Jump to content

Ճգնավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճգնավոր
Դիմանկար
Անտոն Մեծ ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ
 Monks Վիքիպահեստում

Ճգնավոր (հուն․՝ μοναχός - «միայնակ»[1], μονος - «մեկ»[2], միանձնուհի), սովորаբար կրոնական համայնքի անդամ, ուխտի համաձայն վարում է ասկետիկ կյանք կամ վանական համայքում (եղբայրության)[3], կամ միայնակ ճգնավորության մեջ։ Ճգնավորները ապրում են Վանքերում, մենաստաններում, լավրերում (Մայրավանք)։ Հատուկ ,ճգնավորության բարդ ձև է աշխարհիկ ճգնավորությունը, երբ ճգնավորը ապրում է աշխարհականների մեջ, ոչ մի կերպ չառանձնանալով հասարակությունից, միաժամանակ պահպանելով ճգնավորության ուխտի բոլոր պահանջները։

Վանականության ինստիտուտը հատուկ է Քրիստոնեության տարբեր ուղղություններին, Հինդուիզմին, Ջայնիզմին և Բուդդայականությանը։ Երբեմն ճգնավորներին համարում են դերվիշներ, սակայն սա վիճելի է, քանի որ կա էական տարբերություն՝ դերվիշները կարող էին ամուսնանալ, կարող էին ապրել իրենց տներում և ապրել իրենց կյանքով[4]։

Ճգնավորները ի հայտ են եկել մ․թ․ա առաջին հազարամյակի կեսերին բուդդիզմում, մեր թվարկության երրորդ դարից հայտնվել են նաև քրիստոնեությունում (ոչ միայն բողոքականության

Ավանդաբար քրիստոնեական ճգնավորության հիմնադիր համարվում են եգիպտական ասկետիկ սրբերը․ Պավել Ֆիվեյսկին (մահացել է մոտավորապես 341թվական), Անտոնի Մեծը և Պահոմիան արևելքում, Աթանաս Ալեքսանդրացին և Մարտին Տուրսկին արևմուտքում։ Ռուս ճգնավորության հիմնադիրները համարվում են վեհափառ Անտոնի և Ֆեոդոսի Պեչորսկիները, ովքեր 11-րդ դարում ստեղծել են Կիև-Պեչորյան մայրավանքքւը։

Բուդդիզմում ճգնավորության հիմնադիր համարվում է հենց բուդդիզմի հիմնադիրը՝ Բուդդա Սրդհարտա Գաուտամա Շակյամունին։

Վանականուհիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանականուհի կամ միանձնուհի, իգական կրոնական համայքնի անդամ, որպես կանոն աղքատության, կուսակրոնության և հնազանդության[5] ուխտ տված անձ։ «Միանձնուհի» տերմինը հատուկ է կաթոլիկներին(արևմտյան և արևելյան ավանդույթների), ուղղափառներին, անգլիկաններին, լյութերականներին, ջայնամներին, բուդդիստներին, դաոսականներին և հինդուսներին(սանյասիններ), համաձայն Ջորջ Միդդի, նմանատիպ ինստիտուտներ արդեն գոյություն ունեին Հին Եգիպտոսում, Պերուում և Հին Հռոմում(վեստալուհիներ

Համատեղ արական և իգական վանքերը արգելված էին Ռուսաստանում 1504 թվականին։ Պետք է նշել, որ ուղղափառ եկեղեցին սկզբունքայինն տարբերություն չի դնում իգական և արական վանական համալիրների միջև։

Բոլոր բուդդայական ավանդույթներում կա միանձնուհիների ինստիտուտ, չնայած նրանց կարգավիճակը տարբեր է տարբեր բուդդիստական երկրներում, ինչպես նշվում է, Բուդդան մեծ վերապահումով է թույլ տվել կանանց լինել բուդդայական սանհի համայքների անդամ, կանխատեսելով, որ այդ քայլը կբերի բուդդիզմի կործանման ոչ թե 1000 տարի հետո, այլ 500 տարի հետո։ Սակայն այս կանխատեսումը հիշեցվում է կանոններում մեկ անգամ, նաև միակ կանխատեսումն է կոնկրետ ժամանակահատվածի նշումով, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այն ավելի ուշ է ավելացվել[6]։

2012թվականին բուդդայակն միանձնուհիներին տիբեթյան բուդդիզմում թույլատրվել է ստանալ բարձրագույն գիտական աստիճան՝ բուդդիստական փիլիսոփայության դոկտոր («Գեշեմա»), ինչը նախկինում հասանելի է միայն տղամարդկանց՝ Գեշե (աստվածաբանության դոկտոր)[7]։

Ճգնավորների կատեգորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայբեյ քաղաքի Սոնգշան թաղամասի Սինտոնգ փողոցի մուտքի մոտ ողորմություն խնդրող վանական:
Գաուտեա, հինդու վանական, Բենարես,1868թ

Սիրոմախ, թափառական վանական, ով չունի հիմնական բնակության վայր որևէ վանքում։ Ճգնավորների հատուկ տեսակ, ովքեր չունեն ոչ մի սեփականություն և ապրում են բնական քարանձավներում, ծառերի փչակներում կամ քարերի տակ։ Տոներին սիրոմախերը գալիս են այս կամ այն վանք և, ստանալով սնունդ, մասնակցելով եկեղեցական ծառայություններին, կրկին թափառական կյանքի են անցնում։ Սիրոմախերը տարածված են հատկապես Աթոսում։

Հագուստ և պարագաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Этимологический словарь Фасмера : Результат запроса». starlingdb.org. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  2. Этимологический словарь русского языка Шанского Н. М., статья «Монах»
  3. «Братия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ataman Hotel — ВЕРТЯЩИЕСЯ ДЕРВИШИ Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  5. The Oxford English Dictionary, vol X, page 599.
  6. Hellmuth Hecker, [1] Արխիվացված 2007-03-28 Wayback Machine.
  7. «Geshema Degree Passes CTA Approval». VOAKunleng. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.

Գրակաություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճգնավոր» հոդվածին։