Հիրսուտիզմ
Հիրսուտիզմ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 704.1 |
ՀՄԴ-10 | L68.0 |
Hirsutism Վիքիպահեստում |
Հիրսուտիզմ, հավելյալ մազակալում կանանց և տղամարդկանց մարմնի այն հատվածներում, որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Այն բնորոշվում է մազերի աճի «տղամարդկային» տեսակով, որը կարող է որևէ լուրջ հիվանդության պատճառ լինել[1], հատկապես, եթե այն զարգանում է սեռական հասունացումից հետո[2]։ Ազգային կարծրատիպերն ընդդեմ հիրսուտիզմի կարող են պատճառ հանդիսանալ հոգեբանական հյուծման և սոցիալական դժվարությունների[3]։ Դեմքի հիրսուտիզմը հաճախ հանգեցնում է սոցիալական շփումից խուսափելուն և մղում անհանգստության և դեպրեսիայի[4]։
Պատճառ և ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրսուտիզմը հիմնականում էնդոկրին հավասարակշռության խանգարման հետևանք է, որը կարող է լինել մակերիկամային, ձվարանային և կենտրոնական ծագման[5]։ Այն կարող է նաև անդրոգենների բարձր մակարդակի հետևանք լինել։ Մազերի քանակն ու տեղակայումը գնահատվում է Ֆերրիման-Գալվեի սանդղակով։ Հիրսուտիզմը տարբերվում է հիպերտրիխոզից նրանով, որ երկրորդի դեպքում նկատվում է մազերի ակտիվացած աճ՝ մարմնի ցանկացած մասում[1]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը կարող է ներառել հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգեստին, հակաանդրոգեններ կամ ինսուլինի սենսիբիլիզատորներ[6]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրսուտիզմով հիվանդ են բոլոր էթնիկ խմբերի կանանց 5-15%-ը[7]։ Համաձայն հիմնական տվյալների կանանց մոտ 40%-ն ունի ունի որոշակի աստիճանի մազակալում՝ դեմքի վրա։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրսուտիզմը հանդիպում է երկու սեռերի ներկայացուցիչների մոտ։ Անդրոգենների մակարդակի բարձրացումը կարող է կանանց մոտ հանգեցնել մարմնի հավելյալ մազակալմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ դրանք սովորաբար չեն աճում սեռահասունացման ընթացքում (կուրծք, որովայն, մեջք և դեմք)։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրսուտիզմը կարող է լինել կամ անդրոգենների՝ արական սեռական հորմոնների բարձր մակարդակի, կամ էլ անդրոգենների հանդեպ մազի ֆոլիկուլների զգայունության բարձրացման հետևանք։ Արական սեռական հորմոններն, ինչպես օրինակ տեստոստերոնը, խթանում և արագացնում են մազերի աճը և նպաստում պիգմենտացիային։ Բարձրացած արական սեռական հորմոնների այլ ախտանիշներ են ակնեն, ձայնի հաստացումը և մկանային զանգվածի ավելացումը։ Այս վիճակն անվանում են հիպերանդրոգենիզմ։
Գնալով ավելի շատ տվյալներ վկայում են առ այն, որ շրջանառու ինսուլինի բարձր մակարդակը կանանց մոտ հիրսուտիզմի զարգացման պատճառներից է։ Այս վարկածը բխում է այն հետազոտությունից, որ կանայք, որոնք ունեին ճարպակալում (հետևաբար ենթադրվում է ինսուլինառեզիստենտային հիպերինսուլինեմիա) պատկանում են հիրսուտիզմի զարգացման բարձր ռիսկային խմբին։ Բացի այդ բուժումը, որն իջեցնում է ինսուլինի մակարդակը հանգեցնում է նաև հիրսուտիզմի մեղմացմանը։
Հիրսուտիզմով հիվանդ պացիենտի մոտ անդրոգեն արտադրող ուռուցքի մասին խոսում է հիվանդության հանկարծակի սկիզբը, վիրիլիզացիան և որովայնի նկատելի մեծացումը։
Ստորև բերված են պատճառներ և իրավիճակներ, որոնք կապված են կանանց մոտ հիպերանդրոգենիզմի, հետևաբար նաև հիրսուտիզմի հետ՝
- Հիպերինսուլինեմիա (ինսուլինի ավելցուկ) կամ հիպոինսուլինեմիա (ինսուլինի բացակայություն կամ ինսուլինառեզիստենտություն, ինչպես շաքարային դիաբետի դեպքում)։
- Ձվարանի կիստաներ, ինչպես օրինակ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ժամանակ՝ կանանց մոտ ամենատարծված պատճառն է[8]։
- Ձվարանի ուռուցքներ, ինչպիսիք են հատիկաբջջային քաղցկեղները, տեկոմաները, Սերտոլի-Լեյդիգի բջջային ուռուցքները (անդրոբլաստոմաներ) և գինանդրոբլաստոմաները և ձվարանի քաղցկեղը։
- Հիպերտեկոզ։
- Հղիություն։
- Մակերիկամի ուռուցքներ, ադրենոկորտիկալ ադենոմաներ և քաղցկեղներ, ինչպես նաև մակերիկամների հիպերպլազիա, որպես հիպոֆիզի ադենոմայի արդյունք (օրինակ՝ Քուշինգի հիվանդություն)[9]։
- ԽԳ արտադրող ուռուցքներ։
- Ստերոիդների մետաբոլիզմի բնածին խանգարումներ, ինչպես օրինակ մակերիկամների բնածին հիպերպլազիան՝ պայմանավորված հիմնականում 21-հիդրօքսիլազի դեֆիցիտով[9]։
- Ակրոմեգալիա և հսկայություն (աճի հորմոնի և ԽԳ-1-ի ավելցուկով), որպես կանոն հիպոֆիզի ուռուցքով պայմանավորված[9]։
- Որոշակի դեղորայքի կիրառում, օրինակ՝ անդրոգեններ/անաբոլիկ ստերոիդներ, ֆենիթոին և մինօքսիդիլ։
Հիրսուտիզմի պատճառներ, որոնք կապված չեն հիպերանդրոգենիզմի հետ, ներառում են։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ լայնածավալ հետազոտությունները պետք է կատարել ամբողջական ֆիզիկալ զննում։ Հետազոտողը պետք է ճանաչի մարմնի տարածուն մազակալումը և վիրիլացման արական տիպը[12]։ Հիրսուտիզմի գնահատման մեթոդներից մեկը Ֆերրիման-Գալվեի սանդղակն է, որը հիմնված է մազակալված հատվածի տեղակայման և քանակի վրա[13]։ Ֆիզիկալ զննումից հետո կարելի է կատարել լաբորատոր և այլ հետազոտություններ՝ այլ պատճառները հերքելու համար։
Նույնիսկ չափավոր հիրսուտիզմով պացիենտների ախտորոշումը պետք է ներառի օվուլյացիայի գնահատումը և ձվարանների ՈՒՁՀ-ը, ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի լայնածավալ տարածման պատճառով, ինչպես նաև 17-ալֆա-հիդրօքսիպրոգեստերոնի ստուգումը (21-հիդրօքսիլազի դեֆիցիտի ատիպիկ ձևը հայտնաբերելու համար[14])։ Շատ կանանց արյան շիճուկում հայտնաբերվում է դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատի բարձր մակարդակ։ 700մկգ/դլ-ից ավել ցուցանիշը խոսում է մակերիկամների դիսֆունկցիայի մասին, հատկապես մակերիկամների բնածին հիպերպլազիայի՝ 21-հիդրօքսիլազի դեֆիցիտի պատճառով[12]։ Այնուամենայնիվ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով պայմանավորված և իդիոպաթիկ հիրսուտիզմը կազմում են դեպքերի 90%-ը[12]։
Այլ ցուցանիշներ, որոնք կարող են գնահատվել հիրսուտիզմի բուժման ժամանակ.
- անդրոգեններ՝ անդրոստերոն, տեստոստերոն
- վահանագեղձի ֆունկցիոնալ թեստեր՝ թիրեոտրոպ հորմոն (TSH/ԹՏՀ), տրիյոդթիրոնին (T3), թիրօքսին (T4)
- պրոլակտին
Եթե ոչ մի հստակ պատճառ չի հայտնաբերվում, ապա հիվանդությունը համարվում է իդիոպաթիկ ծագման։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցանկալի մազեր ունեցող շատ կանայք եղանակներ են փնտրում դրանք վերացնելու համար։ Այնուամենայնիվ, մազերի աճի պատճառը պետք է գնահատվի բժշկի կողմից, որը կարող է արյան մի շարք անալիզներ նշանակել, հստակ պատճառը հայտնաբերելու և բուժման ճիշտ ռազմավարություն մշակելու համար։
Օգտագործվող դեղորայքի հիմնական խումբը հակաանդրոգենային պրեպարատներն են, որոնք արգելակում են այնպիսի անդրոգենների սինթեզը, ինչպիսիք են տեստոստերոնը և դիհիդրոտեստոստերոնը[9]։ Դրանք ներառում են․
- Սպիրոնոլակտոն՝ հակամիներալոկորտիկոիդ է, որի բարձր դեղաչափերը ցուցաբերում են լրացուցիչ հակաանդրոգենային ազդեցություն[15][16]։
- Ցիպրոտերոնի ացետատ՝ Կրկնակի հակաանդրոգեն և գեստագեն։ Այն ներառված է մի շարք օրալ հակաբեղմնավորիչների կազմում ցածր դեղաչափով։ Ունի լյարդի վնասման ռիսկ[16]։
- Ֆլուտամիդ՝ մաքուր հակաանդրոգեն[16]։ Հայտնաբերվել է, որ հիրսուտիզմի բուժման համար այն օժտված է հավասար կամ ավելի բարձր էֆեկտիվությամբ, քան սպիրոնոլակտոնը, ցիպրոտերոնի ացետատը և Ֆինատերիդը[16][17]։ Այնուամենայնիվ, իր բարձր հեպատոտոքսիկության պատճառով չի օգտագործվում որպես առաջին կամ երկրորդ գծի պրեպարատ[18][19][20][21]։ Ֆլուտամիդը համարվում է անվնաս և էֆեկտիվ պրեպարատ[22]։
- Բիկալուտամիդ՝ մաքուր հակաանդրոգեն[23][24][25]։ Այն արդյունավետությամբ զիջում է ֆլուտամիդին, սակայն շատ ավելի անվնաս է[23][24][25]։
- Հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք կազմված են էստրոգենից, սովորաբար էթինիլէստրադիոլ և պրոգեստին[6][22]։ Սրանք ֆունկցիոնալ հակաանդրոգեններ են[26]։ Օրինակները ներառում են հաբեր, որոնք պարունակում են ցիպրոտերոնի ացետատ, քլորմադինոնի ացետատ, դրոսպիրենոն և դիենոգեստ։
- Ֆինաստերիդ և դուտաստերիդ՝ 5-ալֆա ռեդուկտազի ինհիբիտորներ[20]։ Նրանք ճնշում են հզոր դիհիդրոտեստոստերոնի արտադրությունը[20]։ Մետաանալիզը ցույց տվեց հակասական արդյունքներ ֆինաստերիդի կիրառման և հիրսուտիզմի բուժման մեջ։
- Գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի անալոգներ։ Ճնշվում է անդրոգենի սինթեզը՝ ազդելով սեռական գեղձերի վրա հասցնելով կաստրացիայի մակարդակի։
- Մետֆորմին՝ հակագլիկեմիկ պրեպարատ է, որն օգտագործվում է շաքարային դիաբետի բուժման, ինչպես նաև հիրսուտիզմի բուժման ժամանակ, երբ այն կապված է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությամբ (օրինակ ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի ժամանակ)։ Մետֆորմինը հիրսուտիզմի բուժման համար արդյունավետ չէ, չնայած կատարված հետազոտությունները որակյալ չեն[22]։
- Էֆլորնիտին՝ ընկճում է պուտրեսցինը, որը անհրաժեշտ է մազային ֆոլիկուլների աճի համար։
Հիպերանդրոգենեմիայի դեպքերում, հատկապես, եթե այն կապված է մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետ, գլյուկոկորտիկոիդների ներմուծումը վերադարձնում է անդրոգենների մակարդակը նորմալ չափաքանակի։
Այլ մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մազահեռացում
- Մեղրամոմով մազահեռացում
- Սափրում
- Լազերային մազահեռացում
- Մազահեռացում էլեկտրական հոսանքով
- Կենսակերպի փոփոխությունը, այդ թվում նաև հավելյալ քաշից ազատվելը և ինսուլինառեզիստենտության նարմալացումը կարող են արդյունավետ լինել[27]։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ կանայք, ովքեր հետևել են ցածր կալորիականության սննդակարգին ամենաքիչը 6 ամիս, նիհարել են և իջեցրել տոլեռանտությունը ինսուլինի նկատմամբ։ Նրանց օրգանիզմում բարձրացել է սեռական հորմոն կապող գլոբուլինի մակարդակը, ինչը նվազեցրել է ազատ տեստոստերոնի մակարդակը արյան մեջ։ Ինչպես և սպասվում էր, կանայք նշեցին հիրսուտիզմի ծանրության մեղմացում և ակնեի թեթևացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Merck Manuals online medical Library». Merck & Co. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Hirsutism: Evaluation and Treatment» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Barth JH, Catalan J, Cherry CA, Day A (1993 թ․ սեպտեմբեր). «Psychological morbidity in women referred for treatment of hirsutism». J Psychosom Res. 37 (6): 615–9. doi:10.1016/0022-3999(93)90056-L. PMID 8410747.
- ↑ Jackson J, Caro JJ; Caro G, Garfield F; Huber F, Zhou W; Lin CS, Shander D; Schrode K. «The effect of eflornithine 13.9% cream on the bother and discomfort due to hirsutism. Int J Derm 2007; 46: 976-981». the Eflornithine HCl Study Group.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Blume-Peytavi U, Hahn S. «Medical treatment of hirsutism. Dermatol Ther. 2008 Sep-Oct; 21(5): 329-39. Review».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 6,0 6,1 Barrionuevo, P; Nabhan, M; Altayar, O; Wang, Z; Erwin, PJ; Asi, N; Martin, KA; Murad, MH (2018 թ․ ապրիլի 1). «Treatment Options for Hirsutism: A Systematic Review and Network Meta-Analysis». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 103 (4): 1258–1264. doi:10.1210/jc.2017-02052. PMID 29522176.
- ↑ Azziz R. (2003 թ․ մայիս). «The evaluation and management of hirsutism». Obstet Gynecol. 101 (5 pt 1): 995–1007. PMID 12738163.
- ↑ Somani N, Harrison S, Bergfeld WF (2008). «The clinical evaluation of hirsutism». Dermatol Ther. 21 (5): 376–91. doi:10.1111/j.1529-8019.2008.00219.x. PMID 18844715. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Unluhizarci K, Kaltsas G, Kelestimur F (2012). «Non polycystic ovary syndrome-related endocrine disorders associated with hirsutism». Eur J Clin Invest. 42 (1): 86–94. doi:10.1111/j.1365-2362.2011.02550.x. PMID 21623779.
- ↑ Chellini PR, Pirmez R, Raso P, Sodré CT (2015). «Generalized Hypertrichosis Induced by Topical Minoxidil in an Adult Woman». Int J Trichology. 7 (4): 182–3. doi:10.4103/0974-7753.171587. PMC 4738488. PMID 26903750.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Dawber RP, Rundegren J (2003). «Hypertrichosis in females applying minoxidil topical solution and in normal controls». J Eur Acad Dermatol Venereol. 17 (3): 271–5. doi:10.1046/j.1468-3083.2003.00621.x. PMID 12702063.
- ↑ 12,0 12,1 12,2 Sachdeva, Silonie (2010). «Hirsutism: Evaluation and treatment». Indian Journal of Dermatology. 55 (1): 3–7. doi:10.4103/0019-5154.60342. PMC 2856356. PMID 20418968.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Ferriman D, Gallwey JD (1961 թ․ նոյեմբեր). «Clinical assessment of body hair growth in women». J. Clin. Endocrinol. Metab. 21 (11): 1440–7. doi:10.1210/jcem-21-11-1440. PMID 13892577. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Di Fede G, Mansueto P, Pepe I, Rini GB, Carmina E (2010). «High prevalence of polycystic ovary syndrome in women with mild hirsutism and no other significant clinical symptoms» (PDF). Fertil. Steril. 94 (1): 194–7. doi:10.1016/j.fertnstert.2009.02.056. hdl:10447/36367. PMID 19338993.
- ↑ Karakurt F, Sahin I, Güler S, և այլք: (2008 թ․ ապրիլ). «Comparison of the clinical efficacy of flutamide and spironolactone plus ethinyloestradiol/cyproterone acetate in the treatment of hirsutism: a randomised controlled study». Adv Ther. 25 (4): 321–8. doi:10.1007/s12325-008-0039-5. PMID 18389188.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Somani N, Turvy D (2014). «Hirsutism: an evidence-based treatment update». Am J Clin Dermatol. 15 (3): 247–66. doi:10.1007/s40257-014-0078-4. PMID 24889738.
- ↑ Bentham Science Publishers (1999 թ․ սեպտեմբեր). Current Pharmaceutical Design. Bentham Science Publishers. էջեր 712–717.
- ↑ Giorgetti R, di Muzio M, Giorgetti A, Girolami D, Borgia L, Tagliabracci A (2017). «Flutamide-induced hepatotoxicity: ethical and scientific issues». Eur Rev Med Pharmacol Sci. 21 (1 Suppl): 69–77. PMID 28379593.
- ↑ Adam Ostrzenski (2002). Gynecology: Integrating Conventional, Complementary, and Natural Alternative Therapy. Lippincott Williams & Wilkins. էջեր 86–. ISBN 978-0-7817-2761-7.
- ↑ 20,0 20,1 20,2 Ulrike Blume-Peytavi; David A. Whiting; Ralph M. Trüeb (2008 թ․ հունիսի 26). Hair Growth and Disorders. Springer Science & Business Media. էջեր 181–, 369–. ISBN 978-3-540-46911-7.
- ↑ Kenneth L. Becker (2001). Principles and Practice of Endocrinology and Metabolism. Lippincott Williams & Wilkins. էջեր 1196, 1208. ISBN 978-0-7817-1750-2.
- ↑ 22,0 22,1 22,2 van Zuuren, Esther J; Fedorowicz, Zbys; Carter, Ben; Pandis, Nikolaos (2015 թ․ ապրիլի 28). «Interventions for hirsutism (excluding laser and photoepilation therapy alone)». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (4): CD010334. doi:10.1002/14651858.CD010334.pub2. ISSN 1465-1858. PMID 25918921.
- ↑ 23,0 23,1 Williams H, Bigby M, Diepgen T, Herxheimer A, Naldi L, Rzany B (2009 թ․ հունվարի 22). Evidence-Based Dermatology. John Wiley & Sons. էջեր 529–. ISBN 978-1-4443-0017-8.
- ↑ 24,0 24,1 Erem C (2013). «Update on idiopathic hirsutism: diagnosis and treatment». Acta Clinica Belgica. 68 (4): 268–74. doi:10.2143/ACB.3267. PMID 24455796.
- ↑ 25,0 25,1 Müderris II, Bayram F, Ozçelik B, Güven M (2002 թ․ փետրվար). «New alternative treatment in hirsutism: bicalutamide 25 mg/day». Gynecological Endocrinology. 16 (1): 63–6. doi:10.1080/gye.16.1.63.66. PMID 11915584.
- ↑ Ekback, Maria Palmetun (2017). «Hirsutism, What to do?» (PDF). International Journal of Endocrinology and Metabolic Disorders. 3 (3). doi:10.16966/2380-548X.140. ISSN 2380-548X.
- ↑ Taylor SI, Dons RF, Hernandez E, Roth J, Gorden P (1982 թ․ դեկտեմբեր). «Insulin resistance associated with androgen excess in women with autoantibodies to the insulin receptor». Ann. Intern. Med. 97 (6): 851–5. doi:10.7326/0003-4819-97-6-851. PMID 7149493.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիրսուտիզմ (անգլ.)
- Հիրստուտիզմի ախտորոշում և բուժում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրսուտիզմ» հոդվածին։ |
|