Jump to content

Մարգարիտա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա
Տեսակկղզի
Երկիր Վենեսուելա[1]
Վարչատարածքային միավորNueva Esparta? և Վենեսուելայի դաշնային տիրույթներ
ՎայրԿարիբյան ավազան
Մասն էLeeward Antilles? և Փոքր Անտիլյան կղզիներ
Երկարություն69,4 կմ
Լայնություն33,2 կմ
Մակերես1020 կմ²
Ամենաբարձր կետըMontaña de Copey?[2]
Բնակչություն489 917 մարդ (2022)[3]
Քարտեզ
Քարտեզ

Մարգարիտա կղզի (իսպ.՝ Isla Margarita)[4], խոշոր կղզի Վենեսուելայում, տեղակայված Կարիբյան ծովի հարավային մասում։ Ավելի փոքր Կոչե և Կուբագուա կղզիների հետ կազմում են կղզեխումբ, որը Վենեսուելայի միակ կղզային Նուևա Էսպարտա պրովինցիան (Նոր Սպարտա) է։ Կղզին կարևոր դեր է խաղացել Վենեսուելայի պատմության մեջ[5]։ Կղզու մակերեսը 1071 կմ² է։ Բնակչությունը 490 000 մարդ (2011 թվականի տվյալներով)[6]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա կղզին Կարիբյան ծովի խոշոր կղզիներից մեկն է, որը պատկանում է Վենեսուելայի Հանրապետությանը՝ 1071 կմ² տարածքով։ Կղզին իրենից ներկայացնում է երկու լեռնային զանգված, միացված նեղ ավազային ուղիով՝ 18 կմ երկարությամբ։ Կղզու կոորդինատներն՝ 10° 52' ու 11° 11' հյուսիսային լայնության և 63° 47' ու 64° 24' արևմտյան երկայնության։ Կղզին մայրցամաքից անջատված է 22 կմ երկարությամբ նեղուցով։ Կղզու երկարությունը 69,2 կմ, առավելագույն լայնությունը 34,6 կմ։ Կլիման չոր արևադարձային է 24-ից 37 °C ջերմաստիճաների արանքում։

Նուեվա Էսպարտայի քարտեզ
1840 թվական Ագուստին Կոդացի քարտեզ

Կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1498 թվականին և այն անվանեց արքայադուստր Մարգարիտա Ավստրիացու անունով, դարձնելով կղզին իսպանական գաղութ (Իսպանական կայսրություն1561 թվականին կղզին գրավեց Լոպե դե Ագիրեի կողմից։ 1675 թվականին կղզին նորից է գրավվել կարմիր ոտնազրահ[7] ծովահենի կողմից, որը հայտնի էր իր բարոյասիրությամբ և բարոյականությամբ. նա թույլ տվեց իսպանական նավերը դուրս գալ կղզուց՝ վերցնելով նրանց զենքերը մարգարիտները և ոսկիները։ 1814 թվականին կղզիաբնակները սկսեցին ազատության համար պայքար և առաջինը ստացան այն Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ։ Կղզու նկատմամբ հավակնություններ սկսվեցին 1902-1903 թվականների կրիզիսի ժամանակ Գերմանական կայսրության կողմից, այն հաշվարկով որպեսզի բազա ունենա Կարիբյան ավազանում, սակայն ԱՄՆ-ի ներգրավումը ստիպեց նահանջել։

Այն բնութագրվում է հիմնականում կիսամյակային չորային՝ արևադարձային չոր կլիմայի ուղեկցությամբ։ Միջին ջերմաստիճանը 27 °C է, նվազագույնի տատանվում է 22 °-ից 23 °C-ի սահմաններում, իսկ առավելագույն, կարող է հեշտությամբ գերազանցել 34 °C: Կան բացառություններ, երբ կարելի է հանդիպել մի տեսակ լեռնային կլիմայի, որտեղ ջերմաստիճանը կարող է կտրուկ իջնել մինչև 14 °C: Տեղատարափները տարածված են ձմռան ամիսներին. անձրևոտ սեզոնը սկսվում է հուլիսի կեսին և ավարտվում հոկտեմբերին (թեև սովորաբար բավական հազվադեպ)։

Ժամանցի ներուժ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտա կղզու թութակ

Կղզին համարվում է Վենեսուելայի գլխավոր կուրորտային վայրերից մեկը։ Շատ հարուստ մարդիկ Կարակասինց ունեն առանձնատներ կղզում։ Առաջ այն եղել է շատ հայտնի տուրիստների համար (հատկապես գերմանացիների), սակայն քաղաքական իրավիճակը ժամանակակից Վենեսուելայում, ինչպես նաև ճգնաժամը Եվրոպայում հանգեցրեց տուրիստական հոսքերի նվազեցմանը։

Կղզիում գտնվում է երկու ազգային այգի և երեք վայր, որտեղ կան թռչունների բազմաթիվ տեսակներ՝ ֆլամինգո, հավալուսն, թութակ և այլն։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հիանաի լողափերի և գեղատեսիլ լեռների շնորհիվ, որոնք մեծ հանրաճանաչություն ունեն զբոսաշրջիկների մոտ թե մայրցամաքից և թե դրա սահմաններից դուրս, ինչպես նաև իր արևային ու չորային կլիմայի համար կղզին անվանում են Կարիբյան ծովի մարգարիտ։ Մարգարիտա կղզում կատարվում են չարթերային չվերթներ Եվրոպայից (Լեհաստան և Չեխիա) և Կանադա։ Բայց ավելի հաճախ ճանապարհորդները կղզի են հասնում Վենեսուելայի մայրաքաղաքի (Կարակաս) միջոցով։ Հիմնական արդյունաբերական ճյուղերն են՝ տուրիզմը, ձկնորսությունը և շինարարությունը։ Կղզին հայտարարված է ազատ առևտուրի գոտի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.inparques.gob.ve/cms/main/verCalendarioV/261
  3. https://web.archive.org/web/20130618004738/http://www.ine.gob.ve/redatam/index.html
  4. «La Isla Margarita, la "Perla del Caribe" de Venezuela, tiene nuevo Obispo». Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. «Isla de Margarita y Coche». venezuelatuya.com. Վերցված է 25 November, 2013-ին.
  6. Instituto Nacional de Estadística (INE), Censo 2011, INE | INE Censo 2011
  7. Red Legs Greaves Pirates of the Caribbean.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա (կղզի)» հոդվածին։