Jump to content

Համակենտրոնացման ճամբարներում կալանավորների նշագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համակենտրոնացման ճամբարներում կալանավորների նշագրում
դասակարգում Խմբագրել Wikidata
ԵրկիրՆացիստական Գերմանիա Խմբագրել Wikidata
ՎայրՆացիստական համակենտրոնացման ճամբարներ Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանԵրկրորդ համաշխարհային պատերազմ Խմբագրել Wikidata
Նիդերլանդների հրեաները Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարում

Համակենտրոնացման ճամբարներում կալանավորների նշագրում (գերմ.՝ Kennzeichnung der Häftlinge in den Konzentrationslagern), նշագրումներ, որոնք իրականացվել են Երրորդ ռայխում կալանավորների սոցիալական խմբավորման նպատակով։ Համապատասխան խորհրդապատկերները միտված էին հեշտացնելու «Մեռած գլուխ» ջոկատի աշխատանքները, ովքեր ՍՍ-ի անդամ էին և պատասխանատու էին համակենտրոնացման ճամբարների պահպանությամբ։ Նշագրումներով առանձնացվում էին անձինք ըստ ռասայի, քաղաքական հայացքների, երկրների, ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման և այլն։ Համակենտրոնացման ճամբարներում մարդկանց անունները փոխարինում էին համարներով[1]։

Եռանկյունիների համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՍՍ-ի նշագրումները համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների համար:
Չեսլավա Կվոկան, Օսվենցիմի տասնչորսամյա կալանավոր աղջիկը 1942-1943 թվականներին:
Համարով վինկել՝ քաղբանտարկյալ Լեհաստանից:
Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի հոմոսեքսուալիստ բանտարկյալները 1938 թվականին:

Նշագրումների համակարգը հիմնվում էր վինկելների (գերմ.՝ Winkel՝ անկյուն) համակարգի վրա։ Սրանք շրջված հավասարասրուն գունավոր եռանկյունիներ են, որոնք կարվում էին բանտային համազգեստների վրա, որպեսզի ճամբարների պահակախումբը կարողանար հեշտությամբ ճանաչել ամբաստանյալների պատկանելիությունը։

Զաքսենհաուզեն մահվան ճամբարի կալանավորի զգեստ՝ նշագրումներով

Վինկելների գունային ծածկագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյունիներին տալիս էին տարբեր գույներ, որոնց նշանակությունը ներկայացվում է ստորև[2].

Լրացուցիչ նշագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն այլ նշագրումներ են ավելացվել ազգային պատկանելիությունը ցուցադրելու կամ էլ բանտարկյալի գործառույթները նշելու համար (օրինակ կապոյի, բարաքների կամ բլոկի ավագներ)։ Համակենտրոնացման ճամբարների գոյության առաջին տարիներին բանտարկյալների հագուստներին ամրացնում էին նրա թիվը։ Լրացուցիչ կերպով եռանկյունիների վրա գրվում էին տառեր, որոնք ցույց էին տալիս բանտարկյալների ազգային պատկանելիությունը, օրինակ «P»՝ լեհեր։

Համակենտրոնացման և մահվան ճամբարներում բանտարկված անձանց նշագրում էին ծնված երկրի տառերով.

Հրեաները նշագրվում էին երկու եռանկյունիներով, որոնք միմյանց վրա այնպես էին տեղադրված, որ հիշեցնում էին Դավթի աստղը։ Ընդ որում ներքևի եռանկյունին դեղին գույնի էր իսկ վերինը համապատասխանում էր բանտարկյալի կարգավիճակին։ Սև ոչ լրիվ եռանկյունին, որը տեղադրված է դեղինի վերևում, նշանակում էր որ դատապարտյալը տղամարդ է, ով պղծում է արիական ռասան։ Իսկ դեղին եռանկյունին՝ տեղադրված սևի վրա, նշանակում էր որ անձը հրեա կին է։

Որպես պատիժ բանտարկյալներին կարող էին նոր նշագրումներ ամրացնել, այսպես կոչված «պատժական նշումներով», որը նշանակում էր, որ անձը տուգանային խմբի անդամ է դարձել։ Այդպիսի խմբի ներկայացուցիչներին ՍՍ-ի անդամները առանձնակի դաժանությամբ էին վարվում։ «Գիշեր և մառախուղ» հատուկ ռազմական գործողության ժամանակ բանտարկված անձանց նշագրում էին դեղին եռանկյունիներով, որոնց վրա գրվում էր NN (գերմ.՝ Nacht und Nebel) հապավումը։ Այդպիսի անձանց հիմնականում պահում էին մենախցերում[4]։

Շեղում ընդհանուր սկզբունքներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ նշագրումների սխեման ցույց էր տալիս համակենտրոնացման ճամբարներում բանտարկյալների նշագրումները։ Բայցևայնպես, հայտնի էին դեպքեր, որոնք ընդհանուր սկզբունքներից շեղվում էին։ Դախաու մահվա ճամբարում հոմոսեքսուալների եռանկյունին կանաչ էր, հենց նույնից էլի էր ամրացվում անձի հագուստին, եթե հանցանքը կրկնվում էր։ Նոյենգամում բոլոր հոլանդացի բանտարկյալները կրում էին կարմիր եռանկյունիներ։ Այդպիսի եռանկյուններ ստացել են Ռավենսբրյուկ ճամբարի կալանավորներ Էլլի Սմուլան և Մարգարիտա Ռոզենբերգը, որոնց եռանկյունիներին գրված էր «լեսբուհի»[5]։

Կալանավորների պիտակումների աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակենտրոնացման և մահվան ճամբարներում կալանավորներին նշագրում էին ըստ հետևյալ աղյուսակի.

Քաղաքական բանտարկյալներ Ռեցիդիվիստներ Գաղթականներ Երրորդ Ռայխում Եհովայի վկաներ Միասեռականներ (§ 175) Հակասոցիալական տարրեր Սինտի և ռոմա գնչուներ
Սովորական եռանկյունի
Կրկնակի դատապարտվածներ
«Տուգանային խումբ»
Հրեաներ -
Սոցիալական նշումներ (օրինակներ) Հրեա տղամարդ, ով պղծել է արիական ռասան Արիացի կին, ով պղծել է իր իսկ ռասան Փախուստի հակում Դատապարտյալների համար
Օգտագործվող նշագրումները տեղադրվում էին հետևյալ հաջորդականությամբ. բանտարկյալի համարանիշը, կրկնահանցագործության ժապավենը, եռանկյունին կամ աստղը, տուգանային խմբի անդամությունը, փախուստի հակումը։
Լեհ(քաղբանտարկյալ) Չեխ(քաղբանտարկյալ) Լրտես, դասալիք կամ գերի Հատուկ բանտարկյալ՝ շագանակագույն թևնոց

Բանտարկյալի համարանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կալանավորի նախաբազկի դաջվածք:

Սովորաբար բանտարկյալի համարանիշը գրվում էր հագուստին։ Միայն Օսվենցիմում այն դաջում էին կալանավորի մարմնին։ Դա արվում էր, առաջին հերթին մերկ դիակների, իսկ երկրորդ հերթին փախուստի դիմողների նույնականացման համար։ Դաջվածքը հիմնականում անում էին անձանց նախաբազուկներին։ Այն երեխաները, որոնք ծնվել են ճամբարներում, դաջվածքներն անում էին կոնքերին, քանի որ նախաբազուկների վրա տեղը հերիք չէր անում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nazis Open Dachau Concentration Camp (անգլ.)
  2. Jewish Virtual Museum: Badges
  3. Claudia Schoppmann: Nationalsozialistische Sexualpolitik und weibliche Homosexualität (Dissertation, FU Berlin, 1990.) Centaurus, Pfaffenweiler 1991 (revisited 2nd edition 1997). ISBN 3-89085-538-5
  4. Habbo Knoch: Die Emslandlager 1933—1945. В книге: Wolfgang Benz / Barabara Distel: Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Band II: Frühe Lager, Dachau, Emslandlager. München 2005, ISBN 3-406-52960-7, S. 560.
  5. Klaus Müller. «Doodgeslagen Doodgezwegen — Vervolging van homoseksuelen door het naziregime 1933—1945». Schorer Boeken. 2005. ISBN 90-73341-27-2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eugen Kogon. Der SS-Staat. Das System der deutschen Konzentrationslager, ISBN 3-453-02978-X
  • Christa Schikorra. Kontinuitäten der Ausgrenzung. «Asoziale» Häftlinge im Frauen-Konzentrationslager Ravensbrück. Berlin, Metropol, 2001
  • Helga Amesberger, Katrin Auer, Brigitte Halbmayr. Sexualisierte Gewalt. Weibliche Erfahrungen in NS-Konzentrationslagern, Mandelbaum Verlag (2005), ISBN 3-85476-118-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]