Հեկտոր Գանդոլֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեկտոր Գանդոլֆի
Ի ծնե անունիտալ.՝ Ettore Gandolfi
Ծնվել է1862
Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 1931(1931-07-19)
Մոսկվա, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ, երաժշտության ուսուցիչ և օպերային երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՉայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա

Հեկտոր (Էտտորե) Պետրովիչ Գանդոլֆի (իտալ.՝ Ettore Gandolfi, 1862, Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա - հուլիսի 19, 1931(1931-07-19), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), իտալացի օպերային երգիչ (բաս), ռուսական և խորհրդային վոկալի ուսուցիչ, Կիևի և Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Հանրապետության վաստակավոր արտիստ (1927)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով իտալացի։ Ծնվել է Բիելլայում[Ն 1] Թուրինից ոչ շատ հեռու, բանասերի ընտանիքում[1]։ Հայրը ցանկանում էր, որ տղան դառնա մաթեմատիկոս, այդ իսկ պատճառով Էտտորեն ընդունվում է Պիզայի համալսարան։ Սակայն նա ինքը ցանկանում էր դառնալ թավջութակահար և չնայած հոր արգելքներին՝ թավջութակի hնչյունների նման ձայներ էր արտաբերում, երբ մաթեմատիկական խնդիրներ էր լուծում։ Հայրը նկատելով տղայի ընդունակությունները՝ թույլ է տալիս նրան զբաղվել երաժշտությամբ[3]։

Երգեցողություն սովորել է Նեապոլի կոնսերվատորիայում Ֆ․ Սկաֆատտիի և Ջ․ Միչելլի մոտ։ 1882 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես օպերային երգիչ Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի, Ռուսաստանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի թատրոններում։ 1908 թվականին ավարտել է օպերային կարիերան, որից հետո մասնակցել է կամերային համերգների և զբաղվել մանկավարժությամբ[1]։

Գանդոլֆիի ձայնն առանձնանում էր իր ուժով և գեղեցիկ տեմբրով։ Երգիչը տիրապետում էր բարձր կատարողական տեխնիկայի և աչքի էր ընկնում երգացանկի բազմազանությամբ։ Առավել հայտնի դերերգերից են Դոն Ժուանը Մոցարտի համանուն օպերայում, Դոն Բազիլիոն «Սևիլյան սափրիչում», Մեֆիստոֆելը «Ֆաուստում», Ֆիլիպ II-ը «Դոն Կառլոս» օպերայում, Մարսելը «Հուգենոտներում»[1][2]։ Կամերային ​​երաժշտության մեջ բացի իր հայրենի Իտալիայի կոմպոզիտորների աշխատանքներից, սիրում էր նաև օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները` Ֆ. Շուբերտ, Ռ. Շուման, Յ. Բրամս, Մոցարտ[3]։

1904 թվականից դասավանդել է Բեռլինի երգեցողության ակադեմիայում։ 1907 թվականին վերադարձել է Ռուսաստան, աշխատել է Կիև երաժշտական ​​ուսումնարանում, այնուհետև Կիևի կոնսերվատորիայում։ 1913 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1923 թվականին հրավիրվել է Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ աշխատել է մինչև 1927 թվականը։ Միաժամանակ դասավանդել է Սկրյաբինի և Գնեսինի անվան երաժշտական տեխնիկումներում։ 1927 թվականին արժանացել է Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[1][2]։

Իր երգեցողական ձայնին համապատասխան՝ Գանդոլֆին հիմնականում դասավանդում էր բասերի և բարիտոնների։ Այդուհանդերձ, նա աշխատել է նաև տենորների և կին երգիչների հետ։ Նա համոզված էր, որ հնարավոր է երգել սովորեցնել յուրաքանչյուրին և բազմիցս ապացուցել է դա գործնականում։ Ուսանողների հետ աշխատելիս Գանդոլֆին ձգտում էր զարգացնել ուղիղ, ազատ և բնական ձայն, չէր ընդունում ֆալցետը և պահանջում էր խստորեն հետևել ստեղծագործությունների հեղինակների մտահղացմանը[3]։

Հեկտոր Գանդոլֆիի ուսանողներից են եղել Գնեսիններիի անվան ինստիտուտի պրոֆեսոր Գենադի Ադենը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուգո Տիցը, Թատերական արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դորա Բելյավսկայան[4]։ Ինչպես գրել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի ավագ դասախոս Վ․ Դալսկայան, Հեկտոր Գանդոլֆին Ռուսաստանում դարձավ վոկալ դպրոցի հիմնադիրը, որը 2000-ական թվականներին գիտականորեն հիմնավորվեց Վլադիմիր Մորոզովի ռեզոնանսային երգեցողության տեսության մեջ[5].:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Նադեժդա Կալնին-Գանդոլֆի (1855֊1946), վոկալ երաժշտության ուսուցիչ[6]
  • Փեսա՝ Գենադի Ադեն (1900֊1981), վոկալ երաժշտության ուսուցիչ[6]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այլ աղբյուրներում որպես ծննդավայր հնարավոր է նշված լինի Պիելլան (իտալ.՝ Piella)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Яковлева А. С. Гандольфи (Gandolfi) Гектор (Гектор Петрович) // Московская консерватория от истоков до наших дней. — Прогресс-Традиция, 2005. — С. 122.
  2. 2,0 2,1 2,2 2,3 гл. ред. Ю. В. Келдыш (1973—1982)։ Гандольфи Гектор (Этторе) Петрович։ М.: Советская энциклопедия : Советский композитор, т. 1 (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] 
  3. 3,0 3,1 3,2 Тиц Г. И. Мой учитель — Э. Гандольфи(ռուս.) // Вопросы вокальной педагогики. —М., 1984. — № 7.
  4. Забияко В. Г. Творческий облик и особенности вокально-педагогического метода выдающегося педагога и общественного деятеля профессора Адена Г. Г. (Белорукова).(ռուս.) // Музыкально-педагогическое мастерство : сборник. — ГПУ г. Тольятти, 2007.
  5. Дальская В.А. Резонансная теория пения и педагогическая практика // Вопросы вокального образования. —М, 2005. — С. 24—29.
  6. 6,0 6,1 Музыкальная академия. — Композитор, 2004. — С. 144. — 472 с.