Jump to content

Հենրիխ Հարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Հարեր
գերմ.՝ Heinrich Harrer
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1912(1912-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրHüttenberg, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա
Մահացել էհունվարի 7, 2006(2006-01-07)[4][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՖրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա[5]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունԳրացի համալսարան
ԵրկերSeven Years in Tibet?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ, լեռնագնաց, լեռնադահուկորդ, գրող, սցենարիստ, աշխարհագրագետ և գոլֆ խաղացող
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍԱ և ՍՍ
Կայքharrerportfolio.com
 Heinrich Harrer Վիքիպահեստում

Հենրիխ Հարեր (գերմ.՝ Heinrich Harrer, հուլիսի 6, 1912(1912-07-06)[1][2][3][…], Hüttenberg, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա - հունվարի 7, 2006(2006-01-07)[4][1][2][…], Ֆրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա[5]), ավստրիացի ճանապարհորդ, լեռնագաց և գրող, ՍՍ-ի օբերշարֆյուրեր[6]։ Եղել է Դալայ լամա XIV-ի մանկության ուսուցիչն ու ընկերը[7]։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել իր հեղինակած «Յոթ տարի Տիբեթում» գրքի շնորհիվ, որտեղ ներկայացրել է դեպի Տիբեթ կատարած ճամփորդության հիշողությունները։ 1997 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։ Ֆիլմում Հենրիխ Հարերին մարմնավորում է դերասան Բրեդ Փիթը։ Ֆիլմից հետո, որով ներկայացվում է նաև Չինաստանի՝ Տիբեթ ներխուժման պատմությունը, Բրեդ Փիթը և նրա խաղընկեր՝ Դևիդ Թուլիսը, ընդմիշտ զրկվեցից Չինաստան մուտք գործելու հնարավությունից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Հարերը ծնվել է 1912 թվականի հուլիսի 6-ին Օբերգոսենում՝ փոստային ծառայողի ընտանիքում։ Ուսումը ստացել է Բրուկ ան դեր Մուրի և Գրացի ռեալական դպրոցներում։ 1929 թվականին ընդունվում է Գրացի Սպորտային Ակադեմիական միություն։ 1933-1938 թվականներին Գրացի համալսարանում ուսանել է աշխարհագրություն և զբաղվել է սպորտով։ 1933 թվականի հոկտեմբերին անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը[8]։ Հարերը հմուտ լեռնդահուկորդ էր։ Նա հանդիսացել է 1936 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից-հավակնորդ, սակայն ավստիական հավաքականը ավելի ուշ բոյկոտում է այդ տարվա Օլիմպիադան։ Այնուամենայնիվ, Հարերը Համաշխարհային Ուսանողական Խաղերի ընթացքում հաղթում է դաունհիլլի մրցությունում։ Հենրիխ Հարերի լեռնագնացային ամենահայտնի նվաճումը հանդիսանում է 1938 թվականին Էյգերի հյուսիսային պատը առաջինը բարձրանալը[9]։ Այդ քայլի շնորհիվ նրա անունը հայտնի է դառնում որպես «Եվրոպայի ամենալավ լեռնագնաց»[10]։

1938 թվականի ապրիլի 1-ին Հարերը անդամագրվում է ՍՍ-ի շարքերը (որոշում № 73.896): 1938 թվականի մայիսի 1-ին դառնում է Նացիոնալ – սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ ՍՍ-ում հանդես է գալիս, որպես սպորտային հրահանգիչ։ Նույն թվականին ամուսնանում է Շարլոտե (Լոտե) Վեգեների հետ, ով գերմանացի հայտնի երկրաբան և օդերևութաբան Ալֆրեդ Վեգեների դուստրն էր[11]։ 1939 թվականին ծնվում է նրանց որդին՝ Ռալֆը։ 1943 թվականին զույգը բաժանվում է, երբ Լոտեն գերևարված Հարերին է ուղարկում ապահարզանի ծանուցագիրը՝ խնդրելով չխանգարել իրեն՝ նոր սիրո հարցում։

Ճանապարհորդություն դեպի Տիբեթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Հարերը գերմանական լեռնագնացային արշավախմբի կազմում ուղևորվում է Մեծ Բրիտանիայի գաղութատիրության տակ գտնվող հնդկական տարածքներ, որպեսզի մասնակցի Հիմալայ լեռան հյուսիս-արևմտյան կողմում գտնվող Նանգա Պարբատ լեռան մագլցմանը։ Լեռնագնացներին չի հաջողվում հասնել Նանգա Պարբատի գագաթը, սակայն նրանք շարունակում են շարժվել լեռան բարձրություններից մեկով, մինչև որ արշավի ավարտին, երբ սկիզբ է առնում Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերևարվում է տեղի բրիտանական գաղութատիրական իշխանության կողմից։ Հարերին և խմբի մնացած անդամներին են Հնդկաստանի ռազմագերիների ճամբար։ 1944 թվականի ապրիլի 29-ին Հարերին և ևս երեք գերևարվածներին հաջողվում է փախչել։ Հիմալայան լեռներով անցնելով երկար տարածություն՝ 1946 թվականին Հենրիխ Հարերն ու նրա ընկեր՝ Պետեր Աուֆշնայթերին (Peter Aufschnaiter) հաջողվում է հասնել Լհասա։ Հարերին բախտ էր վիճակված Տիբեթում անցկացնել յոթ տարի։ Նա արտաքին աշխարհից, արևմտյան երկրներից, շատ բան է պատմում Դալայ Լամա XIV-ին, ով այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։ Այս հանգամանքը, ինչպես նաև չինական ագրեսիայի դեմ տիբեթցիների զինված պայքարին Հարերի և Աուֆշնայթերի մասնակցության մասին տեղեկությունները ժամանակակից չինական քարոզչության համար օգտագործվում է որպես «ապացույց» այն բանի, որ տիբեթյան ղեկավարությունը համագործակցել է նացիստական իշխանությունների հետ, թեև հենց Դալայ Լաման ինքը ավելի ուշ խոստովանել է, որ այն ժամանակ ոչինչ չի իմացել նացիստների մասին[12]։

1950 թվականին չինական ղեկավարության կողմից Տիբեթը գրավումից հետո Հարերը վերադառնում է Ավստրիա։ Այստեղ նա գրում է «Յոթ տարի Տիբեթում» գիրքը։ Հետագայում Հարերը մասնակցություն է ունենում մի ամբողջ շարք էթնոգրաֆիկ և լեռնամագլցման արշավների։ Մի շարք առաջնամագլցումներ է կատարել Ալյասկայում (օրինակ առաջինն է հաղթահարել Հանթեր լեռան գագաթը), Աֆրիկայում և Օվկիանիայում։

1958 թվականին Հենրիխ Հարերը սկսում է լրջորեն զբաղվել գոլֆով և Ավստրիայում դառնում է սիրողական մակարդակի գոլֆի մրցության հաղթող։ 80 տարեկան հասակում էլ Հարերը շարունակում է ակտիվորեն զբաղվել լեռնադահուկային սպորտով։

Հենրիխ Հարերը վախճանվել է 2006 թվականի հունվարի 7-ին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Հարերի «Յոթ տարի Տիբեթում» գիրքը թարգմանվել է 53 լեզվով։ Այն էկրանավորվել է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան Ժակ Անոյի կողմից՝ 1997 թվականին։ Հարերին ֆիլմում մարմնավորել է Ոսկե Գլոբուսի դափնեկիր, հայտնի դերասան Բրեդ Փիթը։

Հարերն իր հայրենի Հյութենբերգում հիմնադրել է թանգարան, որտեղ հավաքված է ասիական ու աֆրիկյան երկրներից բերված էթնոգրաֆիկական գտածոների հարուստ հավաքածու։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել նաև Հարերի լուսանկարները, որոնք արվել են նրա ճամփորդությունների ընթացքում։

Իր 600-ից ավել կատարված արշավների ընթացքում Հարերը բազմիցս արժանացել է մի շարք պարգևների։

Կենդանության օրոք Հենրիխ Հարերն ու ներկա Դալայ Լաման մշտապես շարունակել են մտերիմ ընկերներ են մնալ։ 2002 թվականին Դալայ Լաման նշել է, որ Հարերը մեծ ջանքեր է գործադրել միջազգային հանրության ուշադրությունը տիբեթյան հիմնախնդրի կողմը գրավելու հարցում ասելով՝

Որտեղ էլ որ ապրելիս լինեմ, ես միշտ կկարոտեմ Տիբեթը։ Ինձ հաճախ թվում է, թե ես առաջվա պես լսում եմ վայրի սագերի և կռունկների կռկռոցն ու թևերի թափահարումը, երբ նրանք մաքուր ու պաղ լուսնային լույսի ներքո անցնում էին Լհասայի երկնքով։ Ես անկեղծորեն ուզում եմ, որ իմ պատմվածքը մի փոքր պատկերացում ստեղծի այն մարդկանց մասին, որոնց ազատ ապրելու ցանկությունը այնքան չհասկացված մնաց անտարբեր աշխարհում
- Հենրիխ Հարեր, «Յոթ տարի Տիբեթում»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Генрих Харрер. Семь лет в Тибете: Мемуары.(ռուս.)
  • Генрих Харрер. «Белый паук» (ռուսերեն). Горная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.(ռուս.)
  • Հենրիխ Հարեր, Յոթ տարի Տիբեթում, հիշողություններ։
  • Հենրիխ Հարեր, Սպիտակ Սարդը, լեռնային հանրագիտարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.heute.de/ZDFheute/inhalt/0/0,3672,3267392,00.html
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118701703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. "Heinrich Harrer Biography". Harrer Portfolio. Արխիվացված 2012-01-23 Wayback Machine(գերմ.)
  7. "His Holiness the Dalai Lama said Heinrich Harrer Will Always be Remembered by the Tibetan People". Central Tibetan Administration. Արխիվացված 2018-03-10 Wayback Machine(անգլ.)
  8. Wiliam Cole, AP: Heinrich Harrer ist tot Der Spiegel 7. Januar 2006.(գերմ.)
  9. Messner, Reinhold. The Big Walls: From the North Face of the Eiger to the South Face of Dhaulagirl. Crowood, 2001, p. 105. ISBN 1-86126-467-4
  10. Харрер, Генрих. «Белый паук» (ռուսերեն). Горная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.(ռուս.)
  11. Martin, Douglas. «Heinrich Harrer, 93, Explorer of Tibet, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(գերմ.)
  12. Последние годы независимости.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Հարեր» հոդվածին։