedia. Главная редакция Казахской Советской энциклопедии. էջ 370. ISBN 9785898000233.
- ↑ Постановление Правительства Республики Казахстан от 15 декабря 2000 года № 1856 «О присуждении Государственных премий Республики Казахстан 2000 года в области литературы, искусства и архитектуры»
- ↑ Памятник Мукагали Макатаеву
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուկաղալի Մակատաև» հոդվածին։ |
|