Հեկտոր Գանդոլֆի
Հեկտոր Գանդոլֆի | |
---|---|
Ի ծնե անուն | իտալ.՝ Ettore Gandolfi |
Ծնվել է | 1862 Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 19, 1931 Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Հեկտոր (Էտտորե) Պետրովիչ Գանդոլֆի (իտալ.՝ Ettore Gandolfi, 1862, Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա - հուլիսի 19, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), իտալացի օպերային երգիչ (բաս), ռուսական և խորհրդային վոկալի ուսուցիչ, Կիևի և Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Հանրապետության վաստակավոր արտիստ (1927)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագումով իտալացի։ Ծնվել է Բիելլայում[Ն 1] Թուրինից ոչ շատ հեռու, բանասերի ընտանիքում[1]։ Հայրը ցանկանում էր, որ տղան դառնա մաթեմատիկոս, այդ իսկ պատճառով Էտտորեն ընդունվում է Պիզայի համալսարան։ Սակայն նա ինքը ցանկանում էր դառնալ թավջութակահար և չնայած հոր արգելքներին՝ թավջութակի hնչյունների նման ձայներ էր արտաբերում, երբ մաթեմատիկական խնդիրներ էր լուծում։ Հայրը նկատելով տղայի ընդունակությունները՝ թույլ է տալիս նրան զբաղվել երաժշտությամբ[3]։
Երգեցողություն սովորել է Նեապոլի կոնսերվատորիայում Ֆ․ Սկաֆատտիի և Ջ․ Միչելլի մոտ։ 1882 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես օպերային երգիչ Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի, Ռուսաստանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի թատրոններում։ 1908 թվականին ավարտել է օպերային կարիերան, որից հետո մասնակցել է կամերային համերգների և զբաղվել մանկավարժությամբ[1]։
Գանդոլֆիի ձայնն առանձնանում էր իր ուժով և գեղեցիկ տեմբրով։ Երգիչը տիրապետում էր բարձր կատարողական տեխնիկայի և աչքի էր ընկնում երգացանկի բազմազանությամբ։ Առավել հայտնի դերերգերից են Դոն Ժուանը Մոցարտի համանուն օպերայում, Դոն Բազիլիոն «Սևիլյան սափրիչում», Մեֆիստոֆելը «Ֆաուստում», Ֆիլիպ II-ը «Դոն Կառլոս» օպերայում, Մարսելը «Հուգենոտներում»[1][2]։ Կամերային երաժշտության մեջ բացի իր հայրենի Իտալիայի կոմպոզիտորների աշխատանքներից, սիրում էր նաև օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները` Ֆ. Շուբերտ, Ռ. Շուման, Յ. Բրամս, Մոցարտ[3]։
1904 թվականից դասավանդել է Բեռլինի երգեցողության ակադեմիայում։ 1907 թվականին վերադարձել է Ռուսաստան, աշխատել է Կիև երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կիևի կոնսերվատորիայում։ 1913 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1923 թվականին հրավիրվել է Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ աշխատել է մինչև 1927 թվականը։ Միաժամանակ դասավանդել է Սկրյաբինի և Գնեսինի անվան երաժշտական տեխնիկումներում։ 1927 թվականին արժանացել է Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[1][2]։
Իր երգեցողական ձայնին համապատասխան՝ Գանդոլֆին հիմնականում դասավանդում էր բասերի և բարիտոնների։ Այդուհանդերձ, նա աշխատել է նաև տենորների և կին երգիչների հետ։ Նա համոզված էր, որ հնարավոր է երգել սովորեցնել յուրաքանչյուրին և բազմիցս ապացուցել է դա գործնականում։ Ուսանողների հետ աշխատելիս Գանդոլֆին ձգտում էր զարգացնել ուղիղ, ազատ և բնական ձայն, չէր ընդունում ֆալցետը և պահանջում էր խստորեն հետևել ստեղծագործությունների հեղինակների մտահղացմանը[3]։
Հեկտոր Գանդոլֆիի ուսանողներից են եղել Գնեսիններիի անվան ինստիտուտի պրոֆեսոր Գենադի Ադենը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուգո Տիցը, Թատերական արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դորա Բելյավսկայան[4]։ Ինչպես գրել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի ավագ դասախոս Վ․ Դալսկայան, Հեկտոր Գանդոլֆին Ռուսաստանում դարձավ վոկալ դպրոցի հիմնադիրը, որը 2000-ական թվականներին գիտականորեն հիմնավորվեց Վլադիմիր Մորոզովի ռեզոնանսային երգեցողության տեսության մեջ[5].:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կին՝ Նադեժդա Կալնին-Գանդոլֆի (1855֊1946), վոկալ երաժշտության ուսուցիչ[6]
- Փեսա՝ Գենադի Ադեն (1900֊1981), վոկալ երաժշտության ուսուցիչ[6]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Яковлева А. С. Гандольфи (Gandolfi) Гектор (Гектор Петрович) // Московская консерватория от истоков до наших дней. — Прогресс-Традиция, 2005. — С. 122.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 гл. ред. Ю. В. Келдыш (1973—1982). Гандольфи Гектор (Этторе) Петрович. М.: Советская энциклопедия : Советский композитор, т. 1 (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.]
- ↑ 3,0 3,1 3,2 Тиц Г. И. Мой учитель — Э. Гандольфи(ռուս.) // Вопросы вокальной педагогики. —М., 1984. — № 7.
- ↑ Забияко В. Г. Творческий облик и особенности вокально-педагогического метода выдающегося педагога и общественного деятеля профессора Адена Г. Г. (Белорукова).(ռուս.) // Музыкально-педагогическое мастерство : сборник. — ГПУ г. Тольятти, 2007.(չաշխատող հղում)
- ↑ Дальская В.А. Резонансная теория пения и педагогическая практика // Вопросы вокального образования. —М, 2005. — С. 24—29.
- ↑ 6,0 6,1 Музыкальная академия. — Композитор, 2004. — С. 144. — 472 с.
|
- 1862 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1931 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Բասեր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 19-րդ դարի օպերային երգիչներ
- 20-րդ դարի երաժշտական մանկավարժներ
- Իտալացի օպերային երգիչներ
- Խորհրդային երաժշտական մանկավարժներ
- Կիևի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Ռուսական կայսրության երաժշտական մանկավարժներ