Հովհաննես Մասեհյան
Հովհաննես Մասեհյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1864[1][2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 19, 1931[1][2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Հարբին, Eastern Provinces Special Region, Չինաստանի Հանրապետություն[1][2] |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, լեզվաբան և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Ambassador of Iran to the United Kingdom? |
Հովհաննես Մասեհյան (Հովհաննես Խան-Մասեհյան, փետրվարի 11, 1864[1][2], Թեհրան, Իրան[1][2] - նոյեմբերի 19, 1931[1][2], Հարբին, Eastern Provinces Special Region, Չինաստանի Հանրապետություն[1][2]), իրանահայ թարգմանիչ, պետական հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ և խմբագիր։ Առավել հայտնի է որպես Շեքսպիրի և Ջորջ Բայրոնի ստեղծագործությունները հայերեն առաջին լուրջ և մինչ օրս ամենահաջողը համարվող թարգմանող։ Տիրապետել է հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մասեհյանը ծնվել է Թեհրանում, արքունական ոսկերչապետի ընտանիքում[4]։ Հայրը՝ Ծերունի աղա Մասեհյանը, պարսից Նասրեդդին շահի արքունի ոսկերչապետն էր։
Հովհաննեսը հինգ տարեկանից հաճախել է դպրոց։ Նրա առաջին կրթարանը եղել է Մկրտիչ վարդապետի սուրբ Թադևոս-Բարդուղիմեոսի եկեղեցուն կից վարժարանը։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի Հայկազյան դպրոցում (1870-1878 թթ.) և Թավրիզում (1879-1881 թթ.): Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Փարիզ և 1884 թվականին ավարտել Փարիզի ֆրանսիական քոլեջը։ Նույն թվականին վերադառնալով Թեհրան՝ նշանակվել է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում։ 1887 թվականին, որպես շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն։ 1888-1896 թվականներին եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892 թվականին ընտրվել «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ։ 1894 թ. հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը՝ «Շավիղ» շաբաթաթերթը։ 1894 թվականին մեկնել է Պետերբուրգ՝ որպես շահի պատվիրակության թարգմանիչ, 1897 թվականին՝ Լոնդոն՝ որպես պատվիրակության առաջին քարտուղար։ 1895-1901 թվականներին Պարսկաստանի արտաքին գործերի նախարարությունում վարել է մամուլի բաժնի վարիչի, արևելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ շահի թարգմանիչը։ Մեծ է նրա երախտիքը պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նա եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը ու դասախոս։
1901 թվականից սկսվել է նրա կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսակետից։ 1901 թվականին նշանակվել է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, 1905 թվականին՝ գործերի հավատարմատար։ Պարսկաստանը ներկայացրել է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր։
1911 թվականին վերադարձել է Թեհրան՝ շահի խնամակալի խորհրդականի պաշտոնով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականից սկսած նա եղել է Պարսկաստանի դեսպանը Գերմանիայում, իսկ 1927-1929 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում։ Եղել է նաև Պարսկաստանի առաջին դեսպանը Ճապոնիայում[5]։
1894 թվականի աշնանը Հայոց հրատարակչական ընկերությունը լույս ընծայեց «Համլետը»՝ Մասեհյանի թարգմանությամբ։ Հովհաննես Հովհաննիսյանը և Հովհաննես Թումանյանը բարձր են գնահատել այս թարգմանությունը։ Անդրադառնալով Մասեհյանին, Հ. Թումանյանը մի գրախոսականում գրել է.
Ըստ Գևորգ Էմինի՝ Մասեհյանի թարգմանությունները «գերազանց են» և «հրաշալի են հնչում հայերենով»[6]։ Մասեհյանի թարգմանությունները միշտ եղել են հայկական թարգմանչական գործունեության երկար պատմության մեծագույն գանձերի թվում[7]։
Մասեհյանը հիմնել և խմբագրել է «Շավիղ» շաբաթաթերթը (Թեհրան, 1894)։ Որպես դիվանագետ՝ նա պատասխանատվություն էր կրում Իրանում ներկայացնել Արևմտյան երկրների քաղաքական մտքերը և տեխնոլոգիական նորարարությունները։
Մահացել է 1931 թվականիի դեկտեմբերի 19-ին Խարբինում՝ Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բայրոն Ջորջ Գորդոն։ Երկերի ժողովածու.- Երևան։ Հայաստան, 1965.- 562 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Բայրոն։ Մանֆրէդ։ Դրամա երեք արարւածով.- Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1922.- 72 էջ։
- Գարագաշ Հայկ։ Պարսկահայ տարեցոյց։ Առաջին տարի.- Թէհրան։ Փարոս, 1927.- 278 էջ։
- Իմաստախոս Շեքսպիրը /Խաչիկ Դաշտենց, Հովհաննես Մասեհյան, Վ. Սուրենյանց, Հենրիկ Սևան.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1986.- 339 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Վերատպությունը տե՛ս Իմաստախոս Շեքսպիրը։ Երկրորդ լրամշակված հրատ.- Երևան։ ԵՊՀ հրատ., 2010.- 376 էջ։
- Մոլիէռ։ Երեւակայական հիւանդ։ Ծիծաղաշարժ կատակերգութիւն երեք արարով.- Կ. Պոլիս։ Տպագրութիւն Ճիվէլէկեան, 1891.- 62 էջ։
- Շեքսպիր։ Անտոնիոս և Կլեոպատրա։ Բազում աղմուկ վասն ոչնչի։ Փոթորիկը.- Պէյրութ։ Տպարան Ա. Համազգային, 1967.- 144, 104, 86 էջ։
- Շեքսպիր։ Արքայ Լիր։ Ողբերգութիւն հինգ արարուածով.- Թիֆլիս։ Տպարան Մ.Դ. Ռօտինեանցի, 1898.- 180 էջ։ Վերատպությունը տե՛ս Արքա Լիր.- Երևան։ Պետհրատ, 1938.- 220 էջ; Արքա Լիր.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 137 էջ.- (Շենյան մատենաշար); Արքա Լիր.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2017.- 176 էջ.- (Համաշխարհային գրականության մատենաշար)։
- Շեքսպիր։ Երկեր /Թարգմ.՝ Խաչիկ Դաշտենց, Հովհաննես Մասեհյան.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1991.- 767 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 AV Production (հայ.) — 2010.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Իրանահայ վաստակավոր գործիչ և թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Zarkfoundation - Հովհաննես Մասեհյան». zarkfoundation.com.
- ↑ «Վ. Վարդանյան «Հովհաննես Մասեհյան»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Յոթ երգ Հայաստանի մասին», Գևորգ Էմին, էջ 211
- ↑ «ON THE TRANSLATION OF LORD BYRON'S MANFRED INTO ARMENIAN» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 11 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Թեհրան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1931 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ դիվանագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ խմբագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ տղամարդ գրողներ