Հենրի VIII
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հենրի VIII | |
---|---|
Ծնվել է՝ | հունիսի 28, 1491[1] |
Ծննդավայր | Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3] |
Մահացել է՝ | հունվարի 28, 1547[1] (55 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Սուրբ Գեորգի մատուռ | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Թյուդորներ |
միապետ և կոմպոզիտոր | |
Հայր | Հենրի VII[4] |
Մայր | Էլիզաբեթ Յորքեցի[4] |
Երեխաներ | Մարի Թյուդոր[4], Հենրի ՖիցՌոյ[4], Եղիսաբեթ I[4], Էդուարդ VI[4], Հենրի, Քորնուոլի դուքս, stillborn daughter Tudor (1510)?[5], Henry, Duke of Cornwall (1513)?[5], Henry, Duke of Cornwall (1514)?[5], stillborn daughter Tudor (1518)?[5], Henry, Duke of Cornwall?[5], miscarried son Tudor?[5], Կատերինա Քերի[4], Ethelreda Malte?, Richard Edwardes?, Thomas Stukley? և Հենրի Քերի |
Հավատք | Անգլիկան եկեղեցի և լատինական եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Ճարպակալում |
Ստորագրություն |
Հենրի VIII (անգլ.՝ Henry VIII, հունիսի 28, 1491[1], Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3] - հունվարի 28, 1547[1], Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի թագավոր 1509 թ. ապրիլի 22-ից, Հենրի VII-ի որդին, Տյուդորների հարստությունից։
Ունեցել է 6 կին և երեք երեխա․ նրա անձնական կյանքը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի քաղաքական պատմության վրա։ Ազատվել Անգլիայի կաթոլիկ եկեղեցուց և իրեն հռչակել նորաստեղծ Անգլիկան եկեղեցու պարագլուխ, ինչը նրան հնարավորություն է տվել բաժանվել իր առաջին կնոջից և յուրացնել կաթոլիկ եկեղեցու հարստությունը։ Կառուցել է ժամանակակից նավատորմ։ Նրան դուր էր գալիս որսով զբաղվել, լավ ուտել, ձի քշել, աղեղով կրակել, երաժշտություն։ Առանձնացել է դյուրագրգիռ բնավորությամբ․ նրանց, ովքեր իրեն նյարդայնացնում էին, գլխատել էր տալիս։
Հենրի VIII-ը սիրում էր շքեղություն, ինչպես նաև երաժշտություն։ Նրա հայր Հենրի VII-ը տնտեսող արքա էր և իրենից հետո հարստություն էր թողել։ Նրա որդուց երկար ժամանակ չի պահանջվել հարստությունը քամուն տալու համար։ Հենրի VIII-ը սիրում էր պարահանդեսներ, կանանց և լավ ուտել։ Իր մահվան ժամանակ նրա գանձարանը փաստորեն դատարկ էր։ Գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, ինչի պատճառով Հռոմի Պապը նրան շնորհել է «Հավատի Պաշտպան» տիտղոսը (FD սկզբնատառերը մինչև այսօր պատկերվում են Բրիտանական մետաղադրամների վրա)։ Սակայն երբ Հռոմի պապը հրաժարվել է թույլ տալ նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքել է կաթոլիկ եկեղեցին։
Հենրին կամակոր և դաժան մարդ էր։ Երբ նրա կանցլեր և ընկեր Թոմաս Մորը հրաժարվել է ճանաչել Հենրիին որպես Անգլիկան եկեղեցու պարագլուխ, նրան բանտարկել են և վերջում գլխատել։ Դրանից հետո Թոմաս Մորի գլուխը եփել են և տնկել սյան վրա Լոնդոնի կամրջի մոտ։ Մորի աղջկան միայն 3 ամիս անց է թույլատրվել վերցնել նրա գլուխը՝ հողին հանձնելու համար։
Երբ 1509 թվականին Հենրին գահ է բարձրացել, նրա առաջին գործը եղել է իր եղբոր այրու՝ Իսպանիայի թագավորի դուստր Կատրին Արագոնացու հետ ամուսնանալը։ Կատրինը գեղեցիկ և խելացի կին էր և իր ամուսնու հավատարիմ ընկերը, բայց նրան չի հաջողվել Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չի ունեցել։
Այդ ընթացքում Հենրին սիրահարվել է Աննա Բոլեյնին՝ Կատրինի սպասուհուն։ 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր, իսկ Աննան ունեցել է թուխ մաշկ, հաստ մուգ շագանակագույն մազեր և մուգ շագանակագույն աչքեր, որոնք հաճախ սև էին թվում։ Ըստ լեգենդի՝ նա ձեռքի վրա ունեցել է 6 մատ։ Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվել է նրան։ Նա այլևս հոգ չի տարել Կատրինի մասին և որոշել է բաժանվել նրանից։ Հենրին Հռոմի Պապից ապահարզանի թույտվություն է խնդրել, բայց պապը մերժել է նրան։ Այսպիսով,Հենրին թաքուն ամուսնացել է Աննա Բոլեյինի հետ, անջատվել Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց, հիմնել Անգլիկան եկեղեցին։ Աննա Բոլեյինը դուստր է լույս աշխարհ բերել (հետագայում Եղիսաբեթ I թագուհին), բայց քանի որ Հենրին որդի էր սպասում, նա հիասթափվել է ու կնոջը կասկածել ուրիշ տղամարդկանց հետ սիրային կապ ունենալու մեջ։ Նրա սերը փոխվել է ատելության․ Աննային գլխատել են։ Այնուհետև Հենրին ամուսնացել է մեկ ուրիշ անգլուհու հետ, որի անունն էր Ջեյն Սեյմուր։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո։ Ջեյն Սեյմուրը մի քնքուշ աղջիկ էր, որը մահացել է որդուն՝ արքայազն Էդուարդ VI-ին, կյանք պարգևելու ժամանակ։ Հենրին մի քանի ամիս ողբացել է նրա մահը, որից հետո նորից ամուսնացել։ Այս անգամ նա ընտրել է գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին ու վերջինիս հետ ամուսնացել դիվանագիտական նպատակներով։ Երբ արքայադուստրը ժամանել է Անգլիա, Հենրին որոշել է, որ նա գեղեցկատես չէ ու մտածել է նրան նույնպես գլխատել, բայց արքայադուստրն ամուր կապեր է ունեցել, այսպիսով Հենրին ամուսնալուծվել է և Աննա Քլավսին որպես քույր ընդունել։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի վերջին տարիներին Հենրին սկսել է տառապել ճարպակալմամբ․ նա կարողանում էր տեղափոխվել հատուկ սարքավորումների միջոցով։ Կյանքի վերջին նրա մաշկը պատված էր ուռուցքներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.bbc.co.uk/history/people/henry_viii/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/245410/Greenwich
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.independent.co.uk/travel/uk/travel-by-numbers-greenwich-6350963.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի VIII» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։ |