Մանուկ Բարիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Բարիքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1920(1920-09-15)[1][2][3][…]
Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][4]
Երկիր Միացյալ Թագավորություն[5]
Մահացել էդեկտեմբերի 24, 1987(1987-12-24)[1][2][4] (67 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունջութակահար, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր
Գործիքներջութակ[3]
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա[4], Լիվերպուլ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Լոնդոնի ֆիլհարմոնիայի նվագախումբ, Մանչեսթեր Կամերատա և English Opera Group?
ԿրթությունTrinity Laban Conservatoire of Music and Dance? (1939)[3]
ԱմուսինDiana Parikian?

Մանուկ Ստեփանի Բարիքյան (Պարիկյան, սեպտեմբերի 15, 1920(1920-09-15)[1][2][3][…], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][4] - դեկտեմբերի 24, 1987(1987-12-24)[1][2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), հայ ջութակահար, դիրիժոր։ Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր (1959)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Կիպրոսում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից՝ աշակերտելով իր քեռուն՝ երաժիշտ-մանկավարժ Վ․ Պետելյանին։ 1936 թվականին փոխադրվել է Լոնդոն, 1936-1939 թվականներին սովորել «Թրինիթի քոլեջ օֆ մյուզիք»-ում։ 1943-1946 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Պաղեստինում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հնդկաստանում։ 1946 թվականին մրցանակ է շահել Ժնևի միջազգային մրցույթում։ 1948-1957 թվականներին եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։ 1950 թվականին կազմակերպել է Էդինբուրգի քառյակը։ Այցելել է Հայաստան և Մոսկվա։ 1959 թվականից Լոնդոնի «Ռոյալ ակադեմի օֆ մյուզիք»-ի ջութակի պրոֆեսոր է։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Հանդես է եկել նաև իբրև դիրիժոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 319.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005. — հատոր 1. — էջ 214.
  5. Bibliothèque nationale de France Record #139413210 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 319