Համբարձում Խաչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձում Խաչանյան
Ծնվել էփետրվարի 13, 1894(1894-02-13)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 30, 1944(1944-07-30) (50 տարեկան) կամ հունիսի 30, 1944(1944-06-30)[1] (50 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Համբարձում Միսակի Խաչանյան (փետրվարի 13, 1894(1894-02-13), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հուլիսի 30, 1944(1944-07-30) կամ հունիսի 30, 1944(1944-06-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձում Խաչանյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Սիմֆերոպոլ։ Այստեղ ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները, այնուհետև ուսանել է տեղի ռուսական քաղաքային դպրոցում, որը հոր մահից հետո թողել է անավարտ, և ապա հետագայում ավարտել էքստերն կարգով։ Սափրիչ Միսակը, ով նաև թատերական կեղծամներ պատրաստող էր, որդուն հաճախ է տարել թատրոն՝ նրա մեջ արթնացնելով սեր դեպի բեմն ու թատրոնը։ Եվ շուտով պատանի Համբարձումը դառնում է աշակերտական ներկայացումների մասնակիցը Եկատերինոդարում (Կրասնոդար), ուր միաժամանակ ապրել է Խաչանյանների ընտանիքը։ Տարիների հետո Համբարձումը ստանում է նաև մասնագիտական կրթություն։ Նա 1917 թվականին գերազանց գնահատականներով ավարտում է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան։ 1919 թվականին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան։

1-ին շարք` Գուրգեն Ջանիբեկյան, Բագրատ Մուրադյան, Մկրտիչ Ջանան: 2-րդ շարք` Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան: 3-րդ շարք` Օրի Բունիաթյան, Համբարձում Խաչանյան, 1925 թվական

Խաչանյանը դառնում է դերասան՝ Բաթում, Սուխում, Կրասնոդար, Սիմֆերոպոլ և այլ քաղաքներում հանդես գալով ռուսական, երբեմն նաև հայկական թատերախմբերի հետ։ Հենց Բաթումում խաղալիս էլ, 1922 թվականին, նրան տեսնում ու գնահատում է Վահրամ Փափազյանը և երիտասարդին իր հետ բերում Երևան։ Խաչանյանը դառնում է Առաջին պետթատրոնի դերասան[2]։

Խաչանյանը հայկական առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1922 թվականից աշխատել է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում (Առաջին պետթատրոն) (1933-1935 թվականներին՝ Երևանի բանվորական թատրոնում1925 թվականից նկարահանվել է Հայկինոյում։ Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստ Խաչանյանին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում։ Լավագույն դերերից են՝ Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան», 1922, 1934), Գրումիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», 1923), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927, 1933), Ռասպլյուև (Աուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1933), Սչաստլիվցև (Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ», 1935), Ֆալստաֆ (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» 1939), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1941), կինոէկրանում՝ Բադալ («Նամուս», 1925), Խդո («Զարե», 1926), Շոր («Շոր և Շորշոր», 1926), Սադրազամ («Խասփուշ», 1927), Խեչան («Մեքսիկական դիպլոմատներ», 1931), Կիկոս («Կիկոս», 1933), Դարչո («Պեպո», 1935), Տեր-Պողոս («Սևանի ձկնորսները», 1938), Նազար («Քաշ Նազար», 1940

Խաղացած դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առլեքին՝ «Միմոս», 1922 թվական
  • Պանդոլֆոն՝ Կ. Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք», 1944 թվական
  • Սգանարել՝ Մոլիերի «Դոն Ժուան»
  • Սանչո Պանսա՝ Ա. Լունաչարսկու «Ազատագրված Դոն Կիխոտ»
  • Ռասպլյուև՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
  • Ֆալստաֆ՝ Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», 1939 թվական
  • Սչաստլիվցև՝ Ա. Օստրովսկու «Անտառ»

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Համբարձում Խաչանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետադարձ հայացք, գիրք երկրորդ, 1957 թվական
  • «Երևան», հունվարի 8, 1930 թվական
  • Խորհրդային արվեստ, N8, 1934 թվական
  • Խորհրդային Հայաստան, N32, 1927 թվական
  • Լևոն Քալանթար, Արվեստի մայրուղիներում, 1963 թվական
  • Դանիել Դզնունի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՆՅԱՆ, («Հայաստան» հրատարակչություն, Հայկական թատերական ընկերություն), Երևան, 1967 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 17