Ապրել է Կիպրոսում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից՝ աշակերտելով իր քեռուն՝ երաժիշտ-մանկավարժ Վ․ Պետելյանին։ 1936 թվականին փոխադրվել է Լոնդոն, 1936-1939 թվականներին սովորել «Թրինիթի քոլեջ օֆ մյուզիք»-ում։ 1943-1946 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Պաղեստինում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հնդկաստանում։ 1946 թվականին մրցանակ է շահել Ժնևի միջազգային մրցույթում։ 1948-1957 թվականներին եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։ 1950 թվականին կազմակերպել է Էդինբուրգի քառյակը։ Այցելել է Հայաստան և Մոսկվա։ 1959 թվականից Լոնդոնի «Ռոյալ ակադեմի օֆ մյուզիք»-ի ջութակի պրոֆեսոր է։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Հանդես է եկել նաև իբրև դիրիժոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։