Մերլ Օբերոն
Մերլ Օբերոն անգլ.՝ Merle Oberon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1979[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | La Martiniere Calcutta? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Լյուսիեն Բալարդ, Ռոբերտ Ուոլդերս և Ալեքսանդր Կորդա |
Պարգևներ և մրցանակներ | |
Merle Oberon Վիքիպահեստում |
Մերլ Օբերոն (անգլ.՝ Merle Oberon, փետրվարի 19, 1911[1][2][3][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 23, 1979[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասանուհի, ով 1936 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսթել Մերլ Թոմքսոնը ծնվել է Բրիտանական Հնդկաստանում՝ Բոմբեյ քաղաքում, 1911 թվականի փետրվարի 18-ին[4]։ Մանուկ հասակում Մարիա Թեքցիի, (ով նրա ծնվելու ժամանակ գտնվել է ամուսնու՝ Գեորգ V-ի հետ Հնդկաստանում) պատվին ստացել է Քուինի մականունը[5]։ Մերլի ծագումը այնքան էլ հստակ չի եղել։ Շատ կենսագիրներ նրան համարում են ծագումով ցեյլոնցի, ազգությամբ մաորի Շառլոտ Սելբիին[6] և Արթուր Տերենս Օ'Բրայան Թոմփսոնի՝ Դարլինգթոնից բրիտանացի մեխանիկի, ով աշխատել է հնդկական երկաթուղիների վրա, երեխան[7]։ Հայտնի է, որ տասնչորս տարեկան Շառլոտան լույս աշխարհ է բերել իռլանդացի թեյի պլանտատոր Հենրի Ալֆրեդ Սելբիի աղջկան՝ Կոնստանսին[6]։ Շատերը կարծում են, որ հենց Կոնստանսն է Մերլի կենսաբանական մայրը, չնայած նրան, որ Շառլոտը նրան դաստիարակել է որպես սեփական դուստր, և Մերլը Կոնստանսին համարել է իր քույրը[8]։
1914 թվականին, երբ Մերլը եղել է երեք տարեկան, թոքաբորբից մահացել է իր հայրը, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվում էր արևմտյան ռազմաճակատում[9]։ Մի քանի տարի Մերլը և մայրը Բոմբեյում թշվառության մեջ են եղել։ 1917 թվականին տեղափոխվել են Կալկաթա[10], որտեղ կյանքի պայմանները ավելի լավ են եղել և Մերլը կարողացել է աղջիկների համար դպրոցում հաճախել։ Հենց այնտեղ էլ հետաքրքրվել է թատրոնով և ընդունվել է Կալկաթայի դրամատիկական համայնք։
Գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր դերասանական գործունեությունը սկսելուց առաջ Մերլը Կալկաթայում Քուինի Թոմպսոնի անվան ընկերությունում աշխատել է որպես հեռախոսավարուհի։ 1929 թվականին ռեստորաններից մեկում, որտեղ նա ելույթ է ունեցել, Մերլը ծանոթացել է դերասան Բեն Ֆինիի հետ[11]։ Նա խոստացել է Մերլին ծանոթացնել ռեժիսոր Ռեքս Ինգրեմի՝ Victorine Studios կինոստուդիայի ղեկավարի հետ, եթե նա Ֆրանսիա տեղափոխվելու որոշում կայացներ։ Մերլը երկար չի մտածելով՝ հավաքել է իրերը, և մոր և Բենի հետ տեղափոխվել Ֆրանսիա։ Այնտեղ Ֆինին լավ առաջարկություններ է ստացել կինոստուդիայում և շուտով անհետացել է Մերլի կյանքից։ Մերլին իր էկզոտիկ արտաքինի պատճառով սիրել է կինոստուդիան, և 1928 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ելույթը՝ «երեք կրքեր» կինոնկարում[12]։
Նույն թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ կատարել է կարճամետրաժ դերեր, իսկ ժամանակի հիմնական մասն անց է կացրել ակումբում աշխատելով, որտեղ նրան ճանաչում էին Քուինի Օ’Բրայան։
Կինոյում առաջին նշանակալի դերը Մերլը կատարել է 1933 թվականին այն բանից հետո, երբ ռեժիսոր Ալեքսանդր Կորդան նրան հրավիրել է Աննա Բոլեյնի դերում խաղալու՝ իր «Հենրի VIII-ի մասնավոր կյանքը» ֆիլմում ՝ Չարլզ Լոութոնի հետ գլխավոր դերում։ Սա առաջին պատկերն է, որում նա հայտնվել է Մերլ Օբերոն անունով։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, և դրանից հետո Մերլին սկսել են նոր նշանակալի դերեր առաջարկել։ Հաջորդ տարի նա երկու խոշոր դեր է կատարել «Ալիի առաջնաբեմ» (1934) և «Դոն Ժուանի մասնավոր կյանքը» (1934) ֆիլմերում։
Հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիլի գործունեության զգալի թռիչքը 1930-ականների կեսերին պայմանավորված է եղել ռեժիսոր Ալեքսանդր Կորդի հետ նրա սկսած սիրավեպով, որի հետ 1939 թվականիին նա ամուսնացել է։ Նա օգնել է Օբերոնին պայմանագիր կնքել հոլիվուդյան պրոդյուսեր Սամուել Գոլդուինի հետ, ինչի շնորհիվ արդեն 1935 թվականին Մերլը դարձել Է «Օսկար» մրցանակակիր՝ «Մութ հրեշտակ» կինոնկարում կանացի լավագույն դերի համար։ 1937 թվականին նա սկսել է նկարահանվել «Ես, Կլավդիոս» ֆիլմում ՝ Մեսալինայի դերում, սակայն ավտովթարի պատճառով, որում հայտնվել Է դերասանուհին, նկարահանումներն այդպես էլ չեն ավարտվել և Ուերոնը լքել է ֆիլմը։ Դերասանուհու մոտ ամբողջ կյանքում սպիներ են մնացել, բայց լավ ընտրված լուսաբանման շնորհիվ հետագայում դա հաջողվել է թաքցնել հանդիսատեսից։
Այն պատճառով, որ Մերիլի նախնիները մաորիի ժողովրդից էին, դերասանուհին մռայլ է եղել։ Շնորհիվ պահպանողական հասարակության և սեփական համալիրների՝ նա դեմքի համար օգտագործել է շատ մեծաքանակ շպար։ Դա հանգեցրել է լայնածավալ ալերգիկ ռեակցիաների և կոսմետիկ թունավորման։ 1940-ական թվականներին ստիպված է եղել Նյու Յորքում մի քանի մաշկաբանական բուժումներով անցնել, որտեղ նրան ուղեկցել է իր ամուսին Ալեքսանդր Կորդան։
Հետագայում շարունակել է ակտիվ մասնակցել ֆիլմերում՝ կատարելով Լեսլի Սթիլի դերը «Լեդի Իքսի ամուսնալուծությունը» ֆիլմում, «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմում Քեթի դերը, «Հիշողության երգը» ֆիլմում Ժորժ Սանդի դերը, «Ֆրանսիայի կայսրի սերը» ֆիլմում Ժոզեֆին դը Բոհարնեի դերը։ Օբերոնը նաև խաղացել է, «Բնակվողը», «Տաք ջրեր», իսկ ավելի ուշ՝ «Վախի գինը» նուարներում։
1942 թվականին, երբ Ալեքսանդր Կորդան ստացել է Բրիտանական կայսրության ասպետի աստիճան, Մերլը ստացել է Կորդա ազգանունը։ Այնուամենայնիվ ամուսնությունը երկար չի տևել, և 1945 թվականին նրանք բաժանվել են։ Նույն թվականին Օբերոնը կրկին ամուսնացել է Լյուսեն Բալլարդի հետ։ 1942 թվականին, երբ Ալեքսանդր Կորդան դարձել է Բրիտանական կայսրության ասպետ, Մերլը ստացավ Լեդի Կորդայի տիտղոսը ։ Այնուամենայնիվ, նրանց ամուսնությունը կարճ տեւեց, եւ 1945 - ում նրանք բաժանվեցին։ Նույն տարում Օբերոնը կրկին ամուսնացել է օպերատոր Լյուսիեն Բալլարդի հետ։ Նա կնոջ համար մշակել է լուսավորության հատուկ տեսակ, որը թաքցրել է ավտովթարից և ալերգիկ ռեակցիաներից առաջացած սպիները, որը ստացել է «Օբի» անվանումը։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին Բալլարդի հետ ամուսնալուծությունից հետո ևս երկու անգամ ամուսնացել է։
1957 թվականից մինչև 1973 թվականը նրա ամուսինը եղել է իտալացի Բռունո Պագլիային, ում նետ որդեգրել է երկու երեխա։ Նրանք երկար ժամանակ ապրել են Քուերնավակա քաղաքում[13]։
1975 թվականին ամուսնացել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Ուոլդերսի հետ, ով իրենից 25 տարի փոքր է եղել։
Կյանքի վերջին տարիները Ուոլդերսի հետ անց է կացրել Մալիբուուոմ, որտեղ 1979 թվականի նոյեմբերի 23-ին մահացել է սրտի կաթվածից։ Այդ ժամանակ եղել է 68 թվական։
Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Մայքլ Կորդան՝ Օբերոնի առաջին ամուսնու եղբորորդին, դերասանուհու մասին գրել է ինքնակենսագրական վեպ, որը անվանել է «Կուինի», որը 1987 դարձել է սերիալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ В некоторых источниках датой её рождения указывается 19 февраля, а имя при рождении — Эстель Мерл О’Брайан Томпсон
- ↑ Highham, Moseley, 1983, p. 25
- ↑ 6,0 6,1 Highham, Moseley, 1983, p. 18
- ↑ Highham, Moseley, 1983, p. 21
- ↑ «Merle Oberon». merleoberon.net website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Highham, Moseley, 1983, p. 25—26
- ↑ Highham, Moseley, 1983, p. 28
- ↑ Highham, Moseley, 1983, p. 33—34
- ↑ Highham, Moseley, 1983, p. 38
- ↑ See About the «Villa Arabesque», the luxurious house where Mohammed Reza Pahlevi didn’t actually live (in Spanish)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bowden, Tim. The Devil in Tim: Penelope’s Travels in Tasmania. London: Allen & Unwin, 2008. 978-1-74175-237-3.
- Casey, Bob. Merle Oberon: Face of Mystery. Hobart, Tasmania, Australia: Masterpiece@IXL, 2008. 978-0-98054-822-8.
- Higham, Charles and Roy Moseley Princess Merle: The Romantic Life of Merle Oberon. — New York: Coward-McCann Inc, 1983. — ISBN 0-69811-231-8
- Korda, Michael. Another Life: A Memoir of Other People. New York: Random House, 1999. 0-67945-659-7.
- Munn, Michael. David Niven: The Man Behind the Balloon. London: JR Books, 2010. 1-9-0677-967-8.
- Pybus, Cassandra. Till Apples Grow on an Orange Tree. St Lucia, Australia: University of Queensland Press, 1998. 978-0-70222-986-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт, посвящённый Мерл Оберон // classicmoviefavorites.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերլ Օբերոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1979 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Անգլիացի դերասանուհիներ
- Փետրվարի 18 ծնունդներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Կաթվածից մահացածներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Հնդիկ դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- 20-րդ դարի անձինք
- Անգլիացի սցենարիստներ
- Օսկարակիրներ