Մեյնդերտ Դե Յոնգ
Մեյնդերտ Դե Յոնգ հոլ.՝ Meindert De Jong | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1906[1][2] |
Ծննդավայր | Wierum, Դոնգերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ |
Մահացել է | հուլիսի 16, 1991[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Calvin University? |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Մեյնդերտ Դե Յոնգ (հոլ.՝ Meindert De Jong, մարտի 4, 1906[1][2], Wierum, Դոնգերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ - հուլիսի 16, 1991[1][2], Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Յոնգը ծնվել է Նիդերլանդների Ֆրիզլանդ գավառի Վիերում գյուղում։ 1914 թվականին նրա ծնողները ներգաղթել են ԱՄՆ և հաստատվել են Գրանդ Ռեփիդս քաղաքում, (Միչիգան նահանգ)։ Դե Յոնգը սովորել է կալվինյան մասնավոր քոլեջներում, այնուհետև ընդունվել է Չիկագոյի համալսարան, բայց այն չի ավարտել։ Գրել սկսել է դեռ քոլեջում սովորելու ժամանակ։
Մեծ ճգնաժամի ժամանակ Մեյնդերտ Դե Յոնգը փոխել է շատ մասագիտություններ. աշխատել է որպես քարագործ, եկեղեցու պահակ, գերեզմանափոր, դասավանդել է Այովա նահանգի փոքր քոլեջներից մեկում։ Մանկական գրադարանի գրադարանավարի ակնարկով Դե Յոնգը գրել է գրքեր երեխաների համար։ 1938 թվականին լույս է տեսել «Մեծ սագը և փոքրիկ սպիտակ բադիկը» (անգլ. The Big Goose and the Little White Duck) պատմվածքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դե Յոնգը ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում, որոշ ժամանակ նրա զորամիավորումը տեղակայված էր Չինաստանում[4]։
Պատերազմից հետո Դե Յոնգը սկսում է վերադառնալ իր գրական գործունեությանը, գրել է 27 գիրք, որոնցից 7-ի գործողությունները տեղի են ունենում Հոլանդիայում։ Դե Յոնգի 6 գիրք պատկերազարդել է Մորիս Սենդակը։ Դե Յոնգի ստեղծագործությունները մեծապես հայտնի էին 1950-ականներին, բայց 1970 թվականին ավելի հաճախ էին քննադատվում սենտիմենտալության համար, և 1970-ական թվականներին Դե Յոնգը դադարեցնում է իր գրական գործունեությունը։
Մի քանի տարի ապրում է Մեքսիկայում, դրանից հետո վերադառնում է ԱՄՆ և կյանքի վերջին տարիներն անցկացնում է Միչիգան նահանգում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 թվականին «Շադրախ» և «Սենդի, շտապիր տուն» վեպերը առաջադրվել են Ջոն Նյուբերի անվան մեդալին։
- 1955 թվականին «Անիվը դպրոցի մոտ» պատմվածքը պարգևատրվել է Ջոն Նյուբերի անվան մեդալով, 1957 թվականին՝ Մանկական գրականության գերմանական մրցանակով, իսկ 1963 թվականին առաջադրվել է Lewis Carroll Shelf Award ամերիկյան մրցանակին[5]։
- 1956 թվականին «Վաթսուն հայրերի տունը» վեպը ստացել է Ժոզետ Ֆրանկի մրցանակ, և նաև պարգևատրվել է Ջոն Նյուբերի անվան մեդալով (1957 թվական)։
- 1962 թվականին Դե Յոնգին շնորհվում է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ մանկական գրականության մեջ կատարած իր ներդրման համար։ Նա դառնում է առաջին ամերիկացի գրողը, ում շնորհվել է այդ մրցանակը։
- 1969 թվականին «Ճանապարհորդություն Անանուխի փողոցից» պատմվածքը հաղթում է Ազգային գրքի առաջին մրցանակը «Մանկական գրականություն» անվանակարգում[6]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն լեզվով
- The Big Goose and the Little White Duck, 1938
- Smoke above the lane
- The Wheel on the school
- Dirk’s dog Bello
- The House of sixty fathers
- Along came a dog
- The Cat that walked a week
- The last little Cat
- The Tower by the sea
- Far out the long canal
- Shadrach
- A horse came running
- The Easter cat
- The singing hill
- Hurry home, Candy.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #122288017 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ https://www.ala.org/awardsgrants/awards/15/all_years
- ↑ Newbery Medal Books: 1922—1955, eds. Bertha Mahony Miller, Elinor Whitney Field, Horn Book, 1955, LOC 55-13968, p.425-433
- ↑ Award List. «Lewis Carroll Shelf Award Winners», Collection, Living Arts Corporation, Loveland, Colorado.
- ↑ «National Book Awards — 1969». National Book Foundation. Retrieved 2012-02-27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|